«Այս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ապահովվել է 2018-ի իշխանափոխությունից առաջ». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «շատ կարևոր համաձայնություն» է ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ՝ մինչև 2024 թ. երկաթուղային համակարգում 39 մլրդ դրամի ներդրում իրականացնելու վերաբերյալ:

Լավ է հնչում, չէ՞: Այնքան լավ, որ գործադիրի ղեկավարը հորդորում է բոլորիս ՛՛պատկերացնել այդ ծավալը՛՛:

Իրականում այս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ապահովվել կամ որոնց համար հող է նախապատրաստվել 2018-ի իշխանափոխությունից առաջ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, ՛՛Մասրիկ-1՛՛ արևային կայան և այլն:

Ինչ վերաբերում է ՛՛Հարավկովկասյան երկաթուղուն՛՛, ապա ընկերությունը՝ 2008 թ. փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ պարտավորվել է մինչև 2038 թ. երկաթուղու զարգացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը ուղղվելու է ենթակառուցվածքային արդիականացմանը, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացմանը:

Ընկերության պաշտոնական տվյալների համաձայն՝ ներդրումների ընդհանուր ծավալն այսպիսով պետք է կազմի շուրջ 572 մլն դոլար, որոնցից 265 մլն-ը փաստացիորեն արդեն իրականացվել է:

Այս պարագայում երկաթուղային կոնցեսիոների պարտավորությունները որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը հասարակական կարծիքը մանիպուլացնելու, հերթական տնտեսական միֆ ստեղծելու փորձ է:

Հ.Գ. Ի դեպ, ի՞նչ եղավ երկաթուղու կողմից 100 մլն դոլարի չարաշահումները, որոնց մասին նորաթուխ վարչապետը թմբկահարում էր 2018-ից ի վեր»:

դիտվել է 502 անգամ
Լրահոս
Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ Տաթևիկ Հայրապետյան Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել Ռուբեն Սրբազան․ «Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու» ՔԿ-ի «փուչիկը» և հատված «կարմիր գծերը» Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ Խոստովանություն երկար տարիներ անց «Գող Բջեն» եւ «Տեցիկը» ազատվեցին բանտից, իսկ Արեգնազ Մանուկյանը նստած է․ «Հրապարակ» Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ դարձել է ոչ երթևեկելի Ֆիդանն ինչ է զրուցել Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարների հետ Ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին Գազայի կառավարությունը հայտնել է, որ Իսրայելը դիտավորյալ խոչընդոտում է լարվածության թուլացմանը «Հայաստան» դաշինքը ընտրեց Մարդու իրավունքների, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովները Քիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել Թրամփը խայտառակ հայտարարություն է արել․․․ ամիսների հարց է մնացել․ Հայկ Նահապետյան (video) «Թագուհի՛, դու պապայիդ հարցրե՞լ ես, որ քո փողով իր ար*ունը ծախելա Նիկոլը»․ Նարե Սոսե (video) Մեդվեդևը երեք օր առաջ զգուշացրեց՝ շուտով Հայաստանի նկատմամբ ինչ է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Դուք ամեն պահի վեր եք թռնելու, դուք մանդատագող եք․Մեսրոպ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել․ Գեղամ Մանուկյանի բուռն ելույթը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am