Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել.Ալեն Սիմոնյանի սենսացիոն հայտարարությունը

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:/Մաս 1-ին/

-Ձնագնդի նման անըnդհատ պտտվում է այս ,մեկ մեծանում ,մեկ փոքրանում,կարծես վերջակետ դնում եք,բայց դա նորից է մեծանում ,խոսքը Դանիել Իոաննիսյանի հետ բանավեճի մասին է,ամենօրյա հանյտարարություններով է հանդես գալիս,տպավորություն է ,որ անձնավորված է:Հնարավոր է,որ պայմանվորված է այն հանգամանքով ,որ իշխանություն մեջ կան մարդիկ ,որոնք սորոսականներ են և Ալեն Սիմոնյանը այս թևը չի ներկայացնում:Ինչ -որ մի պահի հակասություն առաջացավ ՊՎԾ պետի և ԱԱԾ ղեկավարի հայտարարությունների և գործողությունների միջև,դուք էլ հայտարարությամբ հանդես եկաք ի պաշտպանություն ԱԱԾ ղեկավարի գործողությունների ,դրանից հետո տեսանք հարձակաումներ:Իսկապես դրանո՞վ էր պայմանավորված:

-Հարցին լիարժեք կպատասխանի այն մարդը,ով դրանով զբաղվում է ,ես ընդամենը զբաղվում եմ նրանով ,որ համաքաղաքացիներին ասեմ,թե այն հերթական սուտը,կեղծիքը,որը տարածվել է ,իրականությանը չի համապատասխանում և անցնում եմ առաջ,որ անընդհատ այդ մարտավորությամբ եմ առաջ գնում:Մարդկանց շատ հեշտ է սուտ ինֆորմացիա հրամացնել,ես զուտ տեղյակ պահելու համար եմ արձագանքում,մարդիկ արդեն հոգնել են այդ թեմայից:

-Չի սպառվում:

-Անընդհատ իրենց մոտ չի ստացվում ինչ-որ բան անել,նրանք թե վերնագրի,թե լուսանկարի միջով են անում:Հիմա դուք դրա մասին հարց եք տալիս,խոսում ենք,շրջանառության մեջ ենք դնում:Սորոսական թև ,կամ այլնի մասին ասեմ,որ Դանիելը երբևէ իշխանական թևի անդամ չի եղել:Ես բաժանում չեմ ուզում անել,հետևությունները թողնում եմ մարդկանց:

-Դավիթ Սանասարյանի և ԱԱԾ ղեկավարի հայտարարությունների հետ կապ տեսնո՞ւմ եք,դուք էլ հայտարարություն արեցիք:

-Ես հույս եմ հայտնել,որ դատարանը կպարզի,որ դա ճշմարտությանը չի համապատասխանում :

-Դավիթ Սանասարյանի կինը արձագանքեց:

-Չի հասկացել,թե ես ինչ եմ ասել, ես հույս եմ հայտնել,որ կպարզվի ,ու տանել անձնական ոլորտ չի կարելի,անձերով պայմանավորել ևս:Աստված մի արասցե,եթե վաղը,մյուս օրը ես հանցանք գործեմ, չեն նայելու ,թե ես Նիկոլ Փաշինյանի կամ Արթուր Վանեցյանի ընկերն եմ,կամ մերձավոը ,օրենքը գործելու է :Տանել այդ նույն դաշտը չի կարելի: Խոսում եք մի գործի մասին,որ ես ուզում եմ շուտ ավարտվի:

-Երկու առաջ կրկին անձրադարձավ:

-Արդեն մեկ շաբաթ է ձեր նշած անձնավորությունը իրեն թույլ է տալիս իմ հետ անունով խոսել, ես իրեն տեսնելիս անպայման ասելու եմ:Ես ինձ թույլ չեմ տալիս իր հետ կապված ոչ անունով,ոչ ածականներով,ոչ էլ մականունով խոսել,խոսք են տալիս ,որ կդիմեն ՀՔԾ:

-Դուք սպասո՞ւմ եք,որ պետք է դիմեն:

-Մեռա սպասելով:Հասկանում են,որ իրականում ոչ հանցակազմ կա,ամենաբարդ իրավիճակում ,իրենց համար էլ է դժվար,բայց ասում են ,որ դիմել ենք:

