Վարդան Այվազյանի գործը կքննվի այսօր 16:00-ին Կենտրոնի դատարանում

«Ես ԱԱԾ-ում եմ, ինձ էլ թույլ չեն տալիս հեռախոսով խոսել»,- այս մասին երեկ Aravot.am-ի հետ զրույցում ասել է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել նրա բնակարանում, որից հետո նրան ազատությունից զրկել են՝ մինչեւ ձերբակալությունը: Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը կայքի հետ զրույցում ասել է. «ԱԱԾ-ի խուզարկության ժամանակ այս քրեական գործի հետ առնչություն ունեցող որեւէ բան չի հայտնաբերվել: Վարդան Այվազյանին ազատությունից զրկել են այն պատճառով, թե իբր վերջինս կազմակերպել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի զանգվածային բողոքի ակցիան եւ կազմակերպել է իշխանության յուրացումը: Այս անհեթեթ մեղադրանքը իշխանության վերջին գործիքն է, որով փորձում են լռեցնել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն եւ փորձում են քայլ անեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես չկործանվի: Այսինքն, ըստ մեղադրանքի, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց զայրույթն են արտահայտել վարչապետի կողմից ստորագրված դավաճանական փաստաթղթի հետ կապված եւ դուրս են եկել փողոց, մոտեցել են կառավարության շենք, բոլոր այդ մարդիկ, ըստ «հիմքի» դրդվել եւ ուղղորդվել են Վարդան Այվազյանի կողմից: Մնացած գնահատականները թողնում եմ ձեզ, իշխանության խղճուկ վիճակը: Ցավ եմ ապրում ԱԱԾ-ի համար, որոնք համաձայնել են այս իշխանության ձեռքում գործիք դառնալ այս հարցերում»: 

Այսօր hayeli.am-ը կապ հաստատեց Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ, ով տեղեկացրեց, որ նախկին պատգամավորի գործը քննվելու է այսօր` ժամը 16:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ փաստաբանի` ԱԱԾ-ի կողմից ներկայացվել է կեղծ մեղադրանք, և ամեն ինչ արվելու է, որ գործը Կենտրոնի դատարանում քննվի նույն դատավորի կողմից, քանի որ սրտի դատավոր գտնելն այսօր այդքան էլ հեշտ չէ: «Ինձ թվում է, որ հիմա լավ առիթ է ստեղծվել, և ամեն ինչ անելու են, ընդհուպ, մինչև ապօրինություններ, որպեսզի ԱԱԾ միջնորդությունը ներկայացվի դատարան»,- ասաց նա` հավելելով, որ այս գործն ընդհանրապես աբսուրդային է, քանի որ նշվում է, որ պարոն Այվազյանը, իբր  կազմակերպել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը զանգվածային բողոքի ակցիան եւ իշխանության յուրացումը:

Միհրան Պողոսյանի խոսքով ունենք այն ԱԱԾ-ն, որն ուղիղ ենթարկվում է երկրի բարձրագույն իշխանությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդան Այվազյանին ձերբակալելու արձանագրությունը դա ծայրից ծայր ապօրինի փաստաթուղթ է, և սահմանակից է քրեական հանցագործությանը` մեր կողմից երեկ բողոքարկվել է, և գործը քննության է առնվելու այսօր ժամը 16:00-ին Կենտրոնի դատարանի դատավոր պարոն Թադևոսյանի կողմից»,- եզրափակեց փաստաբանը:

դիտվել է 1114 անգամ
Լրահոս
Ջերմուկ-Սիսիան խաչմերուկը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհայտ ճակատագրերի» հիմքի վրա․ Արցախի ՄԻՊ-երի նամակը՝ Վենսին Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն խորացնում են մեր տագնապները․ Սուրենյանց Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար Հանրապետության հրապարակում տեղի կունենա հավաք՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով Հրդեհ՝ Քասախ գյուղում․ տուժածներ չկան Զինակից ընկերոջը ծեծի է ենթարկել մաքրություն չկատարելու համար Իրանի խորհրդարանը վաղը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Երևանում դպրոցներից մեկում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն 15 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներում Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 48-րդը Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրավոր Թեհրանը սկսել է թելադրել և՛ բանակցությունների օրակարգը, և՛ ուրան ունենալու իր իրավունքը. Գարիկ Քեռյան Երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել. Տեր Հեթում քահանա Թարվերդյան Մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանի մեղսունակության հարցը կրկին օրակարգում է Ջալալ Հարությունյանի հարազատ եղբորը` Արտյոմ Հարությունյանին դատելու փոխարեն փաստորեն պաշտոն են տվել․ Կարեն Համբարձումյան Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները Որտե՞ղ է եղանակը «խելագարվում»․ կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող երկրներ. Ազիզյան Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am