Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը Քոչարյանի ձեռքերում

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելուց հետո Նիկոլ Փաշինյանը դեպրեսիայի մեջ է։ Ահավասիկ այդ նոպաների մեջ է պետք դիտարկել նրա ցանկացած քայլ, այդ թվում Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու քայլը։ Իհարկե, Արմեն Սարգսյանն է թեկնածու առաջադրել, բայց կասկած չկա, որ Արմեն Սարգսյանը կատարում է Փաշինյանի կամքը, որն այս պահին կենաց-մահու նշանակություն ունի։ Քանզի չակորաղանալով դիմադրել արտաքին ճնշումներին, մասնավորապես Ռուսաստանի ուղիղ եւ անուղղակի զգուշացումներին եւ բաց թողնելով Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը պետք է, որ իր հիստերիան պարպի մեկ այլ դաշտում։ Ինչպես հայտնի է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության և առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բազմիցս են հայտարարել, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը, որն առաջադրվել է Քոչարյանին, չի կարող տարածվել մեղադրյալների վրա, քանի որ 2008-ին այն նման հանցակազմով գոյություն չուներ և միայն 2009-ի քրեական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում է այս հոդվածը ներառվել օրենքում։ Սակայն իշխանության կամակատար Վահե Գրիգորյանը փորձեց հերթական անգամ չհիմնավորված հակառակ պնդումն անել, ֆեյսբուքի իր էջում հայտնեց, որ իր վստահորդների անունից՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում․ «Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ»։
Հիմա պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը յուրայինին գործուղում է ՍԴ, որպեսզի կարողանա կասեցնել իր համար ճակատագրական գործի վերաբերյալ որոշումը։ Քանզի այն կարող է հետագայում ճակատագրական լինել անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։ Միջազգային կառույցները վաղ թե ուշ իրավական քննության են ենթարկելու այս գործընթացը, որն անկասկած տխուր վերջաբան է ունենալու Նիկոլ Փաշինյանի համար։

Անի Սահակյան

դիտվել է 16290 անգամ
Լրահոս
Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video) Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները. Վերջին օրերին շատ ուշագրավ երեք բանի մասին (video) Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ուղիղ մեկ տարի է՝ Մկրտիչ Սրբազանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության վերլուծությունն ու հնարավոր նպատակները Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am