ԱՍԱԼԱ-ի Վազգենի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարութունյանին, Դավիթ Տոնոյանին և Օնիկ Գասպարյանին

«Նեմեսիս» հ/կ նախագահ Վազգեն Պետրոսյան.

Որոշել էի մինչև պատերազմի վերջնական ավարտը չխոսել ձեզ հետ որպես զինվորական, որը հասկանում է զինվորական գործողություններից, դրանց նախապատրաստվելուց և այլ հարցերի մասին, բայց երբ դուք բոլորդ՝ որպես երկրի ղեկավար, փորձում եք ձեր վրայից գցեք ձեր պատասխանատվությունը, ու դա բարդեք ամբողջ մի ժողովրդի վրա, որ 40 օր շարունակ հավատաց ձեզ, ու արեց ամենաանհնարինը, դուք հիմա կանգնեք ու նրանց անվանեք դավաճան, սա մեղմ ասած ՇԱՆՏՂՈՒԹՅՈՒՆ է:

Խնդրեմ եթե ձեզանից որևիցե մեկը ունի հյուլեի չափ արժանապատվություն այս հարցերի պատասխանը տվեք, որպեսզի հետագայում մեր ժողովուրդը կարողանա արդարացնել ձեզ ձեր բացթողումների համար:

1. Դուք որպես երկրի ղեկավարներ, ամիսներ առաջ ՀՀՊՆ ԶՈՒ ԳՇ-ի և ՀՀԱԱԾ հետախուզության և հակահետախուզության կողմից ստացել եք տեղեկատվութոյւն, որ պատերազմը վրա է հասնում: Ազերները պատրաստվում են լայնամասշտաբ ու երկարատև պատերազմի, սահմանի վրա կուտակել են դեռ օգոստոս ամսից շուրջ 100000 զորք ու մի քանի հազար միավոր զինտեխնիկա: Տեղեկացրել են ձեզ, որ արդեն մեծ քանակությամբ վարձկաններ են տեղափոխվում տարբեր տեղերից առաջնագիծ և լիքը այլ տեղեկություններ: Ի՞նչ արեցիք դուք, բոլորդ տեղյակ էիք, որ հիմնական հարվածը լինելու է ՎԱՐԱՆԴԱՅԻՑ, այդտեղ են կուտակված հիմնական զորքն ու զինտեխնիկան, ի՞նչ արեցիք դրանց արագ առաջխաղացումը առնելու համար, տանկերի և այլ զինտեխնիկայի արագ անցնելու համար հավելյալ խրամատներ և այլ արգելապատնեշներ կառուցեցի՞ք... պատասխանը թողնեմ ձեր խղճին...

2. Դուք գիտեիք վերահաս պատերազմի մասին, տեղյակ էիք, թե ինչ զինատեսակներով են կռվելու մեր դեմ, քանի որ ավելի քան մեկ ամիս մեր քթի տակ զորավարժություն էին իրականացնում, ու դուք մանրամասն տեղեկություն էիք ստանում կիրառված զինատեսակների մասին, ի՞նչ արեցիք: Իրականության մեջ ոչինչ... բայց դուք պատասխանեք...

3. Տեղյակ լինելով ամիսներ շարունակ մեր մարտական դիրքերի վրա թռնող ազերական ԱԹՍ-ների մասին, ի՞նչ միջոցառումներ ձեռնարկեցիք մեր ՀՕՊ համակարգի և այլ տեղակայված զինտեխնիկայի քողարկման համար...Պատերազմը սկսելուց հետո ազգի կանայք դրանցից էին գործում, ուր ասես դպրոցից մինչև օպերայի դահլիճ...Իսկ դուք դա գիտեիք, որ պետք է...

4.Դուք տեղեկացված էիք երկարատեև պատերազմի մասին, ինչո՞ւ հավելյալ զինամթերք չգնեցիք ու չբերեցիք երկիր: Արդեն ապրիլյան պատերազմից դուք գիտեիք, որ իրենք կիրառելու են շատ մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ, ինչո՞ւ դրա հակազդող զենքը չգնեցիք ու չտեղափոխեցիք ՀԱՅԱՍՏԱՆ, որ այդքան զոհ չտայինք առաջին իսկ օրերին:

5.Դուք ԳԻՏԵԻՔ ՎԵՐԱՀԱՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ... ինչո՞ւ հարաբերություններ փչացրեցիք մեր ռազմավարական գործընկերների հետ... Դավիթ, Օնիկ ձեր երկուսին չէր հետաքրքրո՞ւմ, թե ինչու ամիսներ ի վեր Իրանը ռազմական կցորդ չի ուղարկում, դա ձեզ չէ՞ր մտահոգում... Նիկոլ, դու իմանալով, որ քո միակ ազատ ելքը ու վստահելին Իրանն է, ինչո՞ւ պատերազմի սկսելուց ընդամենը օրեր առաջ, բացում ես դեսպանատուն Իսրայելում, ԱՄՆ-ին տուրք տալով... Երբ դրանից օրեր առաջ քեզ ասել էին, որ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ի առավոտյան սկսելու է պատերազմը:

6. Իմանալով հանդերձ պատերազմի մեջ կարևորը վիրավորների կյանքը փրկելն է, ինչո՞ւ էր մեր ՀՀ ՊՆ ԳՇ-ի բուժվարչության պահեստը դատարկ, ամբողջ ազգով խանութներից ԺԳՈՒՏ, ԲԻՆՏ... հավաքում էինք, Սփյուռքը մեռավ ուղարկելով: Հիմա վաղն էլ պետք է մեր հաշմանադամ դարձած երեխերքին պրոտեզավորենք, դրա մասին մտածել ե՞ք...

7. Իմանալով վերահաս պատերազմի մասին, ի՞նչ հանձնարարականներ եք տվել ԱԳՆ-ին, ու իր փոստատար դեսպաններին... միայն թե չասեք դա պետական գաղտնիք է... քանի որ ոչ մի բան չարեցիք, ամենատարրականը... լավ չասեմ, դուք հասկացաք, եթե գիտակից եք...

8.Արայիկ, դու եղել ես ԱՐՑԱԽԻ վարչապետ, շատ երկար տարիներ, ի՞նչ արեցիր ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ... փաստացի ոչինչ, ՀԷԿ-եր ավելացրեցիր քո հարստթյան վրա, որոնք այսօր պատրաստ վիճակում հասնելու են ազերներին...

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏՂԱՄԱՐԴ ԵՂԵՔ ՈՒ ԱՐԵՔ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՑ... ՄՆԱՑԱԾԸ ԿԽՈՍԵՆՔ ԵՐԲ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ՆՈՐԻՑ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ ՎԱՐԱՆԴԱՅՈՒՄ...

Վազգեն Պետրոսյան արևելագետ

դիտվել է 184990 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը ՇՏԱՊ. Մուստաֆաևը եկել է Հայաստան. ի՞նչ է հանձնում Նիկոլը. ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը․ Հայր Ռուբեն Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am