«Էդ մարդիկ էլ չեն ուզում իրենց որդիների շիրիմները պղծվեն, պարտադի՞ր է, որ գնա. ինչի՞ է պնդաճակատորեն մեջ ընկել». Լևոն Ջավախյան

«Անկախության օրվա խորհուրդը կատարվում է «Եռաբլուր»–ում. հայրենիքի համար զոհվածների շիրիմներին կոկորդիլոսյան արցունքներով դրված ծաղկեպսակները հօդս են ցնդում: Սրանք ամեն ինչ հարամում են՝ նույնիսկ Անկախության օրը: Սա հարամված երկրի հարամված Անկախության օրն է»,- արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանն այսպես է արձագանքում սուր մարտահրավերների ժամանակներում Անկախության օրվա խորհրդի մասին 168.am–ի հարցադրումներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների ծնողները երեկ ուշ երեկոյից «Եռաբլուր»–ում էին, որպեսզի թույլ չտան Հայաստանի Անկախության տարեդարձի կապակցությամբ ՀՀ գործող իշխանությունների որևէ ներկայացուցչի և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»:

Ի դեպ, զոհվածների հարազատները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից հեռացրել էին նաև իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից դրված ծաղկեպսակները: Սակայն Նիկոլ Փաշինյանի մուտքն անխոչընդոտ իրականացնելու «օպերացիան» հաջողելու համար՝ կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ հեռացրել էին նահատակների ծնողներին:

Լևոն Ջավախյանին զայրացրել է իշխանությունների համառությունը. նա համոզված է՝ Փաշինյանը ոչ թե գնում է խոնարհվելու «Եռաբլուր»–ում, այլ պղծելու. «Էդ մարդիկ էլ չեն ուզում իրենց որդիների շիրիմները պղծվեն: Պարտադի՞ր է, որ գնա. էդ մարդուն չեն ուզում ծնողները, ինչի՞ է պնդաճակատորեն մեջ ընկել:

Կարդացեք նաև
«Ծնողի, առավել ևս՝ մոր համար, իր զավակից թանկ աշխարհում ոչինչ չկա, նրանց նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է». Կին ազատամարտիկ
«Ինձ համար անհասկանալի են տեսակետները, որ մեր հաղթաթուղթը (Մեղրին ) մեր կրծքին սեղմած պետք է պահենք». հիշելով հոդվածագիր Նիկոլ Փաշինյանին
Ինչո՞ւ կառավարությունը չի պարզաբանում, թե ինչ է տեղի ունեցել հուլիսին աշխատաշուկայում
Իմ համոզմամբ՝ նաև, այս պատերազմն ինչ-որ տեղ պայմանավորված էր: Որտեղի՞ց է գալիս իմ այդ ենթադրությունը. ինքը թունդ պահին կանգնեց-ասեց, թե կարող է ինձ դավաճան ասեն, անարգեն, բայց էն թուղթը, որը խաղաղության համար առաջադրված է, պիտի ստորագրեմ: Ինձ թվում է, որ այդ պատերազմն արարվեց, որ ասի՝ տեսնում եք, ժողովուրդ, ես ճար չունեմ: Ու այդ պայմանավորված պատերազմի արդյունքում 200-ից ավելի զինվոր է զոհվել. էդքանից հետո դու ի՞նչ իրավունքով ես գնում խոնարհվելու, ծաղիկներ տանելու»:

Անդրադառնալով տոնի խորհուրդը վերագտնելու համար մեր անելիքներին՝ հրապարակախոսը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ-ն ապագա չունի, և այս «ազգադավ» իշխանությանը հեռացնելուց հետո միայն պետք է խոսել անելիքների մասին:

Հարցին, թե ո՞րն է այս պահին, այս իրավիճակում մտավորականի առաքելությունը, Լևոն Ջավախյանը պատասխանեց. «Եթե իսկական մտավորականը, գրողն իր ազգի տառապանքով, ցավով չի ապրում, թող նա մոռանա արվեստի հետ իր առնչությունը. նա գրող չի դառնա: Մեր մեծերը՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը, նրանք գրող են դառել նաև իրենց ազգի տառապանքը յուրովի ապրելով»:

Հայաստանն այսօր նշում է Անկախության օրը. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում քաղաքացիները ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Կառավարությունն Ադրբեջանի սադրած վերջին պատերազմից հետո չեղարկել է տոնական միջոցառումները:

դիտվել է 487 անգամ
Լրահոս
Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «Փաստինֆո» Մելանյա Թրամփը հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում զինшդադար կկնքվի Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Զելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա «Արա Նիկո՛լ, դու բերդում «աբսլուգից» վատ վիճակում ես եղել, ասեմ՝ ով ես եղել». Դավիթ Մկրտչյան (video) Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման «Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան Ժողովու՛րդ, էս «չզոհված դավաճանը ԱԺ-ում լաչառանում է». դու պիտի պատասխան տաս. Իշխանյան (video) «ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան «Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Նիկոլ Փաշինյան «Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում «Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան Մի շտապեք ծաղրել կամ գոնե հիշեք, որ նույնը կատարվում է արդեն որերորդ տարին․․․ «Կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է»․ Արմեն Հովասափյան «Պարգևավճարների, ֆեստիվառների համար փող կա, սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը ճշտելու համար՝ չկա»․ Ոսկան Սարգսյան «Նիկոլի հետ հանրաքվեի գնալը նույնն է, որ գայլը ոչխարին հրավիրի իր տուն ընթրիքի»․ Ռուբեն Մխիթարյան Ասեմ՝ Մոսկվայում մեծ վեճ է լինելու Պուտինի և Փաշինյանի միջև․ սպասե՛ք․․․ Հարութ Սասունյան (video) «Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am