-Շատ է շահարկվում այն հանգամանքը,որ դուք որոշակի դերակատարում եք ունեցել պարոն Վանեցյանի նշանակման մեջ ,ձեր ընկերությունը ,մտերմությունը կա ՞;

-Ես դերակատարում չեմ ունեցել:Շատ շրջանառվեց,որ դուք ընկերներ եք:Հարսանիքիս ժամանակ ծանոթացրել եմ պարոն Վանեցյանին և պարոն Փաշինյանին:

-Այդ ծանոթությունների առումով ոնց որ ձեզ մետ լավ է ստացվում:

-Մի արտահայտություն կա,ես քաղաքի տղա եմ,շատ ծանոթություններ ունեմ,տարբեր բակերում ընկերներ ունեմ:

-Այդպես մի ասեք,առաջ մոդա էր արցախցի լինելը ,հիմա `իջևանցի:

-Ես տարածքային բաժանում չեմ անում:

-Մարտի մեկի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով եք ստեղծել, շատ քննադատվեց ,որ նախ փորձառու չեն և ինչու դա պետք է ԱԺ-ն անի:Բազմիցս է խոսվել,որ դա պատերազմ էր և այդ պատերազմում մենք հաղթել ենք,մենք հիմա նման բաներ ենք ստեղծում ,վիճարկում ենք մի շարք հարցեր, լրացուցիչ հաղթաթուղթ ենք տալիս Ադրբեջանի ձեռքը:Այս հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին հարվիրել հարցաքննության,նա լինելով քաղաքական գործիչ,ընդդիմադիր ,հայտնի հայտարություն է արել,որ Ռուսռատանն է կազմակերպես ապրիլյան պատերազմը,նպատակը եղել է այն,որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ դառնա :Ինքը պետք է գա՞ հարցաքննության և պատրաստ եք կանչե՞լ իրեն:

-Պարոն Փաշինյանը երբեք առիթ չի տվել կասկածել,եթե իրեն կանչեն,ինքն անպայման կգա :Նա դատարան ներկայացավ որպես վկա հայտնի գործով ,որ ընտրությունների ժամանակ հրազեն էր կիրառվել,դրա մեջ ոչ մի ինտրիգ չկա:

-Ամբողջ օրն ասում է՝ հայ ռուսական հարաբերությունները ջերմ են:Նախկին հայտարարությունների և ներկայի միջև հակասություն չեք տեսնո՞ւմ:

-Հիմա ուզո՞ւմ եք ,որ այստեղ հանձնաժողովի նիստ անցկացնենք:

- Հայտարարություն է ,նշանակում է ,որ պետք է գա հերքի,կամ ասի,որ ինքը մոլորեցրել է հանրությանը,ասելով,որ Ռուսատանն է այս ամենը կազմակերպել,կամ էլ ասի,որ անպատասխանատու հայտարարություն եմ արել:

-Եթե հանձանաժողովը գտնի,որ իրեն պետք է կանչեն,ինքը կգա:Ինչքա՞նով է նպատակարահար,ԱԺ-ն քաղաքական մարմին և իր գնահատականը դատավճիռ չէ,վճիռ չի կայացվելու որևէ մեկի հանդեպ,բայց հնարավոր է ունենանք նման իրավիճակներ:Մենք պետք է մեզ ապահովագրենք այն իրավիճակից,որի մասին խոսվում էր,որ մեքենան չունենա դիզվառելիք,կամ մեր երեխաները փամփուշտ չունենան:Դա խաղաքարտ չէ Ադրբեջանի ձեռքում,դա մեր առավելությունն է,որ մենք բաց քննարկենք խնդիրները ,որ ապագայում զերծ պահենք,դրա գինը մեր երեխաների կյանքն է:

-Հանձնաժողովը ստեղծելով բազմաթիվ կյանքեր եք փրկելո՞ւ:

-Եթե մեկ տոկոս կա,որ մեկ երեխա քիչ կմահանա,այս հնաձանաժողովը պետք է գործի:

-Հանձնաժողովում բանիմացներ,պրոֆեսիոնալներ չկան:

