«Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է». Ո՞վ այն կասեցրեց. ռուսական մամուլի սկանդալային բացահայտումը

Հայ զինվորի արիության շնորհիվ պատերազմը երկարաձգվեց մինչև 44 օր

Ռուսաստանյան zen.yandex.ru-ում օրերս հրապարակվել է հոդված՝ «Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է» վերնագրով, որն ամբողջությամբ թարգմանել է armlife.am կայքը:

Ահա նշյալ հոդվածում ասվում է, որ Ադրբեջանը պետք է իրականացներ բլիցկրիգ և մի քանի օրում ամբողջությամբ գրավեր Արցախը։ «Ընդ որում, որոշակի ուժեր Հայաստանում պետք է դրան աջակցեին՝ որոշ ժամանակով կասեցնելով դեպի ռազմաճակատ կամավորների, զենք և զինամթերքի ուղարկելու գործընթացը, հրաժարվելով հակամարտության լուծման առաջարկվող տարբերակներից և Ռուսաստանի զինված ուժերի ներգրավումից հակամարտության լուծման մեջ։ Ամբողջական կապիտուլյացիայից հետո Արցախի հարցը ամբողջովին փակված կլիներ։

Այնուհետև ծրագրված էր իրականացնել քարոզչական գրոհ և պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա, հրահրել հակառուսական տրամադրություններ և դրա արդյունքում Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերելու և ՀԱՊԿ-ում անդամակցությունը դադարեցնելու մասին որոշում կայացնել և անմիջապես փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը դեպի ՆԱՏՕ։ Դրանից հետո ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան իրենց ամբողջական վերահսկողության տակ կվերցնեին Հարավային Կովկասը և առանց խոչընդոտի կարող էին սկսել խոշոր նավթային և գազային պրոյեկտների իրականացման և «Մեծ Թուրանի» կառուցման գործընթացները»։

Նման ելքը, ըստ հոդվածագրի, փաստորեն ձախողվում է: Աղբյուրը շարունակում է. «Սակայն հայ սպաների և զինվորների արիության շնորհիվ պատերազմը երկարաձգվեց մինչև մեկ ու կես ամիս։ Այդ ընթացքում բարձրագույն իշխանության կողմից դավաճանական հրամանները, արցախցի սպաների ու գեներալների վիրավորումները տարօրինակ հանգամանքներում դարձան այնքան բացահայտ, որ շատ փորձագետներ և մտածող մարդիկ համոզված են, որ տեղի էր ունեցել համակարգային դավաճանություն։ Այսինքն, ոչ թե 1-2 մարդու դավաճանություն, այլ մի ամբողջ մարդկանց խմբի դավաճանություն նախնական համաձայնությամբ։ Այդ ի՞նչ հայերի խումբ էր, որը հետաքրքրված էր հանձնել Արցախը ու Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը փոխել դեպի ՆԱՏՕ»։

Ո՞վ էր այն մեծության ֆիգուրը, որին կուղղորդեր ՄԻ-6-ի ղեկավարը

Հոդվածագիրը հիշեցնում է Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի պնդումներից մեկը. «Էրդողանին, Ալիևին և Փաշինյանին ուղղորդում է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը։ Սակայն բոլոր նրանք, ովքեր լավ հասկացել են Փաշինյանի ներքին էությունը և նրա անձի միջին մասշտաբը, միանգամից կնկատեն, որ նա դուրս է մնում վերոհիշյալ երեք անձերի ցուցակից։ Փաշինյանը չափազանց փոքր ֆիգուր է, որպեսզի նրան անմիջականորեն ուղղորդեր բրիտանական ՄԻ-6 ղեկավար Ռիչարդ Մուրը։ Նիկոլն այնքան ոչ ինքնուրույն և ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, որ նրան անընդհատ պետք է հուշել ինչ անել։ Իսկ Մուրը դժվար թե օրական հինգ անգամ կապնվեր իր հետ ասելու համար, թե ինչ նա անի։ Նիկոլին պետք է լուրջ, ինտելեկտուալ և փորձառու կուրատոր։ Եվ եթե այդ կուրատորը անընդհատ ուղղորդի Նիկոլին, ապա ՄԻ-6 ղեկավարը այլևս կարիք չի ունենա ուղիղ կերպով կապ ունենալ Փաշինյանի հետ։ Առավել ևս, որ Նիկոլը կարող էր ճիշտ չհասկանալ Մուրի ասածները և սխալ քայլեր կատարեր։ Առավել տրամաբանական է, որ Մուրը կապ պահեր Փաշինյանի փորձառու ուղղորդողի հետ։ Եվ այդ դեպքում ստացվում է, որ հենց այդ կուրատորը կլիներ այն մարդը, ով իրական ժամանակում կիրականացներ բրիտանական արտաքին հետախուզության պետի կողմից դրված խնդիրները։ Հայաստանում ո՞վ կարող է նման մեծության ֆիգուր հանդիսանալ, որպեսզի նրան ուղղորդեր ՄԻ-6 ղեկավար Ռիչարդ Մուրը։ Նայելով ՀՀ Կառավարության ողջ կազմը կարելի է տեսնել, որ կա այդպիսի ընդամենը մեկ մարդ։ Դա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է»։

