Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչում եմ, որ հայ եմ․ Անդրանիկ Միհրանյան

 Քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության և ղարաբաղյան կոնֆլիկտի արմատների մասին բավարար գիտելիքներ չունի և Մյունխենում Ալիևի հետ ունեցած դեբատի ժամանակ ուղղակի խայտառակեց հայ ժողովրդին. <<Նայեցի Ալիևի հետ նրա այդ դեբատը և շատ մեծ ցավ զգացի, որ հայ ժողովուրդն ունի այսպիսի ներկայացուցիչ, որը չունի մինիմալ գիտելիքներ ոչ պատմությունից, ոչ քաղաքականությունից, ոչ էլ դիվանագիտությունից>>,- Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Միհրանյանը: 

Նրա գնահատմամբ` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հիշատակումը Տիգրան Մեծի վերաբերյալ շատ անհաջող էր. Պոմպեոսի հետ կապված պատմական դրվագը հաջորդել է զորավար Լուկուլլոսից կրած պարտությանը: Այդ իրադարձությունը, ըստ Միհրանյանի, Տիգրանն Մեծի և այդ ժամանակների հայկական կայսրության ամենածանր պարտություններից մեկին հաջորդած բանակցությունն է եղել, որի հիշատակումը ցույց է տալիս վարչապետի տգիտությունը. <<Անհնարին է, որ պետությունն ունենա մի ղեկավար, որը իր ժողովրդի պատմությունից միանգամայն անտեղյակ է, որովհետև եթե նա հիշատակում է Տիգրան Մեծին, ուրեմն գոնե պիտի հասկանա, թե ում դեմ է պայքարել Տիգրան Մեծը, ինչ բանակցություններ է վարել: Տիգրան Մեծը ավելի մեծ գործեր և ավելի պանծալի հաղթանակներ ունի, քան այն, ինչ հիշատակեց Փաշինյանը: Հայաստանի ղեկավարը իրավունք չունի խոսել Հայաստանի պատմությունից, եթե ինքը դրա մասին գաղափար չունի>>,- նշեց Միհրանյանը` ավելացնելով, թե դեռ լավ է, որ Ալիևը ևս իր պատմական իմացություններով չի փայլում, հակառակ պարագայում կարող էր Փաշինյանի հիշատակած փաստին հակադարձումներ բերել:
Հաջորդ կարևոր բացթողումը Փաշինյանի կողմից Մութալիբովի հիշատակումն է եղել: Եվ վերջապես Փաշինյանի պնդումը, թե ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: <<Հազար անգամ գրված, ասված և հայտարարված ճշմարտություն է` միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը երբեք Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ իրավունքներ չի ունեցել: Բայց Փաշինյանը չկարողացավ անգամ այս պարզ փաստը հիշատակել, երբ Ալիևը հոխորտում էր, թե Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի ենթակայության տակ կամ Ադրբեջանի մաս: Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքում ինչով է զբաղվել, հավանաբար փողոցներում քայլել է, անասուններ է կերակրել, թե ուրիշ բաներ արել, բայց փաստ է, որ նա չի տիրապետում ղարաբաղյան կոնֆլիկտի արմատներին: Նա չգիտի, որ Ղարաբաղն ու Նախիջևանը միշտ Ադրբեջանի համար դիտարկվել են վիճահարույց տարածքներ: 1918 թվականին Ազգերի լիգան նման արձանագրում է արել, երբ Ադրբեջանը անդամակցության նպատակով դիմել է Ազգերի լիգային: Երբեք Ադրբեջանը իրավունքի ստատուս այդ տարածքների նկատմամբ չի ունեցել: Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը այս մասին չգիտի: Եվ ես շատ մեծ ամոթ եմ զգում, որ նման կարգի <<տգետը>> զբաղեցնում է վարչապետի աթոռը: Ես Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչեցի, որ հայ եմ, ես ամաչում եմ, որ իմ ժողովուրդը նման "թյուրիմացությանը" վարչապետ է նշանակել:
Երկու տարի առաջ, երբ հեղափոխությունը նոր էր եղել, ես ասել էի, որ փողոցի խուժանը չի կարող իշխանություն լինել, հիմա ցավոք համոզվում եմ, որ չեմ սխալվել: 
Նրա համոզմամբ` միջազգային ատյանները Փաշինյանի ասածներին լուրջ չեն վերաբերվում, և նրա մոտեցումն ու դիրքորոշումը կարևոր նշանակություն չեն կարող ունենալ. <<Բոլորը գիտեն, տեսնում են, որ Հայաստանն այժմ ղեկավարում է երրորդ դասարանցու մակարդակով մի անձ, որի հետ որևէ մեկը որևէ լուրջ հարց չի քննարկում: Սա է Հայաստանի այսօրվա թիվ մեկ խնդիրը: Ի վերջո, որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում: Եվ եթե Հայաստանի ղեկավարը երկիրը տանում է կործանման, և ժողովուրդը դրա դեմը չի առնում, ուրեմն թող տանի․ դա դրսում որևէ մեկին չի հետաքրքրում »,- խոսքը եզրափակեց Անդրանիկ Միհրանյանը:

Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 98991 անգամ
Լրահոս
Մի տղամարդ չեղավ, որ ասի՝ ինչ է արել Սամվել Կարապետյանը․ Ղազինյանը՝ Փաշինյանի փոխվարչապետերին (video) Առաջադրվել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը «Թու թու թու լավա», արա՛, դու ո՞վ ես, որ Նարեկ Կարապետյանին տենց բան ասես․ Աշոտ Անդրեասյան (video) Ձայնագրություն եմ միացրել․․․ ինձ անձամբ Սամվել Կարապետյանը մի բան ասաց․ Դավիթ Ղազինյան (video) Բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն Լա՛վ ենք արել․ լարված երկխոսություն Արթուր Խաչատրյանի և Մեսրոպ Մեսրոպյանի միջև (video) Գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Ինչպե՞ս պետք է քաղաքացին վստահի ՍԴ-ի անաչառությանը, երբ դրա նախագահ է դառնում ՔՊ նախկին պատգամավորը «Նիկոլի փոխարեն շներ․ ինչ են պահանջել»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ Ղազինյանը բացառիկ մանրամասներ է հայտնում ՀԷՑ-ից՝ պատասխանելով Փաշինյանի մեղադրանքին (video) Կկարոտենք այս պահերը․ ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին հիշել է հայ պատանու հետ խորհրդանշական դրվագը Հութիները հայտնել են, որ հակամարտության սրացումից ի վեր զոհերի թիվը հասել է 276-ի Երկիրը վերապրել է «սեյսմոհոկտեմբերը». մեկ ամսում տեղի է ունեցել ավելի քան 4 հազար երկրաշարժ Նիկո՛լ, լավ լսիր՝ ինչ է լինելու, երբ քեզ տանեն բերդ․ Աշոտ Անդրեասյան (video) Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Թուրքիայում նախկին նախարար է կալանավորվել Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր Արման Եղոյանը ոգևորվեց Մեսրոպ Մանուկյանի խոսքից. իրավիճակը թեժացավ (video) «Սրբու՛կ, ջոգու՞մ ես՝ ոնց էր գլուխդ պատին տալու»․ Հովհաննես Իշխանյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ 22 մլն փաստաթուղթ են ոչնչացնում (video) #ՈՒՂԻՂ․ Խաբում ես․ Մեկ հարված, որ Պուտինը կհասցնի Փաշինյանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ստորացուցիչ ձևով Ռուսաստանը Լուսինե Բադալյանին չի թողել, որ ինքնաթիռ բարձրանա․ Մեսրոպ Մանուկյան (video) Ողբերգություն Արագածոտնի մարզում. միկրոավտոբուսի վթարի հետևանքով վարորդը մահացել է «Ստուկաչ մաֆիոզ» Նիկոլն «Ուժեղ Հայաստան»-ի դեմ 2 հարված է պատրաստում․ Հովհաննես Իշխանյան (video) Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am