-Սա դատարան չէ,քաղաքական մարմին է,նպատակը քաղաքական գանհատական տալն է,իրողությունները ֆիքսելն է:

-Մենք հաղթել ենք այդ պատերազմում,թե՞ չենք հաղթել:

-Չենք հաղթել,որովհետև զոհ ենք տվել:

-Դուք գիտե՞ք հաղթանակ ունեցած պատերազմ առանց զոհերի:

-Պատերազմում հաղթողներ չեն լինում,ես վերացական եմ ասում,մեր երեխաները մահացել են, արդո՞ք այդ երեխայի ընտանիքի համար դա հաղթանակ էր:

-Բոլոր պատերազմներում էլ լինում են զոհեր:

-Պետք է այնպես անենք .որ զոհերը քիչ լինեն:

-Մենք միայն շռայլ ենք Ալիևի նկատմամբ,կիրթ ենք համարում:

-Դուք էլ ,ես էլ տղա ունենք,որոնք ամենայն հավանականության մի օր կլծվեն մեր սահմանները պաշտպանելու գործին,ավելի լա՞վ չէ իրենք պաշտպանված լինեն,քան ենթարդենք Ալիևը մի տեղ ելույթ ունենա ,ասի `իրենք հանձնաժողով ենք ստեղծել:

-Այդ ամենը կետ -կետ կուտակվում է,և մեր որդիների համար պետք է են հեղինակություններ,պատերազմը հաղթած մարդկանց ներկայություն:

-Մենք պետք է դատապարտենք և մեր համար հեղինակություն լինի ոչ թե հանցագործության մասին չհայտնելը ,այլ հանցագործություն թույլ չտալը:

-Չեք շտապու՞մ նման հայտարաություններ անել:

-Ոչ:

-Մեկ տարի կյանքը ցույց տվեց,որ դուք բազմաթիվ տեղերում խախտել եք անմեղության կանխավարկածը`սա մարդասպան է,սա թալանող է, հանցագործ է :

-Շատերը որն է,ամեն օր կարող է երեխա զոհվել:

-Ձեր ժամանակ էլ է զոհվում:

-Որովհետև պատերազմ է,բայց եկեք համաձայնեք ,որ կրակոցների քանակը և լարվածությունը սահմանում աննախադեպ ցածր է:

- Դրա գինը վաղը կարող է թանկ արժենալ, աննախադեպ զորավարժություններ են,իրենք ամրացնում ենք իրենց դիրքերը,պետք չէ շտապե՞լ :Հետաքրքիր է ,հնարավոր է ,որ վարչապետը իր տեսակետը փոխել է`երեկ ռուսը դավաճան էր և եկավ մեր դեմ պատերազմ հրահրեց,այսօր հրաշալի հարաբերություներ ունեն,Նիկոլ Փաշինյանը իշխանության է և կարծիքը փոխել է:

-Ե՞րբ է պարոն Փաշինյանը ասել,որ ռուսը դավաճան է:

-Բառացի ասել է,որ այս պատերազմը կազմակերպվել է և հրահրվել է ռուսների կողմից:

-Խոսքը մեր իշխանության և Ադրբեջանի իշխանության հետ ռուս իշխանության հարաբերությունների բերումով ստեղծված իրավիճակի մասին է:Դրա մասին իրավունք րեմ վերապահում ավելի շատ մեկնաբանություն տալ:

-Ասում է՝ կազմակերպել են ռուսները :

-Խոսքը աշխարհաքաղաքական և մեր իշխանության հետ շատ տարբեր հարաբերությունների շտկման մասին է:Հաճախ խոսվել է այն մասին,որ դա կարող էր պատճառ լինել սահմանադրության փոփոխության ,երբ Սերժ Սարգսյանը որոշեց Սահմանադրություն փոխել և դա դուր չեկավ նույն ԵԱՏՄ-ի նախագահների ակումբին,որը մեծ հաշվով նախագահական ակումբ է,այլ ոչ թե պառլամենատկան:Հազար ու մի պատճառ կարող է լինել:

-Երեկ կարող է ասել մի բան ասել,այսօր՝ իշխանության ժամանակ, շատ հանգիստ մեկ այլ բան:

