Մի քանի օր առաջ Շիրակի մարզպետ նշանակվեց Մուշեղ Մուրադյանն, ով, ըստ Գյումրիում տարածված լուրերի ինքնուրույն անձնավորություն չէ և ամբողջությամբ կախյալ է և վերահսկվում է Շիրակի նախկին մարզպետ, իսկ այժմ ԱԺ պատգամավոր ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի կողմից, ով, ըստ Գյումրիում տարածված լուրերի փորձում է իր մարդկանց տեղավորել Շիրակի մարզպետարանում և ուժեղացնել իր դիրքերը ուժային կառույցներում: Ըստ Գյումրիում տարածված լուրերի, Կարեն Սարուխանյանը, փորձում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ նշանակել իր ընկերոջը՝ 2022 թ-ի հոկտեմբերին դատախազների ատեստավորման քննությունը չհաղթահարած, որին սպառնում էր պաշտոնի իջեցում և իր դիմումի համաձայն 2022 թ-ի նոյեմբերի 1-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից հրաժարված Հովհաննես Պողոսյանին: Սակայն խնդիրը նրանում է, որ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նույն Հովհաննես Պողոսյանը ժամանակին ուղղակի "վռնդվել" է Քննչական Կոմիտեից. 2013 թ-ին այն ժամանակվա ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Ալբերտ Երիցյանի զեկուցագրի համաձայն ծառայողական քննություն է իրականցվել քննիչ Հովհաննես Պողողյանի գործունեության վերաբերյալ և անառկալի ապացույցների արդյունքուն նա հեռացվել է համակարգից, քանի որ իր հերթապահության ժամանակ չի կատարել իր պարտականությունները և հրաժարվել է մեկնել դեպքի վայր: 2018 թ-ի իշխանափոխությունից հետո ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի անմիջական ջանքերի շնորհիվ քննչականից հեռացված քննիչը դառնում է դատախազ՝ քննիչների գործունեությունն է վերահսկում, իսկ հետո էլ դառնում է Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Ու այս ամենից հետո, Կարեն Սարուխանյանը քննչականից վտարված, դատախազի պաշտոնից ստիպված հրաժարված իր ընկերոջը փորձու՞մ է կրկին մտցնել քննչական՝ խայտառակելով և նվաստացնելով իրավապահ համակարգը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը