Ալիևին զսպելու ձև կա. Ինչպես խափանել թուրք-ադրբեջանական զավթողականությունը

Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի տարածքում ընթացող ռազմական գործողություններով և գտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը պետք է արդար ընթանա՝ առանց ուժի գործադրման, երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Բնականաբար, մեր մտքով զինվորների, զոհված զինվորների ընտանիքների հետ ենք։

Գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման համատեքստում։ Սրանք իրադարձություններ են, որ առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը։ Սա հրադադարի խախտում է, և այս պատճառով Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակը վատացել է։ Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսմանը։ Բայց գործընթացը պետք է արդար լինի և չպետք է ընթանա ուժի գործադրման ազդեցության ներքո։ Բնականաբար, կապեր կան Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի, նախևառաջ իրավիճակի հանդարտեցում տեղի ունենա, և երբ գա ժամանակը, մեր ներդրումն ունենանք քաղաքական գործընթացի վերսկսման մեջ։ Այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանին տիրող իրավիճակն է։ Բնականաբար, մեր մտքում են նաև նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետերը, որոնց հետ դեռ խնդիրներ կան։ Մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատման կետը», - ասաց Լաքոտը։

Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով, մյուս կարևոր արձանագրում է, որն արեց Լաքոտը: Ավելին, դեսպանը կրկնեց օրեր առաջ իր մեկ այլ կարևոր հայտարարությունը, երբ ««Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել պաշտպանության ոլորտում Հայաստանի դիմումները։ «Բայց պետք է հաշվի առնել նաև ընդհանուր կոնտեքստը։ Նախևառաջ, Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում։ Ընդհանուր առմամբ, մեր նպատակը ոչ թե ապագա պատերազմներին նախապատրաստվելն է, այլ հակամարտությունից, պատերազմից խուսափելը, որովհետև կարծում ենք, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Հայաստան - Ադրբեջան սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։ Ցանկացած այլ ճանապարհ փակուղի է տանելու»։

Երեկ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը ընդունեց կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որն արգելափակում է Ամերիկայի ռազմական օգնությունը Ադրբեջանին, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը: 2022 ֆինանսական տարվա ամերիկյան արտաքին օգնության օրինագծում կատարված փոփոխությունն արձանագրում է՝ Միջազգային ռազմական կրթության ու վարժանքների և Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով նախատեսված միջոցները չեն կարող տրամադրվել Ադրբեջանին: Պարբերական բնույթ կրող այդ ծրագրերից բացի` յուրաքանչյուր տարվա կտրվածքով հաստատվող բյուջեում, այդուամենայնիվ, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը կարող է ռազմական սարքավորումներ հատկացնել Ադրբեջանին:

Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է փաստաթղթի ընդունումը: Օրվա առաջին կեսին, հղում անելով հայ֊ադրբեջանական սահմանի լարվածությանը, կոնգրեսականը Թվիթերում գրել էր. - «Ադրբեջանի հարձակումները մասն են մի ծրագրի, որի նպատակն է յուրացնել Հայաստանի տարածքը և հարվածել ժողովրդավարությանը»:

Այսօր հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարություն մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, որում նշվում է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ «Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման»։

Այսպես, ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հստակ ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման և ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո բանակցությունների շարունակման կողմնակից են: Փարիզից և Վաշինգտոնից հնչում են հայտարարություններ, որոնք մենք չեն լսում Մոսկվայից, ինչը բնական է՝ Մոսկվան հանդես է գալիս խաղաղապահի դերում և լոյալություն է ցուցաբերում:

Հետևաբար, Հայաստանի իշխանությունները պետք է հստակ աշխատեն հենց Վաշինգտոնի ու Փարիզի հետ: Այլապես Թուրքիան ու Ադրբեջանը շարունակելու են իրենց զավթողական քաղաքականությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3333 անգամ
Լրահոս
Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ 100-ից ավել մարդ է հավաքվում այս կանգառում․ մենք ո՞նց պետք է տուն հասնենք․ ոչ մի զիջման չեն գնում (video) Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին Լեզվակռիվ Լիլիթ Մինասյանի և Լիլիթ Գալստյանի միջև. «Թույլ տուր խոսեմ» (video) «Խուլիգա՛ն, փողոցային, խուժան պահվածքով են մեղադրող դատախազները»․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ (video) Շիրակում ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի, ստիպել են ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպան «Այ խուժա՛ն․․․ դու գողակա՞ն ես, թե՞ խուժան»․ լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի և մյուսների նիստին (video) Դե պատասխան տվե՛ք՝ ինչ եք սրանով ուզում ասել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը՝ դատախազներին (video) Եթե ԵՄ անդամակցության օրակարգը կարող է վտանգել մեր շահերը, ապա ինչո՞ւ այդ վտանգները ժամանակին չկանխվեցին. Անանյան Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. թուրք նախարար Խցանումների պատճառով անգամ չեմ կարողացել առաջին դասը նստել.ուսանող (video) Մարդկանց էշի տեղ եք դնում․ ավագանու անդամը՝ Ավինյանի որոշման մասին (video) Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, երկկողմ կապերի զարգացումը Վտանգավոր վիճակ է․ գլխավոր դատախազը գնալու է ԱԺ՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետևից (video) Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա» Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում որևէ փոփոխություն չկա Մենք էլ Երևանի բնակիչների նման իրավունք ունենք․․․ էջմիածնեցի ուսանողի խոսքը (video) Դռներից կախված երթևեկում ենք․․․ սարսափելի վիճակ է․․․ ուսանողուհին ահազանգում է (video) Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան Վթարային ջրանջատում Աբովյանում Ավինյանին իրար են խառնել․ ինչ են արդեն ասում ՔՊ-ականները․ ավագանու անդամ Գևորգ Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am