-Եվ կարող է ասել մի բան,հետ տվեք ձայնագրությունը և լսեք:

-Որևէ հակասություն պարոն Փաշինյանի հայտարարությունների մեջ չի եղե՞լ: Մոլորեցրե՞լ է հանրությանը ,որ ասում է ռուսներն են կազմակերպել:

-Լինելով լրագրող ինքը շատ լավ հիշում է և ֆիքսում է իր հարցազրույցները,տեքստերը և երբևէ հնարավոր չէ ցույց տալ իր ասածների մեջ հակասություն:

-Թող պատասխանատվության կանչի Պուտինին և ասի`դուք հրահրել եք:

-Քանի նախադեպ է եղել,ի՞նչ գիետք ,թե չի ասել,ինձ թվում էվերջին խոսակցություններից հետո ,երբ Փաշինյանը առաջին անգամ այցելեց …

-Հարցրել է,թե ինչո՞ւ եք պատերազմ կազմակերպել …

-Մենք միշտ ի ցույց ենք դրել,որ մեր երկրի շահերը միշտ առաջ ենք տանելու,անկախ դրանից դա Պուտինն է,Թրամփը ,թե՞ մեկ այլ առաջնորդ: 

-Չեմ ուզում որերրորդ անգամ կրկնել:

-Վերացական հարցեր մի տվեք:

-Կոնկրետ ասել է,ինչո՞ւ է վերացական:Թող հրպարակային ասի,որ դուք կազմակերպել եք և ես տեր եմ իմ ասածին:

-Եթե նա ասել է,որ այդ ժամանակ գործել է աշխարհաքաղաքական շահ,դա նշանակում է,որ մենք ռուսների հետ չենք կարող այսօր լինե՞լ լավ դաշնակից,մենք այսօր ավելի լավ հարաբերությունների մեջ ենք,քան երբևիցե:

-Եթե դուք լինեք նախագահ կամ վարչապետ,չգիտեմ `Սահմանադրությունը ինչպիսին կլինի, եթե այսօր ասում եք պատերազմ է,100 զոհ ենք տվել,դրա կազմակերպիչը ռուսներն են, և վաղը դուք իրավասու եք ,հանդիպում եք,առաջին հարցը այն չի լինի,որ հասկանաք ,թե ո՞վ է կազմակերպել:

-Ի՞նչ գիտեք դրա մասին չի խոսվել:

-Հրապարակային չկա:

-Հիմա դուք մի բան եք անում,որ ազնիվ չէ,մենք խոսում ենք մի մարդու մասին,ով ներկա չէ,մեջբերում եք ,ես էլ պատասխանեցի:

-Սաֆարովի և մեր զինվորի վիզը կտրած մարդկանց նկարները կրկին սոցցանցերում էին,մեկը հերոսի կոչում ունի,մյուսը էլի մեծարված է:

-Մենք նման հերոսներ չունենք :

-Մենք գիտենք,որ նման կոչում է տվել Ադրբեջանը,իսկ հայատյացության մասին էլ չխոսեմ`էլ Երևանը,էլ Արցախը գրավելու մասին,ու հանկարծ մեր վարչապետը Ալիևին անվանում է շատ կիրթ :Ճի՞շտ է նման իրավիճակում նման բան ասել:

-Պետք է հասկանանք մեր նպատակը որն է,մեր նպատակը մեր երեխաներին խաղաղ երկիր փոխանցելն է,թե մեր նպատակն է նմանվել Ալևին:Մենք ուժեղի դիրքերից ենք խոսում և խոսելու ենք և մեր նպատակը մեր ուզած ձևով խաղաղության հասնելն է:Եթե դրա համար պետք է Ալիևին մեղադրել և Հայաստանի հարպարակներից մեկում այնպիսի ելույթ ունենալ,որ Ալիևը ստիպված լինի նմանակել Փաշինյանի քայլերին,եթե պետք է մի թեթև շոյել,հետո հարվածել,դա արվում է ՀՀ շահերից ելնելով և դա արվելու է:

-Դրանից հետո ինքն իր հայտարարությունները շարունակում է,դուք ինչի՞ն հավատացիք:

-Մենք պետք է իրեն բերեք կոնստրուկտիվ դաշտ:Այլընտարնքը ո՞րն է,հիմա դա ունենք,նա է ղեկավարում երկիրը,որի հետ պատերազմական դրության մեջ ենք,պետք է բերենք մի դաշտ ,որտեղ կկարողնանք թելադրել այն պայմանները,որը որ մեզ ձեռնտու է և տանել մեր բանակցության գործընթացը դեպի հաղթանակ:

-Ձեզ ինչ է հաջողվել,բացի այն,որ կորցրեցիք Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները ,ի՞նչ եք այս ընթացքում ձեռք բերվել:

-Իսկ ինչ էր,որ կորցրել ենք:Բանակցային գործընթացի մեջ մի շատ հետաքրքիր բան կա,որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում,ենթադրենք Մինսկի խմբի կան որևէ հանդիպման վերջնական փաստաթուղթը լինել Արցախի անկախությունը ,թե՞ ոչ:Կողմերի համարընդունելի է,թե՞ ոչ,չկա այդ հարցի պատասխանը մինչ օրս:

-Ինչ-որ հարցի պատասխան կա,թե՞ ոչ:

-Երբ հեղափոխությունը նոր էր եղել,բոլորը գոռում էին հեսա պատերազմ է սկսվելու :

-Ո՞վ է գոռում:

-Սասուն Միքայելյանը ստիպված եղավ ԱԺ ամբիոնից ասել,որ սահմանում ամեն ինչ նորմալ է:Հենց հեղափոխության հաջորդ օրվանից գոռում էին,որ պատերազմ է սկսվելու,դրա փոխարեն եղավ այն ,որ սահմանին ավելի հանգիստ է,և ասում էին,որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչանալու են,խայտառակ վիճակ է:

-Բա չասեն,մարդը կանգնում ,ասում է՝Ռուսաստանն է հրահրել ապրիլյան պատերազմը:

-Մի բան է,որ կասկածում են,մի բան,որ հատուկ են անում :

-Մի բան ,որ իր բերանով է հայտարարում է:Ինչ իմանային,որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվելու է իր խոսքերից և ասելու է `Ռուսատանի հետ հրաշալի հարաբերություններ են,պետք է տեր կանգնի իր խոսքերին :

-Ուզում եք ներկայացնել,որ պարոն Փաշինյանը երբևիցե ասել է.որ Ռուսաստանը դավաճա՞ն է:

-Դա ի՞նչ է նշանակում:

-Մինաշանակ փաստ է,որ ապրիլյան և աշխարհում շատ քիչ պատերազմ կա,որ գերտերությունների ոչ իմացությամբ է տեղի ունենում:

-Բայց,երբ քո ռազմական գործընկերը նան բան է ասում:

-Մեդվեդևը Բաքվի օդանավակայանում տված հարցազրույցում ասում է`այսօրվա աշխարհում անհնար է ,որ զորքերի մեծ տեղաշարժ և իրադարձություն լինի,որ իրենց արբանյակները դա չգրանցեն և չֆիքսեն:Կարող է նորից փորձում եմ վարչապետի փոխարեն բան ասե՞լ,կարող է այդ հայատարարությունը դրա վրա է հիմնված:Մի բան ֆիքսենք ,որ այսօր ՀՀ և ՌԴ հարաբերությունները լավագույն վիճակում են:

-Հատկապես,որ իրենք էլ ընդունում են ,որ տեղաշարժեր առանց մեծ գերտերությունների հնարավոր չէ, երբ գնում է և ռազմական գործընկերոջը լայն ժպիտով ողջունում է,թող այդ հարցը բարձրացնի:

-Շատ չխոսեցին՞ք այդ թեմայի մասին:

-Վարչապետը հայտարարեց դատարանները շրջափակելու մասին,դրան հաջորդեց վեթինգի մասին հայտարարությունը,նկատե՞լ եք,որ այս երկու հայտարարությունների ժամանակ վարչապետի մոտ տրամադրության փոփոխություն կար, ինքը արդեն զղջացել էր,որ նման քայլի գնաց,և պահանջեց շրջափակել դատարանները:Ողջ հանրությունը միակարծիք էր,և համարեում է ,որ սա նոնսենս է երկրի համար,երբ քո ղեկավարը նմամն հրահանգ է տալիս:

