Սորոսի ներկայացուցիչը դատի է տվել hayeli.am-ին

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը, ով վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»,- դատի է տվել hayeli.am կայքին, ևս մեկ այլ լրատվամիջոցի և Հայկ Այվազյանին: Ահարոնյանը 2 մլն դրամ է պահանջում, որպես իր պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում: Լարա Ահարոնյանի փաստաբան Տիգրան Փիլիպոսյանի ներկայացրած հայցի համաձայն` իր հայցվորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորվել է ԶԼՄ-ներում իր վերաբերկալ տեղ գտած որոշ հրապարակումներից, այդ թվում նաև մեր կայքում 24.04.2019 թ. հրապարակված «ՔՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը զբաղված է երեխաների պղծմամբ. Հայկ Այվազյան» տեսանյութից, որտեղ «Հայելի ակումբ»-ի հյուրերից մեկը` Հայկ Այվազյանը գնահատականներ է հնչեցրել Ահարոնյանի գործունեության վերաբերյալ: Տեսանյութը հրապարակվել է hayeli.am կայքում, վերահրատարկվել livenews. am լրատվական կայքում: Մասնավորապես հայցվոր կողմը գտնում է, որ նշված տեսանյութում Հայկ Այվազյանի այն կարծիքը, թե Լարա Ահարոնյանը նաև զբաղվում է պղծության քարոզով, այդ թվում նաև երեխաների շրջանում, ապատեղեկատվություն և զրպարտություն է պարունակում, և արատավորում է Լարա Ահարոնյանի պատիվն ու արժանապատվությունը:

Ինչ վերաբերում է hayeli.am և livenews. am կայքերին, որոնք հրապարակել են Հայկ Այվազյանի ասուլիսում հնչեցված կարծիքը, ապա ըստ տիկին Լարայի` հատուկ ընտրել են ասուլիսի իրեն վերաբերող մասը, այն ներկայացրել վերնագրում, և դա արել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու նպատակով: Ուստի Լարա Ահարոնյանը պահանջում է հերքել այդ զրպարտիչ տեղեկությունը: Որպես զրպարտանքի արդյունքում Լարա Ահարոնյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում նա պահանջում է իր օգտին գանձել 2 մլն դրամ, ինչպես նաև վերոնշյալ կայքերում հերքում հրապարակել:
Շատ հետաքրքիր է ` թե կայքերը, hayeli.am և livenews. am-ը ինչն են հերքելու. օրինակ ինչպես են հերքելու Հայկ Այվազյանի կարծիքը, քանի դեռ վերջինս չի հերքել իր իսկ ասածները: Միգուցե նոր նյութ հրապարակենք և վերնագրում նշենք, որ Լարա Ահարոնյանը զբաղցած չէ երեխաների պղծության քարոզով: Պարզ , հասկանալի ու ակնհայտ է, որ լրատվամիջոցն ընդամենը հրապարակել է մամուլի ասուլիսի ժամանակ հյուրի հնչեցրած կարծիքը:

Մենք ազատ խոսքի հարթակ տրամադրելու համար, փաստորեն դառնում ենք մեղադրյալ, իսկ ահա Լարա Ահարոնյանը` հալածյալ: Մեր խնդիրը եղել և մնում է նույնը` հանդես գալ ազատ խոսքի ամբիոն` քաղաքական, հասարակական և սոցիալական տարբեր բևեռներ ներկայացնող ուժերի, շերտերի և անհատների համար: Մեր կայքում և մամուլի ակումբում հնչեցված կարծիքները կարող են առանձին մարդկանց, ինչպես այս դեպքում Լարա Ահարոնյանին  դուր չգալ, ավելին` մեր հյուրերի կարծիքները կարող են նաև չհամընկնել խմբագրության տեսակետներին: Բայց մեիևնույնն է, մենք չենք կարող, իրավասու չենք հերքել այն կարծիքը, որն արտահայտել է մեր այս կամ այն բանախոսը :

