Քաոսային պատասխան Ալիևից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Փաստացի սա Մնացականյան-Մամեդյարով վերջին տեսակոնֆերանսից հետո պաշտոնական Բաքվի առաջին արձագանքն է:

Այսպես, Ալիևը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթաց փաստացի չկա, իսկ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև տեղի ունեցող տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն։

Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ նաև հավելել է, որ պաշտոնական Բաքուն չի նախատեսում փոխել իր դիրքորոշումը արցախյան հակամարտության հարցում. «Այսօր փաստացի բանակցային գործընթաց տեղի չի ունենում: Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն: Սա միայն նշանակում է, որ գործունեություն է ծավալում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Լավ, մինչև երբ»:

Ալիևն այնուհետև ընդգծել է, որ Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է հստակ հայտարարություններ: Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ ցանկանում է վարել առարկայական բանակցություններ: «Այո, այդ դեպքում մենք կմասնակցենք բանակցություններին: Հակառակ պարագայում բանակցությունների անհրաժեշտություն չկա: Մենք սպասում ենք դա ԵԱՀԿ Մինսկի խմբից և ամուր կանգնած ենք մեր դիրքի վրա, արդարությունը մեր կողմն է»,-հավելել է Ալիևը:

Մինչ Հայաստանի Արտգործնախարարն Արցախ էր գնացել ու խոսում էր բանակցություններում Արցախի մասնակցության վերականգման, կարևորում էր Արցախի ժողովրդի իրավունքների ու ձայնի պաշտպանությունը, ահա Ալիևը որոշեց այսպես ասած՝ հիշեցնել Բաքվի սպասելիքների ու ակնկալիքների մասին:

Հիմա ստացվում է, որ պաշտոնական Բաքուն համարում է, որ բանակցություններ չկան, այն ինչ ընթանում է՝ դա Ադրբեջանի ակնկալածը չէ:

Ստեղծվել է անհասկանալի իրավիճակ՝ Ալիևը պահանջում է «առարկայական բանակցություններ», այսինքն, նրա դժգոհությունից կարելի է հասկանալ, որ այն ինչի շուրջ խոսում են Հայաստանն ու Ադրբեջանը՝ դա Բաքվի սրտով չէ:

Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանություններին չեն գոհացնում բանակցություններում քննարկվող թեմաները, սկզբունքները:

Հայկական կողմն էլ մյուս կողմից ասում է՝ և՛ կրակել, և՛ բանակցել չի ստացվի, ու առաջ է քաշում Արցախի մասնակցության հարցը բանակցություններում:

Ակնհայտ է, որ կողմերի դիրքորոշումները ոչ միայն հեռու են, այլև Ալիևը փորձում է ցույց տալ, որ բանակցային գործընթացը քաոսային իրավիճակում է. բանակցություններ չկան, քանի որ «առարկայական բանակցություններ» չեն ընթանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2708 անգամ
Լրահոս
COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց Երևանում կայացած COP17-ում շուրջ 50 որոշում է ընդունվել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին Ընդդիմությու՛ն, Փաշինյանի ՔՊ-ն մանդատները կարող է վայր դնել, որ… Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է Ռուսաստանն անցնում է կոշտ արձագանքի․ Սպասե՛ք, ինչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում (video) Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Այ «ողորմելի՛», չփորձես անկախություն բառն արտասանել, թե չէ…Պարույր Հայրիկյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը Հայաստանում Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Լեհաստանի արդարադատության նախարար՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը. Լավրով Իրավիճակն այսօր․ Լեհաստանում բողոքը թեժացել է Կրկին ուտում են ԱԺ-ն «պայթեցրեց» Փաշինյանի դավաճանական նոր ծրագիրը. նոր ծեծուջարդ են հրահրելու, որ… Ռոբերտ Մարգարյան (video) Փարիզում այսօր կփակվի մետրոյի 40 կայարան «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am