Սորոսական անհայրենիք լակոտներն ու իրական հերոսները

Նիկոլ Փաշինյանի կադրերը հատել են ոչ միայն քաղաքական մանկամտության, անմեղսունակության սահմանները, այլեւ դեբիլիզմի:
Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պետական ողջ մեքենան գործի է դրել Սահմանադրական դատարանի եւ հատկապես նրա նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Բոլոր հնարավոր եւ անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով ճնշումներ է գործադրում Թովմասյանի, նրա մերձավորների ու ընտանիքի նկատմամբ՝ ՍԴ-ն կազմաքանդելու եւ իր երազած բարձրագույն դատարանը ձեւավորելու համար:
Իշխանական ռեպրեսիաների մասին ամիսներ շարունակ ահազանգում են ոչ միայն երկրի ճակատագրով մտահոգ իրավաբանական համայնքն ու քաղաքական գործիչներ, այլեւ միջազգային կառույցներ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը: Բայց արի ու տես սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի իր կոլեգաների վրա: Նա այս մասին խոսել է անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՀՔԾ քննիչների կողմից հարցաքննությունից հետո արված այն հայտարարությունը, համաձայն որի՝ ՍԴ անդամներից որևէ մեկը չի պատրաստվում գնալ վաղ կենսաթոշակի։
«Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի վրա»,- այսպիսի շեդեւր եզրահանգման է եկել երիտիշխանականը ու նույն տրամաբանության մեջ այլ հայտարարություններ արել, թե մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որն անկախ է, անկախ է ոչ միայն գործադիր իշխանությունից, անկախ է ոչ միայն օրենսդիր իշխանությունից, անկախ է որևէ շրջանակների ազդեցությունից։
«Սահմանադրական դատարան, որը ոչ թե ընդդիմություն է, այլ Սահմանադրական դատարան է։ Եվ այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ մեր պատկերացրած Սահմանադրական դատարանը, որը օրվա քաղաքական իշխանության համար ցավոտ կլինի, բայց ՍԴ-ն երբեք ու երբեք չի կարող լինել երկրում ընդդիմություն»,-ասաց նա։

Ինչպես ասում են՝ հասանք, իջեք: Կարելի է պատկերացնել, թե Հրայր Թովմասյանն ինչպես է ճնշում գործադրել ՍԴ-ի իր կոլեգաների վրա: Ասենք անձամբ գիշերվա հազարին զանգել է Սերժ Սարգսյանին ու իրեն ծեփել պատերին, թե ԱԱԾ-իդ ու ՀՔԾ-իդ ուղարկի ՍԴ դատավորների տները, նրանց վախեցրու, նրանց սպառնա, ասա, որ լցնելու է բանտերը, խփելու է պատերին: Կամ ասենք Հրայր Թովմասյանն է զանգել Ռոբերտ Քոչարյանին ու ասել իրավապահներիդ քսի տուր Սահմանադրական դատարանի դատավորների վրա:

Հետո երբ տեսել է, որ դատավորները չեն ընկրկում, որոշել է այդ հանցագործներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկել, բայց էլի փոշմանել է ու նրանց ճնշում է, ասում է, չլինեմ-չիմանամ մեկդ օգտվել եք այդ թոշակից: Համաձայնեք միայն հիվանդ երեւակայությունում կարող է այս կարգի տրամաբանություն, ավելի ճիշտ՝ անտրամաբանական միտք ծագել: Ցավալին այն է, որ այս դեպքում կարեկցանքի է արժանի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, որ ունի այսպիսի թերհաս նախարար, ոչ այնքան Ռուստամ Բադասյանը, ի վերջո, ինքը դրանից ավել մտածելու կարողություն չունի, որքան մենք՝ ՀՀ քաղաքացիներս: Հենց այս մարդկանց ձեռքերում է մեր պետության ճակատագիրը, նրանք էլ իրենց ոլորտում, իրենց տեղերում են համարվում պետության սահմանապահները, ինչի մասին դեռեւս ամիսներ առաջ ու երեկ էլ խոսեց Հրայր Թովմասյանը՝ ասելով, եթե խաղաղ պայմաններում հերոսներ եք փնտրում, ապա նրանց շարքում են նաեւ ՍԴ անդամները: Ու եթե մեր սահմանները Բադասյանի պես սորոսական անհայրենիք մարդկանց ձեռքերում են, վայն եկել է, մեզ տարել:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի նկատմամբ իրական ճնշումներին, ապա գործընթացները հուշում են, որ Փաշինյանն անկառավարելի է դառնում: Մարդ, ով Ամանորի շեմին տասնյակ ընտանիքներին նվիրում է այս կարգի <<լարվածություն>>, ի վերջո, ՍԴ դատավորներն ունեն ընտանիք, հարազատներ, ընկերներ, որոնց այս օրերին սպառնում են, որ ամեն պահի ձեր հետեւից կարող են գալ, ապա չպետք է ակնկալի դրական փոփոխություններ իր ղեկավարած երկրում: Բումերանքի էֆեկտը կյանքում գործում է անխափան, քո նետած չարությունը, ինչ-որ պահից վերադառնալու է քեզ:

Անի Սահակյան

դիտվել է 8072 անգամ
Լրահոս
ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցի ԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունը «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ Ռոբերտ Ամստերդամ «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա Ի՞նչ է հայտնի մահացած զինծառայողի դեպքից Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել Թուրքիայում Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում Ճամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան Աբրահամյան Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունից «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում Ողբերգական սովորականությունը Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են #ՀԻՄԱ․ «Դրա արդյունքում Փաշինյանը կա՛մ փախչելու է, կա՛մ․․․ »․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am