Հոդվածում հիշեցնում են, որ 2013թ․ Արմեն Սարգսյանը «եղել է Lydian International (Ամուլսարի շահագործող) տնօրենների խորհրդի անդամ», ապա ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնում են, թե՝ «1984-1985 թթ․-ին Քեմբրիջում գտնվելու ժամանակ (կամ գուցե ավելի շուտ) Արմեն Սարգսյանը սկսեց համագործակցել Մեծ Բրիտանիայի ՄԻ-6 գաղտնի ծառայության հետ։ Այսինքն, Գորբաչովի վերակառուցման ծրագրի մեկնարկից նա ուղարկվեց ԽՍՀՄ, որտեղ նա կատարում էր իր չերևացող աշխատանքը տեսական ֆիզիկայի ֆակուլտետում մինչև 1992 թ․, այսինքն` մինչև ԽՍՀՄ «փլուզումը»»։
Կայքը նկատում է, որ 1992 թ․-ին «սուս ու փուս դասախոսը» հանկարծ նշանակվում է դեսպան՝ «Այն էլ ոչ թե ասենք Զանզիբարում, այլ միանգամից հենց Մեծ Բրիտանիայում։ Պարզ է, որ դա տեղի ունեցավ իր ունեցած որոշակի վաստակի արդյունքում, բայց ոչ Հայաստանի, այլ Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Իսկ ի՞նչ նա կարող է ունենալ Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Հավանական է, նա իր ներդրումը ունեցավ ԽՍՀՄ «փլուզման» գործում»։

Բանը հասնում է նրան, որ հոդվածում եզրակացնում են, որ՝ «դրսից ուղարկված ՄԻ-6 բրիտանական հետախուզության աշխատակիցները նպատակաուղղված բախումներ էին հրահրում»։ Հոդվածագիրը եզրակացնում է. «Այսպիսով, ամենայն հավանականությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիսանում է ՄԻ-6 բրիտանական գաղտնի ծառայության աշխատակից դեռևս 1984 թվականից և ունի մեծ աշխատանքային փորձ։ Նա ունի ինտելեկտուալ, վերլուծաբանական հատկություններ, հավատարիմ ծառայում է Մեծ Բրիտանիայի թագուհուն և որի ուսերի ետևում կան շատ իրականացված աշխարհաքաղաքական օպերացիաներ ի շահ Մեծ Բրիտանիայի։ Ոմանք պնդում են, որ նրան բրիտանական թագի շրջանակներում նույնիսկ համարում են մարգարիտ։ Նա բրիտանական մասոնական օթյակի անդամ է, մոտ հարաբերությունների մեջ է գտնվում այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Հենրի Քիսինջերը և արքայազն Չարլզը։ Եվ այսպես, Հայաստանը դեպի ՆԱՏՕ տանելու օպերացիան գլխավորում է բրիտանական գաղտնի ծառայության բարձրաստիճան փորձառու աշխատակից, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հատկանշական է, որ նա դեռևս 1996-1997 թթ․-ին, իր վարչապետ լինելու ժամանակ, փորձում էր Արցախը վերադարձնել Ադրբեջանին, որպեսզի հետո Հայաստանը կարողանար մտնել ՆԱՏՕ»․

