Լեյտենանտ Արմեն Աբրահամյանն իր զինվորներին հրամայել է նահանջել, իսկ ինքը 12 ժամ միայնակ կռվել է թշնամու դեմ

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհված լեյտենանտ Արմեն Աբրահամյանը Զինված ուժեր ծառայության էր անցել պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո։

Նախքան 44-օրյա պատերազմը նա ծառայում էր Քարվաճառում, իսկ Քարվաճառի հանձնումից հետո տեղափոխվել էր Ջերմուկ։


«Ջերմուկի իրենց դիրքի ուղղությամբ շատ ծանր մարտեր են ընթացել, ինքը վիրավորումներ էր ստացել ոտքի եւ որովայնի շրջանում։ Իր երեք ժամկետային զինծառայողներին ասել է, որ իր մոտ զենքեր թողնեն եւ նահանջեն։ Նրա շնորհիվ տղաները փրկվել են, իսկ ինքը 12 ժամ կարողացել է միայակ դիրքային մարտ մղել, սակայն վերջում զոհվել է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմենի հորեղբոր աղջիկը՝ Լիդա Աբրահամյանը։

Արմենը սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների թվում էր։

Արմեն Աբրահամյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, ծանր վիրավորում էր ստացել, ապաքինվելուց ամիսներ անց վերադարձել էր ծառայության։ Արմենի եղբայրը նույնպես զինվորական էր։ Նա զոհվել է 44-օրյա պատերազմում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

դիտվել է 1372 անգամ
Լրահոս
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան Կոռուպցիա Դատախազությունում և Հակակոռուպցիոն կոմիտեում. Փաստաբանն ահազանգում է (video) Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Տվե՛ք ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի ՊՆ վիճակագրությունը կամ հերքեք դատախազությանը (video) Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. Ես ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Ռուբիոն անգնահատելի է համարել Մխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջ Հզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է քաղաքը «Խորհրդարանական ընդդիմությունը կարող է օգտվել առաջարկներից»․ Վահե Հովհաննիսյան Թրամփը՝ Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպման մասին «ԱԺ «աքսորված» Արայիկ Հարությունյանը պատմության կեղծման փուլը տարածել է սպորտի վրա»․ Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալն իրարանցում է հրահրել «Ինչքան էլ փորձեք թաքցնել, ՀՀ-ում նոր սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջն է»․ Ոսկան Սարգսյան «Բաքվին պետք է, որ հայ ժողովուրդը Սահմանադրության հանրաքվեով կամավոր հրաժարվի իր Անկախության հռչակագրից»․ Գևորգ Գևորգյան Ովքե՞ր են իրոք բարերարներն ու չարագործները (video) Ինչ է սպասվում Ուկրաինայում ապրող ռուս բնակիչներին Ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը «Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան «Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան Ռոնալդուի գոլը բավարար չեղավ. Սպերցյանն ու ընկերները հաղթեցին գործող չեմպիոնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am