Վարորդները ստպված կլինեն լայն բացել գրպանները` վճարելու հիվանդանոցներին, այլապես կզրկվեն վարորդական իրավունքից

Կսահմանվի տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների նոր ցանկ, որը կբացառի շրջապատի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց թույլատրել նստել ղեկին: Համապաըասխան նախգիծը մշակվել է առողջապահության նախարարության կողմից և դրվել հանրային քննարկման e-draft.am հարթակում: Ըստ այդմ` կսահմանվեն բժշկական ցուցում հանդիսացող հիվանդություն կամ վիճակ ունենալու դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու բժշկական ցուցումները, ինչպես նաև առանձին կատեգորիայի տրանսպորտային միջոցներ վարելու բժշկական սահմանափակումներ: Նախատեսվում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը, պարբերականությունը, ներառյալ ութսուն տարեկանը լրացած վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց բժշկական հավատարմագրման պարբերականությունը: Նախագծով վորորդի համար նախատեսված է բժշկական հավատարմագրում, որը պահանջում է բժշկական այնպիսի հետազոտություններ, որոնք ներառված չեն պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային ծառայությունների ցանկում: Սա նշնակում է, որ վարորդները ստպված կլինեն լայն բացել գրպանները` վճարելու հիվանդանոցներին, այլապես կզրկվեն վարորդական իրավունքից  :

Նպատակը, ինչպես նշվում է հիմնավորման մեջ վարորդական իրավունքի ունեցող անձանց բժշկական հավատարմագրման կարգի համապատասխանեցումն է եվրոպական չափանիշներին:
Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի 3-րդ հավելվածի համաձայն` տրանսպորտային միջոց վարելու համար ֆիզիկական և մտավոր կարողություններին ներկայացվող նվազագույն պահանջներով վարորդները բաժանվում են երկու խմբի.
1) Առաջին խումբ՝ վարորդներ, ովքեր վարում են «A», «A1», «A2», «AM», «B», «B1» և «BE» կարգերի տրանսպորտային միջոցներ,
2) Երկրորդ խումբ՝ վարորդներ, ովքեր վարում են «C», «CE», «C1», «C1E», «D», «DE», «D1» եւ «D1E» կարգերի տրանսպորտային միջոցներ:
Ընդ որում առաջին խմբի վարորդի թեկնածուները բժշկական հավատարմագրման ենթակա են միայն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն խոչընդոտող առողջական խնդիրների ակնհայտ հատկանիշների դեպքում, իսկ երկրորդ խմբի բոլոր վարորդի թեկնածուները ենթակա են պարտադիր բժշկական հավատարմագրման:
Մինչդեռ համաձայն մինչ այժմ ՀՀ-ում գործող կարգավարումների` կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշմամբ, պարտադիր բժշկական հավատարմագրման ենթակա են միայն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն խոչընդոտող առողջական խնդիրների ակնհայտ հատկանիշների դեպքում` անկախ տրանսպորտային միջոցի կարգից:
Բացի այդ նշված որոշման մեջ առկա են մի շարք չկարգավորված կամ թերի կարգավորված հարաբերություններ, որոնք վերանայման կարիք ունեն: Այսպես.
1) Ներկայում գործող տրանսպորտային միջոց վարելու արգելող հիվանդությունների ցանկը նույնական է տրանսպորտային միջոցի երթևեկությունը արգելող վիճակների կամ հիվանդությունների հետ, մինչդեռ տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների, ինչպես նաև բժշկական ցուցումների կամ սահմանափակումների ցանկը շատ ավելի ընդգրկուն է և չի կարող նույնացվել օրենքով սահմանված տրանսպորտային միջոցի երթևեկությունը արգելող հիվանդությունների հետ: Բացի այդ, չնայած գործող օրենսդրությունը թույլատրում է հարմարեցված տրանսպորտային միջոց վարել, սահմանված չեն այն բժշկական ցուցումները, որոնց դեպքերում անձին կթույլատրվի վարել տրանպորտային միջոցը: Նույնը վերաբերում է նաև առանձին կատեգորիայի տրանսպորտային միջոցներ վարելու բժշկական հակացուցումներին, որոնք ևս գործող օրենսդրությամբ սահմանված չեն:
2) Գործող որոշմամբ վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետական պատվերի շրջանակներում, մինչդեռ Նախագծով նախատեսված բժշկական հավատարմագրումը պահանջում է բժշկական հետազոտություններ, որոնք ներառված չեն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային ծառայությունների ցանկում:
Գործող որոշմամբ սահմանված չէ պարտադիր հավատարմագրման, ներառյալ` բժշկական ցուցումներ ունեցող կամ բժշկական սահմանափակումներով վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց, ինչպես նաև 60 տարեկանը և 80 տարեկանը լրացած վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը, ինչը նախատեսվում է նոր նախագծով:
Այսուհետ բոլոր վարորդներրը պարբարաբար անցնելու են պարտադիր բուզննություն` անձնական գրպանի հաշվին:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 14901 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am