Նիկոլ Փաշինյանը հերոսներին ոչնչացրեց՝ առանց պատերազմի

Տասնամյակներ անց պատմագիրներնը, հիշելով Նիկոլ Փաշինյանի հեղափոխության առաջին շրջանը, վստահաբար արձանագրելու են, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում արցախյան պատերազմի հիմնական հերոսների ու գեներալների հանդեպ ընդգծված հալածանքներ սկսվեցին:

Առաջինն այդ շարքում գեներալ Մանվել Գրիգորյանն էր՝ տուշոնկաների տխրահռչակ պատմությամբ: Հետո այդ շարքը համալրվեց. Մարտի 1-ի գործով շարվեշարան մեղադրյալի պիտակ կպցվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանությա նախկին նախարար Սեյրան Օհանյանին, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, հիմա էլ՝ Սամվել Կարապետյանին՝ Օգանովսկուն: Վտարանդիի կարգավիճակում է Միքայել Հարությունյանը: Պաշտոնից ազատվեց Լևոն Մնացականյանը, քարկոծվում է Վիտալի Բալասանյանը: Հնարավոր է, որ շարքը դեռ շարունակելի է:
Երբ առաջին անգամ նիկոլյան իշխանությունը թիրախավորեց հերոսին՝ կար հանրային մտայնություն, թե իբր վերականգնվում է ինչ-որ մտացածին արդարություն: Նույն Մարտի 1-ի գործով, որի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանը բանտում է, կապ չունի արդարության և օրինականության հետ, որովհետև երկրի նախագահին, Արցախի առաջին նախագահին և պատերազմի փառապանծ հրամանատարին չի կարելի բանտ ուղարկել՝ առանց դատարանի մեղադրական վճռի: Արցախյան պատերազմի հերոսները ժամանակին չհասկացան, որ Քոչարյանին բանտ ուղարկելուց հետո հաջորդաբար գալու է նաև իրենց հերթը: Կյանքը ցույց է տալիս, որ այդպես էլ լինում է՝ այն զարգացումները, որ այժմ կան գեներալ Օգանովսկու շուրջ, դրա վառ ապացույցն են: Ոչ մի երաշխիք չկա, որ կարճ ժամանակ անց Օգանովսկին ևս  չի դառնա մեղադրյալ և չի հայտնվի բանտում: Հետո արդեն կգա նաև մնացածի հերթը:
Մինչդեռ եթե Արցախի հերոսներն ու գեներալները ժամանակին արժանապատվորեն և միասնաբար հանդես գային ի պաշտպանություն իերնց հրամանատարի և նախագահի, եթե նրանք գլխիկոր Քոչարյանի դատավարությանը հետևելու փոխարեն, համարձակություն ունենային միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցը փոխելու պահանջով, հեղափոխական իշխանությունը ստիպված կլիներ մտածել՝ հաջորդ քայլն անելուց և հերթական հերոսին հակահերոս հռչակելուց առաջ: Փաստորեն Նիկոլ Փաշինյանը որոշել է հերոսներին վերցնել առանց պատերազմի, իսկ հերոսները որոշել են հանձնվել: Դիմադրության փորձ արեց Վիտալի Բալասանյանը և շատ արագ թիրախավորվեց, բայց կարևորը մարդն իր քայլն արեց: Հերոսները պետք է հասկանան, որ լռությունն այս դեպքում ոչ միայն համաձայնության, այլ նաև պարտության նշան է: Եթե դիմադրություն չկա, կնշանակի մեթոդը ճիշտ է ընտրված… բոլորին հեթով ու հաջորդաբար մեղավոր ու մեղադրյալ են հռչակելու: Եթե ուրիշ ոչ մի գործ չլինի, Մարտի 1-ի գործը կա ու կա:
Եվ ինչ…. Ստացվում է, որ վերջին 30 տարվա մեր բոլոր հերոսները հանցագործ են՝ ներքաշված են կա՛մ կոռումպացված գործարքների, կա՛մ թալանի, կա՛մ էլ մարդասպանության և պետական ոճրագործության մեջ: Իսկ ում է պետք հասարակությունն առանց ազդեցիկ մարդկանց, ում է պետք պատմությունն առանց հերոսների: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ վերջին 30 տարվա միակ փառապանծ հերոսն ինքն է լինելու: Իսկ դրա համար պետք է ոչնչացնել բոլորին՝ մեկ առ մեկ, հերթով ու կարգով:

Նարինե  Բաղդասարյան

դիտվել է 3101 անգամ
Լրահոս
Աբովյան․ «Հայաստանը եղել է, կա և լինելու է հայերի ազատ ու անկախ պետությունը» «ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և երեք ավտոմեքենա․ կան վիրավորներ Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 75-ամյա վարորդը բախվել է ծառին, կա վիրավոր ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է» Առեղծվածային մահ՝ Երևանում․ բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմինը Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի Քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը 36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ Օգոստոսին սա խաղաղ պայմաններում ԶՈՒ զինծառայողների մահվան երրորդ դեպքն է․ Ղահրամանյան ՊՆ հաստատեց․ հայտնի է մահացած զինվորի անունը Մանրամասներ․ զինվորի մահ․ինչ է տեղի ունեցել բանակում Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում. Մանրամասներ Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել Էլի դեսպաններ հետ կկանչվեն Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին «վճռորոշ աշնան» կոչ է արել Փաշինյանի «Վարչաֆեստի» մասսովկան թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել Apple-ը որոշել է կրճատել ավելի քան 200 աշխատատողի ԱՄՆ դատարանը չեղարկել է Թրամփի վարչակազմի՝ 75 երկրի քաղաքացիների ներգաղթային վիզաների սահմանափակումը Իրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղու Երևանում ոստիկանության ծառայողի և նրա հետ կապված շուրջ 20 անձի կողմից ՔԿ 2 քննիչի բռնnւթյան ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կան ձերբակալվածներ․ ՔԿ Այս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am