Սեքս սկանդալ Շիրակի պետհամալսարանի քոլեջում

ՇՊՀ-ում տիրող անբարո մթնոլորտի մասին վկայող անձնական նամակագրության սքրինշոթեր են հրապարակվել ֆեյսբուքի օգտատերերից Կարինե Մարտիրոսյան անունով ոմն մեկի էջին:

Այս անգամ խոսքը վերաբերում է ՇՊՀ-ի քոլեջի տնօրեն Աշոտ Դավինյանին, որի նամակագրության բովանդակությունից կարելի է ապշել, թե ու՛մ է վստահվել ուսումնական հաստատության ղեկավարումը: Զարմանալի է, որ քոլեջի ուսանողուհիները և աշխատակից կանայք հանդուրժում են մեկին, որը չի կարողանում զսպել իր սեռական բնազդները: Աշոտ Դավինյանը քոլեջի տնօրեն դարձել է քեռու՝ ՇՊՀ-ի դեկաններից մեկի՝ Լևոն Մարտիրոսյանի շնորհիվ, որը ռեկտոր Երվանդ Սերոբյանի մտերիմ ընկերն է ու այս իշխանության երկրպագուներն են:
ՇՊՀ քոլեջի մեր աղբյուրները հաստատեցին այս խայտառակ պատմության իսկությունը՝ մատնանշելով, թե իրականում ու՛մ հետ է քոլեջի տնօրենն ամբողջ կոլեկտիվի առաջ սիրային կապի մեջ եղել, ինչպես նաև հավելեցին, որ այդ երիտասարդ կինը, ով հիմա կանգնած է ամուսնալուծության շեմին միակը չէ կոլեկտիվում ով սեռական կապի մեջ է տնօրենի հետ: Ավելին, ըստ ՇՊՀ քոլեջի մեր աղբյուրների վկայության տնօրենը վերջին ամիսներին ամեն ինչ արել է,որ աշխատակիցները որքան հնարավոր է շուտ գնան տուն, որ նա իրեն ազատ զգա քոլեջում:
Ներկայացվածից նաև պարզվում է, որ նամակարգրության մեջ սքրինները ուղարկվել են Դավինյանի կնոջը:
Այս անամոթությունը հատկապես լույս է սփռում հետևյալ հանգամանքի վրա: Սույն թվի հունիսի 23-ին բազմաթիվ ընթացակարգային խախտումներով ՇՊՀ-ում տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ և դրանց նպատակն ընդամենը մի քանի աշխատակցուհիներին կրճատելն էր: Պարզվում է՝ ռեկտոր Երվանդ Սերոբյանն իրեն հատուկ պարզունակ ոճով, իբր ոչ մեկին չի պատրաստվում ազատել աշխատանքից, այդ 4-5 աշխատակցուհիներին պարբերաբար ուղղորդել է ՇՊՀ-ի քոլեջ աշխատելու, այն դեպքում, երբ գիտեր քոլեջի տնօրենի խայտառակ վարքի մասին շրջանառվող լուրերը: Ավելին, ըստ ՇՊՀ մեր աղբյուրների, նույն Դավինյանը, երբ իր գործավարուհուն նշանակել է քոլեջի փոխտնօրեն, բուհի վարչական մասուն ռեկտոր Սերոբյանին բարձրաձայն առաջարկել է «մի լավիկի ուղարկել իր մոտ», որը լսել են ՇՊՀ վարչական մասին բազմաթիվ աշխատակիցներ:
Անշուշտ, Գյումրիի նման փոքր քաղաքում հոռի բարքերը հնարավոր չէր թաքցնել ու աշխատակցուհիները հրաժարվում են քոլեջում աշխատելուց: Այս խայտառակ նամակագրությունը ցույց է տալիս իշխանությունների հովանավորյալների հակամանկավարժական ու անբարոյական կենսակերպը, որոնք երիտասարդության տարիների չիրականացած երազանքները փորձում են իրականացնել նույնիսկ մանր պաշտոնների հաշվին:
Ինչ վերաբերում է ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին, ապա նա, մեղմ ասած չհամակրելով Երվանդ Սերոբյանին, երբեք չի համարձակվի վերջինիս հետ առճակատման գնալ, որովհետև Երվանդ Սերոբյանի հովանավորները շատ վերևներից են:
Հավելենք, որ նույն Դավինյան Աշոտը այս իշխանությունների կողմից հովանավորվող «Գյումրին կռնա» կուսակցության ակտիվ անդամներից է:
Վերջին լուրերի համաձայն սեքս սկանդալում հայտնված ՇՊՀ քոլեջի տնօրեն Դավինյան Աշոտը երեքշաբթի եկել է քոլեջ, արձակուրդ է վերցրել և շատ արագ հեռացել է:
ԿԳՄՍՆ նախարարությեուն կա՞, ԿԳՄՍՆ նախարար կա՞, թե ՇՊՀ քոլեջը հարեմի վերածած Դավինյանն ու նրա հովանավոր Սերոբյանն անպատիժ են մնալու:

Առավել նեղ անձնական տիրույթ չմտնելու նկատառումից ելնելով՝ մենք լուսանկարները չենք հրապարակում։


                                                                  
                                        Լ․ Սիրադեղյան




դիտվել է 28372 անգամ
Լրահոս
Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video) Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video) «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video) Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video) «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video) «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video) Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video) «Դուք թուրքից չե՛ք տարբերվում»․ Արթուր Խաչատրյանի դիպուկ պատասխանը Եղոյանին (video) Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին «Ցեղшսպան Հաջիևի խայտառակությունը. Հայաստանին պատերազմ է հայտարարված». Էդգար Էլբակյան (video) Վայ, արա... Ի՞նչ ա, ասա՛, բա՞ն էիր ասում… ժպտացեք, շատ չի մնացել. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (video) Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա Փաշինյանը իշխանությունը պահելու համար հասել է նոր սահմանների. խաղից հանելու են… Գեղամ Մանուկյան (video) Բա Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյանի խոսքը իրար խառնեց ՔՊ-ին (video) Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել Բա «Վեոլիա ջուրը» ինչի՞ չեք խլում. ՀԷՑ-ը խլելուց հետո, դուք… Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հանդիպում չի՛ լինելու. Նարեկ Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին (video) Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն» Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am