Մենք կարող ենք առաջարկել Լարա Ահարոնյանին հանդես գալ պարզաբանումներով, որոնք կհրպարակենք մեր կայքում, բայց, ի՞նչ կարող ենք անել, եթե դրանից նեղսրտի, օրինակ, կույս կանանց միավորման ներկայացուցիչը, կամ որոշի դիմել դատարան: 2 մլն դրամի հայցի մասին. եթե այդ գումարի վճարման դեպքում տիկին Լարայի արժանապատվությունը նսեմացած չի լինի, թերևս կարող ենք խնդրել Սորոսի հիմնադրամին` լրացուցիչ գրանտներ հատկացնել Լարա Ահարոնյանին: Համաձայն ԶԼՄ հրապարակումների` Լարա Ահարոնյանը համարվում է Սորոսի հայաստանյան ներկայացուցիչ: Սորոսականները թերևս ըստ արժանվույն կգնահատեն Լարա Ահարոնյանի քայլը և կարգին կվարձատրեն նրան:
Մեզ դատի տվողները հավանաբար մոռացել են, թե մենք քանի-քանի անգամներ ենք հրապարակել իրենց իրավունքները պաշտպանող կարծիքներ: Թե՞ Լարա Ահարոնյանն ու իր կողմնակիցներն այն կարծիքին են, որ իրենց չի կարելի քննադատել կամ գնահատական տալ իրենց քարոզած արժեքներին: Եթե Լարա Ահարոնյանն իրավունք ունի խոսել տրանս կանանց մասին, մեկ ուրիշն էլ իրավունք ունի այդ երևույթը պիղծ անվանել: Մենք հրապարակել ենք և’ մեկը և’ մյուսը: Մենք այս հարցում նաև մեր մոտեցումն ունենք, որն արտահայտելու համար Լարա Ահարոնյանի թույտվության կարիքը չունենք:
Ինչևէ, մեզ մնում է արձանագրել, որ հետհեղափոխական Հայաստանում ազատ խոսքի հանդեպ անհանդուրժողականությունն անցնում է բոլոր սահմանները և արդեն սպառնում է ԶԼՄ-ների գործունեությանը, որպես թիվ մեկ խոչընդոտ:

Կհանդիպենք` դատարանում և ոչ միայն:

Սիրով` hayeli.am

դիտվել է 8526 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, արա էդ հեղափոխությունը, я в теме․ Արմինե Ադիբեկյան (video) Բանակում սպшնությունների և ինքնшսպшնությունների հարցը մի ձև պետք է լուծել․ Տիգրան Աբրահամյան (video) Մեզ շատ բարկացրել էր ԱԱԾ տնօրենի զեկույցը․ մեր նյարդերը տեղի տվեցին, ու․․․ Ագնեսա Խամոյան (video) Ձեզ ասում եմ՝ հանրաքվեն ինչ ճակատագիր էլ ունենա, Նիկոլի համար կատաստրոֆա է լինելու․․․ (video) Փաշինյանի՝Մոսկվա այցի ժամանակ Հայաստանի ճակատագիրն է որոշվելու․ կմտնի Թուրքիան,եթե․․․ Երվանդ Բոզոյան (video) Մարդիկ պետք է տեսնեն՝ ինչ է կատարվում Արեգնազի և Թևանյանի դատական նիստին․ Գևորգ Ստեփանյան (video) Փաշինյանն ամենօրյա վախերի մեջ է ապրում․ իրեն ծառայող «ԱԱԾ-ին» չի վստահում. Գեղամ Մանուկյան (video) Անդրանիկ Թևանյանի գործը միջպետական սկանդալ կարող է դառնալ․ Դերենիկ Մալխասյանը մանրամասնում է (video) Հիշու՞մ եք՝ Փաշինյանն ինչ հարայ-հրոց էր կապել, ու տեսեք՝ ինչ տեքստ է Քննչական ուղարկել․ Սուքիասյան (video) Արմեն Գրիգորյա՛ն, դու էդ գրքում մի բան ունեիր գրելու․ Հենրիխ Դանիելյան (video) «Ռուսների համբերության բաժակը լցվել է․ ի՞նչ չի արել հայ ժողովուրդն իր վերնախավի հետ» (video) «Ասեմ՝ կուլիսներում Փաշինյանը ինչ առևտուր է փորձել անել Պուտինի հետ»․ Բոզոյան (video) Եվրոն մի փոքր էժանացել է Ընտրել են Ասլանյանին Վեհափառի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը կրկին հայտնվեց Սերժ Ռուշանյանի վարույթում Իրադրության կարգավորման համար ԱՄՆ-ն պետք է վերադառնա փոխըմբռնման հուշագրին. Արաղչի «Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 21 օրով. մանրամասներ դատական նիստից «Ո՞վ կգնա Վիվառոյի Վիգենի հետևից» (video) ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից Գործն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ մեծն Մասիս Մելքոնյանը չի կարողացել կալանք տալ․ Լևոն Քոչարյան (video) Նիկոլի համար Հայոց ցեղասպանությունը ոչ թե ազգային ինքնության և անվտանգության հիմնասյուն է, այլ անցյալի «բեռ» Ո՞նց է բացվում «Վիվառոյի թալանի» սխեման․ անունները տրված են․ Արմինե Ադիբեկյան (video) Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառների մասին Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ «Աննա՛, հերիք է մեզ բռնության ենթարկես, ցույց տաս՝ դու պերվի կռուգում ֆռացող աղջիկ ես». Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am