«BBC»-ին տված Փաշինյանի հարցազրույցը ազգային խայտառակություն էր. Անդրանիկ Միհրանյան

Քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի «HardTalk»-ի հաղորդավար Սթիվեն Սակուրին տված հարցազրույցի շուրջ:

-Պարոն Միհրանյան, վստահ եմ, որ դիտել եք կամ կարդացել այդ հարցազրույցը, որը Հայաստանում շարունակում է բուռն քննարկվել, մեծ աղմուկ է բարձրացել դրա շուրջ: Ի՞նչ տպավորություն եք ստացել դուք այդ հարցազրույցից:

-Նախ պետք է ասեմ, որ զարմացած եմ այն փաստից, որ մինչ օրս Հայաստանում այն հայերեն չեն թարգմանել ու հրապարակել հայերեն տարբերակով, որովհետեւ Ադրբեջանում կարծես թե ցնծության մեջ են եւ ԶԼՄ-ներում տարածում են, որ անգլիացի լրագրողը պարզապես ջախջախեց եւ՛ Փաշինյանին, եւ՛ նրա դիրքերը եւ այլն, եւ այլն: Ինչը ինձ ամենից շատ ապշեցրեց, անշուշտ, հաղորդավարի պահվածքը, նա իրեն պահում էր ոչ թե լրագրողի, այլ մեղադրող դատախազի պես եւ ցույց էր տալիս իր բացասական վերաբերմունքը վարչապետի նկատմամբ: Նա հարցերը տալիս, բայց Փաշինյանին լիարժեք պատասխանելու հնարավորություն չէր թողնում, պարբերաբար ընդհատում էր՝ պահանջելով՝ <<ասեք այո կամ ոչ>>: Ինձ ապշեցրեց, երբ Փաշինյանը փորձում էր գլուխ գովել, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, որ մեզ ճանաչում են եւ այլն, բայց հաղորդավարը դրան չէր ուզում ուշադրություն դարձնել, ականջի հետեւ էր գցում: Գրեթե բոլոր հարցերը մեղադրական տոնով էին, օրինակ սկսեց նրանից, թե դուք խոստումներ եք տվել, բայց հիմա պարզվում է՝ չեք կարողանում կատարել եւ ժողովուրդը դժգոհ է: Փաշինյանը սկսեց արդարանալ, որ մենք ժողովրդավարություն ունենք, Եվրոպայում այս չափանիշն ունենք, սա ունենք, նա ունենք, բայց հաղորդավարը չընդունեց այդ պատասխանները: Կամ հաղորդավարն ասում է՝ Դուք սադրանքի գնացիք, ասելով Արցախը Հայաստան է եւ վերջ, դրա համար էլ ադրբեջանական կողմը պատերազմի ճանապարհն ընտրեց: Փաշինյանն ուզում է բացատրել, որ հազարավոր տարիներ Արցախում հայեր են ապրում եւ այլն, հաղորդավարը կանխում է՝ ասելով, թե գիտեք ինչ, այս հաղորդումը այն տեղը չէ, որ հազարամյա պատմություններ քննարկենք, հասկանանք ով է ճիշտ, ով սխալ: Սա նրանից է, որ կիսագրագետ մարդիկ, ովքեր նման անպատասխանատու հայտարարություններ են անում, պիտի մտածեն, թե մի օր ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը: Կիսագրագետ ու անգրագետ մարդը շարունակում է խայտառակել մեզ ու մեր երկիրը, այս մարդը չի տիրապետում տարրական բաների:

Երբ դուք ասում եք՝ հայերն ունեն ինքնորոշման իրավունք, նրանք են իրենց ազատությունը ձեռք բերել ու պետք է տնօրինեն իրենց ճակատագիրը, դա լրիվ ուրիշ բան է, բայց երբ դու գնում ես Արցախ ու ասում, որ <<Արցախը Հայաստան է եւ վերջ>>, դա բոլորովին այլ բան է, դու այդ բոլոր պրոբլեմները վերցնում ես քո վրա: Այսքան տարիներ հայկական կողմի վարած ճկուն քաղաքականությունը հօդս ես ցնդեցնում, ասում զրոյից ես սկսում, հեղափոխություն ես անում այնտեղ, հետո՞, ինչ դարձավ այդ հեղափոխությունը:

Հաղորդավարը նկատում է, որ Հայաստանում խախտվում են մարդու իրավունքները, սակայն Փաշինյանը վկայակոչում է Freedom House ոչ կառավարական կազմակերպության՝ Հայաստանին տված գնահատականը։ Հաղորդավարը սաստում է, որ ինքը այլ կազմակերպության է հղում անում, որն արձանագրել է նման խախտումներ: 

<<Դուք ձախողել եք կորոնավիրուսի դեմ պայքարը>>, նկատում է նաեւ հաղորդավարն ու ցուցանիշներ ներկայացնում, թե դուք տարածաշրջանում ամենախղճուկ վիճակում եք, քան հարեւանները, վեց անգամ ավել վարակվածներ ու մահացածներ ունեք, քան Վրաստանն ու Ադրբեջանը: Պատահական չէ, որ կարդում է ՀՀԿ-ի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունը ձախողել է, պետք է հրաժարական տա: Տպավորություն է, որ հաղորդավարը ներկայացնում էր Հայաստանի ընդդիմությանը: Հատկանշական է, որ Փաշինյանը, ով հայտարարում էր, թե ի տարբերություն նախկինների նոր մոտեցումներ, նոր արժեհամակարգ են բերել Հայաստան, երկու ոտքով ասես թակարդում է հայտնվում:

Ինչպես կարելի է այդ մակարդակով ներկայանալ միջազգային հանրությանը: Հաղորդավարը հիշեցնում է՝ քանի որ խոստացել եք նոր հայացք բերել, կարո՞ղ եք անկեղծ գնահատել, արդյոք Հայաստանի զինվորները 90-ականներին հանցագործություններ չեն արել, որոնց համար պատրաստ եք ներողություն խնդրել: Սակայն Փաշինյանը ինչ-որ անհեթեթություներ խոսեց, անհասկանալի, անհոդաբաշխ…Այս մարդը չկարողացավ ասել, այո, մենք ունենք նոր մոտեցումներ, բայց Ղարաբաղի հարցում հայկական մեր դիրքորոշումը որեւէ պարագայում առարկման, փոփոխության ենթակա չէ: Չկարողացավ, քանի որ չունի դիրքորոշում եւ պատրաստ է գնալ ցանկացած քայլի: Միակ բանը, որ ասաց, թե ինքը միակն է, ով հայտարարեց, որ պիտի այնպիսի լուծում գտնեն, որը բավարարի թե Հայաստանին, թե Ադրբեջանին, թե Ղարաբաղին: Այս հարցազրույցից ակամայից հիշեցի պապերիս պատկերավոր խոսքը, որ այս մարդը <<չփլախ ջանին կատու է շալակել>>: Այ բալամ, մեղկ ես, էդ ինչ օրը քեզ գցեց էդ BBC-ի վարողը:

Չէր կարելի ներկայանալ այդքան խեղճ ու կրակ, մոլորված, անտեղյակ ու շփոթված և այն էլ այդպիսի խայտառակ անգլերենով: Նիկոլ Փաշինյանը իրեն ու մեր երկիրը ծիծաղի առարկա դարձրեց: Սա ուղղակի «պազոր էր»:

Անի Սահակյան

 

դիտվել է 12492 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am