Նիկոլ Փաշինյանի դեմ լարած թակարդ, գործ կհարուցվի՞ վարչապետի եւ մյուսների դեմ

Մոտ երկու շաբաթ առաջ իշխանության հարճի տիտղոսին հավակնող անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն եւ իրավապահների ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ Թովմասյանը ՍԴ անդամ դառնալուց առաջ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել: Բացի այդ պնդել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Դրա մաս են դարձել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը։
Ըստ Բաբաջանյանի սահմանափակ ունակությունների՝ Հանրապետականի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչև 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժ մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչև 65 տարեկանը։
Հենց այդ նպատակով լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ հրաժարական է տվել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Այս հաղորդման վրա այսօր՝ ՀՔԾ-ն քրեական գոր է հարուցել Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով: Իրավաբաններն արդեն արտահայտվել են, որ սա հանցակազմ չպարունակող եւ իրավական հետեւանքներ չառաջացնող գործընթաց է, քանի որ պատգամավորի լիազորությունները իրավունքի ուժով դադարեցվել է ճիշտ այն պահից, երբ ինքն ընտրվել է ՍԴ դատավոր: Իսկ օրենքը չի պարտադրում, որպեսզի ՍԴ դատավորի թեկնածուն մանդատից հրաժարվելու դիմում գրի: Արա Ղազարյանը նույնիսկ կարծիք հայտնեց, որ քրեական իրավունքի համաձայն ենթադրությունների հիման վրա չի կարելի անձին ոչ մեղադրանք առաջադրել, ոչ դատապարտել։ Պետք է լինի ապացույց, փաստական տվյալ։ Ինչպես նաեւ մեծ հարց է՝ ինչպես է իշխանության յուրացման դրույթն ապացուցվելու։ Բոլորը միակարծիք են, որ Հհրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ հերթական նախաձեռնությունը զուրկ է իրավական հիմքերից: Հետաքրքիր է՝ Արման Բաբաջանյանը միթե չի խորհրդակցել իրավաբանների հետ, որոնք նրան կհուշեին զերծ մնալ այսքան անհեթեթ գործընթաց նախաձեռնելուց: Խնդիրն այն է, որ պատգամավորի նախաձեռնությունը նախեւառաջ թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանն եւ Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչեւ իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։
Եթե ՀՔԾ-ն մի դեպքում գործ է հարուցում, ապա պարտավոր է ժամ առաջ գործ հարուցել նաեւ մյուսների դեպքում եւ այս հոդվածն էլ ընդունեք հաղորդում հանցագործության մասին:

Անի Սահակյան

դիտվել է 6920 անգամ
Լրահոս
Վարկավորման մասով «Ամերիաբանկը» գերազանցել է 1 տրլն դրամի շեմը․ շատ կարևոր է ոլորտը․ Առաքելյան (video) Արարատ Միրզոյա՛ն, բա էդ ու՞մ էիք անվանում «ռսի շպիոն»․ Էդուարդ Շարմազանով (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյա՛ն, ճզմիր դրանց, դրանք էլ ձեզ չե՛ն ներելու, որովհետև․․․ Արմինե Ադիբեկյան (video) «Սասու՛ն, մի խփնված ադրբեջանցի էլ քամակիդ էր կրակել, ինչու՞ էիր շոու սարքել»․ Նարե Սոսե (video) Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի․ դատարանը մերժել է պաշտպանների ներկայացրած հատուկ բողոքը Կարևոր մտահոգություններ ենք բարձրաձայնել․ Արտյոմ Գեղամյան - «Թեղուտ» ՓԲԸ կորպորատիվ տնօրեն (video) Աջակցե՛ք «Ուժեղ Հայաստան»-ի օրինագծին՝ ավելի որակյալ և ավելի էժան դեղերի համար Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Ռազմագերիներին շարունակում են խոշտանգել.Ադրբեջանը լուսանկարներ չի տալիս.Սահակյանը՝սարսափելի փաստերով (video) Ապաշխարությունը Եկեղեցու պարտությունը չէ. Տեր Իսահակ #ՀԻՄԱ․ Իրանի ղեկավար կազմը Երևանում կարևոր հարց է լուծելու․ վտանգավոր զարգացումներ (video) Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ ի նպաստ ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածությունները Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ Հիլդա Չոբոյանի բացառիկ ելույթը․ «Ինչ վիճակում են հայ ռազմագերիները Բաքվում» (video) Ոսկու, պղնձի հանքավայրեր հայտնաբերելու ներուժ ունենք, պետք է ներգրավել ներդրումներ. Հայկ Ալոյան (video) Հանցագործության նոր մշակույթ․ в главных ролях՝ Քննչական կոմիտե․ Ագնեսա Խամոյան (video) Եվրոպական երկրների ոչ մի առաջնորդ չի մասնակցում Երևանում անցկացվող COP-17-ին. Հակոբ Բադալյան Արգելված զենքեր են կիրառվում, 2 տարի հանցավոր պատերազմ է Իրանի դեմ․ Փեզեշքիանի կարևոր մեսիջը Երևանից (video) Զինված ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ (video) «Դամ պահող Ալե՛ն»,ի՞նչ ես ասելու, երբ մի քանի տասնյակ ադրբեջանցիներ մտնեն Հայաստան․Դերենիկ Մալխասյան (video) «Շտապ. Նիկոլի բանտերում դանդաղ սպшնում են կռված տղաներին». Նարե Սոսեն սարսափելի դեպք պատմեց (video) Աբսուրդ է․ ընտրություններից հետո այստեղ փակել են գլխավոր հյուրանոցը․ մեզ կոնկրետ հարցեր տվեցին (video) Քոչարյանի գործով դատախազի ինքնազգացողությունը վատացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am