Հոդվածագիրը համարում է, որ հենց այդ հարցով է սուր կոնֆլիկտ եղել Վազգեն Սարգսյանի և նրա միջև: Հիշեցնենք, Հայաստանում համառ լուրեր են պտտվում, որ Վազգեն Սարգսյանը Արմեն Սարգսյանին ուժեղ ապտակ էր հասցրել ժամանակին: Այս կոնֆլիկտը բնականաբար հերքել է Արմեն Սարգսյանի կողմից:

Վլադիմիր Պուտինի տաղանդի շնորհիվ Արցախի հանձնումը կասեցվեց

Ինչևէ, հոդվածում շարունակում են, թե Արցախը Ադրբեջանին վերադարձնելու առումով, փաստորեն վերջին պատերազմով Արմեն Սարգսյանն էլ իր երկրորդ փորձն է կատարել։ Այս հոդվածում էլ շեշտում են խոսակցությունները, որ Արմեն Սարգսյանը հանդիսանում է՝ «որոշ ադրբեջանական նավթահանքերի համասեփականատեր», հետևաբար՝ «նա անձնապես է շահագրգռված տարածաշրջանում բրիտանական պրոյեկտների իրագործմամբ»։

Հոդվածում եզրակացնում են. «Առաջին փուլում թուլացվեցին Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, փչացվեցին հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Երկրապահ կամավորականների միությունը վերցվեց վերահսկողության տակ։ Երկրորդ փուլում խաղաղ կարգավորման բանակցությունները մտցվեցին փակուղի, իսկ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով պատերազմ էր հրահրում։ Երրորդ փուլը իրականացվում էր ռազմական գործողությունների ընթացքում, որի գագաթնակետը դարձավ Շուշիի հանձնումը։ Բայց, քանի որ ռազմական գործողությունները ընթանում էին մի քանի շաբաթ, ապա դա հնարավորություն տվեց Վլադիմիր Պուտինին և ռուսաստանցի փորձագետներին գտնել օպտիմալ լուծում իրավիճակը փրկելու համար, հակամարտող կողմերի վրա ճնշումներ օգտագործելով և պնդել համաձայնագրի ստորագրման և ռուսական խաղաղապահ զորքերի մտնելու վրա։ Արդյունքում Հայաստանը դեպի ՆԱՏՕ տանելու ծրագիրը ձախողվեց։ Եվ դա ի շնորհիվ հայ զինվորների և սպաների և Վլադիմիր Պուտինի տաղանդի»։

Առայժմ մեղադրանքների ողջ տարափը ուղղված է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, նկատում են հոդվածում, սակայն ուշադրության են արժանացնում Արմեն Սարգսյանի անձը և համոզմունք հայտնում, որ ճշմարտությունը աստիճանաբար դուրս կգա ջրի երես։

«Ժողովրդական զայրույթը գնալով աճելու է և շուտով պարզ կդառնա, որ այս օպերացիան Արմեն Սարգսյանի կյանքի ամենամեծ ձախողումն էր։ Դավաճանների պիտակը ճակատներին մարդիկ չեն կարողանա երկիր կառավարել և ոչ մի քարոզչական մեքենա այդ խարանը իրենց վրայից չի մաքրի։ Եվ շատ շուտով այդ մարդկանց աշխարհաքաղաքական տերերը կհասկանան, որ այդ մարդիկ իրենց համար բեռի են վերածվել և հսկայական միջոցներ կպահանջվեն այդ մարդկանց «մաքրելու» համար։ Ժողովրդի հետ հակամարտությունը կվերածվի նրան, որ հասարակ մարդիկ կսկսեն ավելի ու ավելի պարզ հասկանալ, որ դավաճանների ոհմակին պաշտպանում են ոչ միայն ուժային կառույցները, այլ նաև հզոր տերությունների հատուկ ծառայությունները։ Եվ երբ որ պարզ կդառնա, որ այդ դավաճանների ետևում կանգնած են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ապա մարդիկ վերջնականապես երես կթեքեն նրանցից»։

Այսպես, հոդվածում շեշտում են, որ Հայաստանի ներկայիս ղեկավարներին չի հաջողվի երկար պահել իշխանությունը:

դիտվել է 31018 անգամ
Լրահոս
Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձեւաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի․ Աշոտյան Աբբաս Արաղչին առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան և Բելառուս «Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան Օրհներգը հնչեցնել նախ կառավարության նիստից առաջ, ոչ թե առաքելահիմն Եկեղեցում Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am