Ով է իրականում դատախազության «ասողը» և ինչ կեղտոտ գործարքների մեջ է խրված

ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության երբեմնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանի վերաբերյալ սկանդալային փաստեր են մեզ փոխանցել:

Ըստ այդ տեղեկությունների՝ դատախազության սույն աշխատակիցը մոտ մեկ տարի առաջ սփյուռքահայ Ռուբիկ Մանասյանից խլել է վերջինիս բիզնեսը, որը թուրքական դրոժի ներկրմամբ եւ իրացմամբ էր զբաղված, եւ մինչ օրս դատախազական իր կապերի գործադրմամբ փորձում է տապալել թավրիզահայ Մանասյանի բողոք-հայցն իր դեմ: ՀՔԾ-ում նրա նկատմամբ հարուցված քրեական գործ կա այս առնչությամբ, բայց Նիկողոսյան իր կապերի եւ պաշտոնական դիրքի շնորհիվ փորձում է կարծել հարուցված քրեական գործը: Բանն այն է, որ Նիկողոսյան իրականում դե յուրե ղեկավարում է գլխավոր դատախազությունը եւ ավելի քան Արթուր Դավթյանը ազդում որոշումների կայացման հարցում:

Նա հայտնի է իր ընտանեկան բիզնեսներով: Նրա տիկնոջն է պատկանում Սեդալգո ընկերությունը: 2015-2017 թվականների ենթակառուցվածների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի 147 միլոն դրամ հատկացվեց նրա ընկերությանը, այն պարագայում, որ ֆիրման չուներ շինարարական լիցենզիա, դա կատարվել է Արմեն Նիկողոսյանի դատախազական շրջանում: Սեդալգո ընկերությունն է, որ մինչ օրս զբաղվում է դրոժի ներկրմամբ չնայած այն բանի, որ սփյուռքահայ գործարարը որոշել է սպառել դատական բոլոր ատյանները:Նիկողոսյանը դատախազական դիրքի շնորհիվ խոչընդոտում է բոլոր տեղերում, նա հայտարարում է, որ գլխավոր դատախազությունը դե յուրը ինքն է ղեկավարում:

Ըստ խոսակցությունների իր պաշտոնը ստանալու համար նա գլխավոր դատախազին ճոխ նվեր է տվել: Նա սերտ կապերի մեջ է Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ, որը դատական հարցերում օգնում է Նիկողոսյանին, ընդհուպ մինչեւ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ոչ իրական հայտարարագիր ներկայացնելը: Թուրքական արտադրության անորակ դրոժը Նիկողոսյանը վաճառում է արդարադատության նախարարության գաղութների վարչությանը, եթե որեւէ մեկը փորձի մատակարարել նա անմիջապես դատախազական միջողցներով պատճամիջոցների է անցնում: Լինելով Արտաշատի բնակիչ՝ տղան ծառայում է Վեդիի զորամասում, սակայն փաստացի գտնվում է տանը: Ինչպե՞ս է լինում, ո իր տղան լինելով արտաշատի բնակիչ ծառայում է այդքան մոտ:

Մի խոսքով՝ դատախազության համակարգում նրա համբավի մասին գիտեն բոլորը, մենք առաջիկայում կներկայացնենք նաեւ սփյուռքահայ մեր հայրենակցի մեկնաբանությունը իր հետ կատարվածի վերաբերյալ:

Անի Սահակյան

դիտվել է 15032 անգամ
Լրահոս
Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ․ News.am Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորների ցանկը Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին և դրական արձագանք ստացավ․ Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան Կտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը Ծառուկյանի բիզնեսները փակելով՝ լսե՛ք, ինչ սարսափելի իրավիճակի եք հանգեցնում․ Արթուր Խաչատրյան (video) Ե՞րբ եք շփվել Նիկոլ Փաշինյանի հետ․ հարց՝ Վահագն Հովակիմյանին (video) Ծառուկյանը մնում է Ծառուկյան․․․ պարոն Ծառուկյան, երիտասարդները ձեզ են սպասում․ Լիանա Մանուկյան (video) ՔՊ-ի աջակիցնե՛ր, դուք գիտե՞ք՝ փակ սենյակներում Նիկոլենք ինչեր են ասում ձեր մասին․ Էդգար Էլբակյան (video) Երկիրը հանցագործների մեջ վխտում է, դուք Ծառուկյանի՞ն եք կալավորել, որ․․․ Արման Աբովյան (video) Նիկոլի հիվանդ ուղեղում առիթ ու սահմաններ չկան. Բագրատ Եսայան (video) Ու՞մ են ձեռք առնում․պաշտոնյան խայտառակ հայտարարություն է անում․իրավիճակը շատ ծանր է․ Հայկ Ֆարմանյան (video) Նիկո՛լ, սա մի օր հեղեղելու է Հայաստանի բոլոր փողոցները, լա՛վ լսեք․ Գոռ Ավրցյան (արցախցի) (video) Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ վարորդը հոգեկան առողջության կենտրոն է տեղափոխվել Հայտնի են «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորները ՌԴ նոր օրենքով արգելվում է Աղբատարը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում Բա, որ ձեր առաջնորդը մասնակցում էր Ծառուկյանի երեխու հարսանիքին, ու՞ր էիք․․․ Էդգար Էլբակյան (video) Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Նիկոլը բանակի քեֆի է մասնակցել․ լրագրող Պարո՛ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել (video) Լա՛վ իմացեք՝ մի բան կա, որը դուք երբեք Ծառուկյանից չե՛ք խլի․ Իվետա Տոնոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am