-Նախ ոչ բոլորն են համաձայն եղել,որ ասում եք ամբողջ,ԲԴԽ-ի անդամ եղավ,նախկին մարդու իրավունքների պաշտպանը՝Կարեն Անդրեասյանը…

-Երևի պաշտոն են ակնակալում:

-Մյուսներն էլ ակնկալո՞ւմ են,որ պաշտոնից չեն զրկվի,ինչ տարբերություն այդ ակցիայի և հոկտեմբերի 2-ի ակցիայի միջև:

-Իշխանության եք եկել,մի իշխանությունը հրահանգում է արգելափակել մյուս իշխանության աշխատանքը:

-ԱԺ-ն էլ շրջափակեցինք:

-Լավ արեցի՞ք:

-Բա ինչ արեցինք,չէ պետք է թողնեինք ,որ հանրապետականը մնար:

-Չեք վախենում,որ վաղը պետք է դրա համար պատասխան տաք:

-Ինչի՞ համար:

-Կյանքը շարունակվում է,հայտնի չէ,թե որտեղ ինչ պատասխան եք տալու:

-Դրա մեջ հանցակազմ չկա,որովհետև ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին և քաղաքական ակցիաների պարագայում ,եթե այն բռնությամբ,զենքով չի զուգորդվում,որևէ խախտում չկա:

-Զավեշտ է,ասում է ՝գնացեք շրաջափակեք դատարանները :

-Հեղափոխություն է:

-Ի՞նչ հեղափոխություն,իշխանությունը մեկ տարի ձեր ձեռքում է:

-Նախ մեկ տարի չէ,ԱԺ-ն ընդամենը դեկտեմբերից է մեր ձեքռում:

-Դրանից առաջ ինչ տանում էիք ,ԱԺ-ն ընդունում էր:

-Օրինակ ընտրական օրենսգիրքը ընդունվե՞ց :

-Դուք ընդունեիք:

-Ընդունելու ենք:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը ՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 17276 անգամ
Լրահոս
Սա է Նիկոլը` մանիպուլյանտ և ցինիկ Դատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում Պետական բյուջեով ռազմարդյունաբերությանը հատկացված միջոցներից ևս 470 մլն դրամ է կրճատվել Բաքվի զորքը 3 կողմից շրջափակել է Ներքին Հանդը, Փաշինյանն էլ հպարտանում է, որ տանիքները նորոգվել են․ Արման Թաթոյան Արմենի գործն ամբողջությամբ քաղաքական է` բոլորը գիտեն, նույնիսկ իշխանության ներսում․ Աբրահամյան Վճիռը Դատալեքսում դեռ չկա, բայց քաղաքային իշխանությունն արդեն գիտի: Տեսնես՝ որտեղի՞ց «Արևմտամետ» Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ՔՊ-ում «հակա-արևմտյան» ԽՍՀՄ-ի ստալինյան բարքե՞ր հաստատել, այն էլ՝ 21-րդ դարում Մուրացան հիվանդանոցում 14-տարեկան աղջիկ երեխա է մահացել Բաքուն չի արձագանքել ավելի քան մեկ ամիս առաջ պաշտոնական Երեւանի ուղարկած առաջարկներին Սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը. Փաշինյան Փաշինյանի արձագանքը Բաքվի սառնալիքներին Անտեսված է արհամարհված ԿԳՄՍՆ Ժաննան Նիկո՛լ, մենք ունենք 150 տարի գործող համալսարան և հերթական սուտդ պայթեց... Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ ՀՀ-ի մոտ 60 տոկոս տարածքի. Փաշինյան Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Honda»-ն, «BMW»-ն և «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Իրանը մտադիր է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Կահիրեի հետ ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում Ներքին Հանդի տների տանիքները նորոգվել են, բայց անվտանգային հարցերը չեն լուծել, 3 կողմից շարունակում է մնալ շրջափակված Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել․ Խամոյան Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ սկսել բանակցություններ առանց նախապայմանների․ Պուտին Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am