Սորոսական անհայրենիք լակոտներն ու իրական հերոսները

Նիկոլ Փաշինյանի կադրերը հատել են ոչ միայն քաղաքական մանկամտության, անմեղսունակության սահմանները, այլեւ դեբիլիզմի:
Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պետական ողջ մեքենան գործի է դրել Սահմանադրական դատարանի եւ հատկապես նրա նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Բոլոր հնարավոր եւ անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով ճնշումներ է գործադրում Թովմասյանի, նրա մերձավորների ու ընտանիքի նկատմամբ՝ ՍԴ-ն կազմաքանդելու եւ իր երազած բարձրագույն դատարանը ձեւավորելու համար:
Իշխանական ռեպրեսիաների մասին ամիսներ շարունակ ահազանգում են ոչ միայն երկրի ճակատագրով մտահոգ իրավաբանական համայնքն ու քաղաքական գործիչներ, այլեւ միջազգային կառույցներ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը: Բայց արի ու տես սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի իր կոլեգաների վրա: Նա այս մասին խոսել է անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՀՔԾ քննիչների կողմից հարցաքննությունից հետո արված այն հայտարարությունը, համաձայն որի՝ ՍԴ անդամներից որևէ մեկը չի պատրաստվում գնալ վաղ կենսաթոշակի։
«Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի վրա»,- այսպիսի շեդեւր եզրահանգման է եկել երիտիշխանականը ու նույն տրամաբանության մեջ այլ հայտարարություններ արել, թե մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որն անկախ է, անկախ է ոչ միայն գործադիր իշխանությունից, անկախ է ոչ միայն օրենսդիր իշխանությունից, անկախ է որևէ շրջանակների ազդեցությունից։
«Սահմանադրական դատարան, որը ոչ թե ընդդիմություն է, այլ Սահմանադրական դատարան է։ Եվ այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ մեր պատկերացրած Սահմանադրական դատարանը, որը օրվա քաղաքական իշխանության համար ցավոտ կլինի, բայց ՍԴ-ն երբեք ու երբեք չի կարող լինել երկրում ընդդիմություն»,-ասաց նա։

Ինչպես ասում են՝ հասանք, իջեք: Կարելի է պատկերացնել, թե Հրայր Թովմասյանն ինչպես է ճնշում գործադրել ՍԴ-ի իր կոլեգաների վրա: Ասենք անձամբ գիշերվա հազարին զանգել է Սերժ Սարգսյանին ու իրեն ծեփել պատերին, թե ԱԱԾ-իդ ու ՀՔԾ-իդ ուղարկի ՍԴ դատավորների տները, նրանց վախեցրու, նրանց սպառնա, ասա, որ լցնելու է բանտերը, խփելու է պատերին: Կամ ասենք Հրայր Թովմասյանն է զանգել Ռոբերտ Քոչարյանին ու ասել իրավապահներիդ քսի տուր Սահմանադրական դատարանի դատավորների վրա:

Հետո երբ տեսել է, որ դատավորները չեն ընկրկում, որոշել է այդ հանցագործներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկել, բայց էլի փոշմանել է ու նրանց ճնշում է, ասում է, չլինեմ-չիմանամ մեկդ օգտվել եք այդ թոշակից: Համաձայնեք միայն հիվանդ երեւակայությունում կարող է այս կարգի տրամաբանություն, ավելի ճիշտ՝ անտրամաբանական միտք ծագել: Ցավալին այն է, որ այս դեպքում կարեկցանքի է արժանի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, որ ունի այսպիսի թերհաս նախարար, ոչ այնքան Ռուստամ Բադասյանը, ի վերջո, ինքը դրանից ավել մտածելու կարողություն չունի, որքան մենք՝ ՀՀ քաղաքացիներս: Հենց այս մարդկանց ձեռքերում է մեր պետության ճակատագիրը, նրանք էլ իրենց ոլորտում, իրենց տեղերում են համարվում պետության սահմանապահները, ինչի մասին դեռեւս ամիսներ առաջ ու երեկ էլ խոսեց Հրայր Թովմասյանը՝ ասելով, եթե խաղաղ պայմաններում հերոսներ եք փնտրում, ապա նրանց շարքում են նաեւ ՍԴ անդամները: Ու եթե մեր սահմանները Բադասյանի պես սորոսական անհայրենիք մարդկանց ձեռքերում են, վայն եկել է, մեզ տարել:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի նկատմամբ իրական ճնշումներին, ապա գործընթացները հուշում են, որ Փաշինյանն անկառավարելի է դառնում: Մարդ, ով Ամանորի շեմին տասնյակ ընտանիքներին նվիրում է այս կարգի <<լարվածություն>>, ի վերջո, ՍԴ դատավորներն ունեն ընտանիք, հարազատներ, ընկերներ, որոնց այս օրերին սպառնում են, որ ամեն պահի ձեր հետեւից կարող են գալ, ապա չպետք է ակնկալի դրական փոփոխություններ իր ղեկավարած երկրում: Բումերանքի էֆեկտը կյանքում գործում է անխափան, քո նետած չարությունը, ինչ-որ պահից վերադառնալու է քեզ:

Անի Սահակյան

դիտվել է 8094 անգամ
Լրահոս
Մի պատմություն պատմեմ՝ ոնց էր Փաշինյանը երազում Մանվել Գրիգորյանի կողքին կանգնել․ Մանուկյան (video) Ավանեսյա՛ն, «լեզուդ քաշիր․․․ դիակներով պարկերը մոռացե՞լ ես, սրիկա՛» (video) «Ես ձեզ դատի եմ տալու»․ լրագրողը՝ Փաշինյանին (video) «Մեկ է քեզ հեռացնելու՛ ենք»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Փաշինյանը հրաժարվեց Աննայից․․․ (video) «Եղկելի՛ ես, փախածնե՛ր»․ լրագրողի ցույց տված նկարներից Փաշինյանն ընկնավորվեց (video) Փաշինյանը սկսեց գոռալ․ Լրագրողը Փաշինյանից ձայնագրություն միացրեց․․․ (video) Փաշինյանը նորից ինքնատիրապետումը կորցրեց․ «Դուրսպրծուկնե՛ր, ես չեմ հանդուրժելու» (video) Ինչ են քննարկելու Պուտինի հետ «Ձեր ասածն ասնավանի չի»․․․ ինչ են փոխանցել գողականները Փաշինյանին (video) Որտե՞ղ է ապրում Աննա Հակոբյանը «Դե ասա՛ Նիկո՛լ, ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց վիճակի մեջ ես»․ Նարեկ Կարապետյանը «պատին դեմ տվեց» (video) Եղանակն՝ առաջիկա օրերին Հիմա ո՞ւր է պատրաստվում գնալ Փաշինյանը Հիշե՛ք՝ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա. ինչպե՞ս ճիշտ գործել սուր շնչառական վարակի դեպքում Փաշինյանն էլ է խոստովանում, որ իրեն չեն վստահում Ուղիղ բան եմ առաջարկում ընդդիմությանը․ այն կավարտվի իմ հեռացմամբ․ Փաշինյանի բլեֆը (video) Փաշինյանը պատասխանի է սպասում «Հա՛, գնում եմ Պուտինի մոտ»․ Փաշինյանը՝ «թքածը լիզելու ճանապարհին» (video) Վերլուծությամբ պետք է գրի իր սեփական տեքստը․ Ժաննա Անդրեասյանն ընդունելության նոր կարգի մասին «Հանցագործնե՛ր․․․ժողովուրդ սրանք չե՛ն ներվելու․․․»․ Արեգա Հովսեփյանը Փաշինյանի «աչքը մտցրեց» փաստերը (video) Թուրքական կողմի հետ նախատեսվում է երկրորդ կամուրջը կառուցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am