Իսկ ե՞րբ եք ԵՊՀ-ն կոչելու Սորոսի անունով․ ԵՊՀ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում

ԵՊՀ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մոտ երեք տարի պահանջվեց, մինչև իշխանությունը գտավ իր սրտի ռեկտորին, որը, իհարկե դեռևս ժամանակավոր պաշտոնակատար է, բայց շուտով այդ հարցն էլ կլուծեն: Այդ նշանակմանն ու Հովհաննես Հովհաննիսյանի թույլ տված անօրինականություններին մենք արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում:

Սակայն, պարզվում է, որ մայր բուհում շուտով սպասվում է հաջորդ «քաղաքական» նշանակումը: Բուհերի ապաքաղաքականացման մասին խոսող իշխանությունը, ըստ շրջանառվող լուրերի, ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում նշանակելու է 7-րդ գումարման խորհրդարանի իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիլեյանին, որը, ի դեպ, 2019 թվականից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Դանիելյանը դեռ այդ ժամանակ որևէ խնդիր չէր տեսնում, որ լինելով իշխող թիմի անդամ, ԱԺ պատգամավոր, զուգահեռաբար նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, այդտեղ ուղղորդումներ և քաղաքականացման փորձեր չէր տեսնում:

Այս նշանակմամբ, ԵՊՀ-ն ոչ միայն քաղաքականացվում է, այլև սորոսացվում: Համազասպ Դանիելյանը Քաղաքական գիտությունների թեկնածու է, գիտական հետաքրքրությունների և փորձագիտական հմտությունների թեմաներն են՝ ընտրությունները և ընտրական համակարգերը: Նա հիմնականում աշխատել է արևմտյան կառույցների ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների հետ, եղել է Բաց հասարակության ինստիտուտի հետազոտական կրթաթոշակների շահառու:

Ի դեպ, խորհրդարանում էլ լծված էր «Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին» օրենք մշակելուն, աշխատանքային խմբի ղեկավարն էր, որի կազմում էին Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Արման Բաբաջանյանը:

Հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր է սպասվում մեկդարյա պատմություն ունեցող մայր բուհին, եթե մամուլում շրջանառվող այս լուրերը իրականություն դառնան, չնայած վերջին երեք տարիներին կրթական համարգում կատարվածից կարելի է որոշ եզրահանգումներ անել: Հայագիտական առարկաների դեմ պայքար, հայոց լեզվի և պատմության պարտադիր ուսուցման վերացում բուհերից, հայոց պատմության դասագրքերի խմբագրում, եկեղեցու պատմություն առարկայի նկատմամբ գրոհ: Եվ այս ամենի հետևում նորից Սորոսի ականջներն էին՝ ի դեմս սորսական նախարարի և փոխնախարարների:

Առհասարակ, կրթության ոլորտը մշտապես եղել է այս հիմնադրամի «ուշադրության» կենտրոնում, դե հասկանալի պատճառներով, արժեհամակարգի ձևավորման և անհրաժեշտ քարոզչական թեզերի ներարկման համար կրթությունը ամենաարդյունավետ միջոցն է: Ի դեպ, սորոսական վերնախավը տարիներ շարունակ ակտիվ աջակցում է Հայաստանում այլընտրանքային կրթական ուսումնական հաստատությունների հիմնմանը, որտեղ չկան հանրակրթական դպրոցի կարգուկանոնն ու մեթոդները։

Ի դեպ, կրթական համակարգը ևս զերծ չի մնում սորոսականների սիրելի «հակակոռուպցիոն պայքարից», ինչի միջոցով հետևողականորեն վարկաբեկվել և աշխատանքից ազատվել են ոլորտի լավագույն մասնագետները՝ փոխարինվելով սորոսական ապազգային և հակապետական կադրերով։

Եթե այս նշանակումը ևս դառնա իրականություն, ինչպես իրականություն դարձան վատագույն կանխատեսումները և ռեկտորի աթոռին բազմեց Հովհաննես Հովհաննիսյանը, ապա մնում է մեկ քայլ՝ ԵՊՀ-ն անվանակոչել Սորոսի անունով, պետհամալսարանի դիմացի ՄեսրոպՄաշտոցի և Սահակ Պարթևի արձանն էլ փոխարինել սորոսի արձանով ու վերջ։

Իսկ ի՞նչ հետևանք կունենա Մայր բուհը սորոսիզացնելը։ Ի՞նչ վարքագիծ կդրսևորեն դիմորդները՝ իմանալով, թե արդեն որտեղ են սովորելու, ինչ են սորովելու ԵՊՀ-ում հետայսու, ինչ գաղափարներով են կրթվելու։ Սա արդյո՞ք չի գցում բուհի հեղինակությունը։ Ավելին, ԵՊՀ-ում ուսանելու հայտ ներկայացնողը արդյո՞ք գիտի, որ ընդունվում է մի կառույց, որն արդեն ղեկավարում են սորոսականները։

Աղբյուր՝ yerevan.today

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am