Աղմկոտ ու դաժան սպանությունները Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ արյունոտ կառավարման շրջանում

Վերջերս շատ է խոսվում է հնչեղ սպանությունների, դրանց «բացահայտման» անհրաժեշտության և այլ մանրամասների մասին:
Ավագ ընկերների հետ մասնավոր զրույցներից, մամուլից փորձեցի հավաքել գործերի մի շարք, որոնք ժամանակին բավականին հնչեղ են եղել՝ մասնավորապես, երբ
Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ Նախագահ և դաձավ Հայստանի փաստացի ղեկավարը:

1990թ. օգոստոսի 29

Տարօրինակ պայմաններում թիկունքից սպանվեցին
Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանը: Տպավորություն էր, որ ՀՀՇ-ն փորձում է ամեն ինչ անել մեղքը ՀԱԲ-ի վրա գցելու համար, սակայն ամբողջ Հայաստանը դրան չէր հավատում:

1991թ. փետրվարի 15

Խնածախ գյուղում նոր ընտրված գյուղխորհրդի նախագահի ընտրության կապակցությամբ խնջուքի ժամանակ ավտոմատից կրակոցներով և նռանկի պայթյունով սպանվեցին գյուղխորհրդի նախագահ Արմեն Ալեքսանյանը և ևս 8 հոգի, 7 հոգի վիրավորվեց: Տպավորություն էր՝ ՀՀՇ-նայնպես է փորձում տանել նախաքննությունը, որ ամեն ինչ բարդվի հացագործությունը կատարողը հոգեկան վիճակի վրա:

1992թ. մարտի 8

Շենգավիթում պայթեցվեց ավտոտնակ, զոհվեց 18 և վիրավորվեց 60 մարդ: Երևանում համառ լուրեր էին շրջանառվում, որ պայթունի հետևում կանգած է ՀՀՇ-ն և զոհերի մեջ եղել են ՀՀՇ-ի հակառակորդներ: Գործն այդպես էլ չբացահայտվեց:

1992թ. հունիսի 10

Երևանում ոստիկանների կողմից գնդակահրվեցին 10-րդ դասարանի երկու շրջանավարտ՝ Արման Եսայանը և Մհեր Գաբրիելյանը, ևս մեկ երեխա վիրավորվեց: Խոսակցություններ էին պտտվում, որ դեպքը ՀՀՇ արյունոտ ժամանակաշրջանի բեսպրեդելի արդյունքն էր: Մարդիկ խոսում էին այն մասին, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀՀՇ-ական իշխնություններըպատրաստ էին գնդակահարել նույնիսկ երեխաների:

1992թ. հունիս 28

Սպանվեց հարգված ու հեղինակություն ունեցող Նորայր Թադևոսյանը՝ Դքի Նորոն:

1992թ. օգոսոսի 28

Շատ տարօրինակ ավտովթարում զոհվեցին Բերդաձորի պաշտպանության հրամանատար Անդրանիկ Հարությունյանը և լրագրող Արտակ Արզումանյանը: Ավտովթարի տեղում եղած գրեթե բոլոր մարդիկ հետագայում խոր կասկածներ ունեին վթարի իրական պատճառներիմասին, սակայն ՀՀՇ-ն իրեն հատուկ ձևով լռեցրեց նաև նրանց, համենայնդպես  հենց էս լուրերն էին լայնորեին շրջանառվում:

1992թ. սեպտեմբերի 18

Ագարակ գյուղ տանող ճանապարհին դաժանաբար սպանվեցին ՀՀՇ-ի ևՏեր-Պետրոսյանի քաղաքական հակառակորդ ՝ Աշտարակի Գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը և նրա վարորդը՝ Վլադիմիր Աբրահամյանը: Նրանք գնդակահարվեցին ՀՀՇ-ին հատուկ դաժան ձևով, ինչպես ժամանակին խոսում էին: Մինչ հիմա Աշտարակում բոորը խոսումեն նրա մասին, որ դեպքը տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանին դրանից ամիսներ առաջ խիստ ընդդիմանալու և ՀՀՇ-ին քննադատելու պատճառով:

1992թ. նոյեմբերի 22

Արամուսում սպանվեց դատախազ Լևոն Գաբոյանը:

1993թ. ապրիլի 17

Տարօրինակ և խիստ կասկածելի խայմաններում սպանվեց շահեն Մեղրյանը և նրան ուղեկցող 8 ազտամարտիկները: Երբ ուղղաթիռով իր միքանի տղաների հետ Շահենը գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվել է ևբոլորը զոհվել են։ Շ.Մեղրյանի սպանությունը նորանկախ Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական ու հասարակականգործիչների չբացահայտված և քողարկված սպանությունների շարքին է դասվում, քանզի մինչ օրս էլ հրապարակային հստակ հայտարարված չէ, թե ով է կազմակերպել նրա սպանությունը։ Հասարակության մեջ այդպեսէլ չփարատվեցին հիմնավոր կասկածները, որ տղաները սպանվեցին Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ ունեցած հակասությունների պատճառով: տեր-պետրոսյանական ՀՀՇ-ն հանգիստ չթողեց Մեղրյանին նույնիսկ մահիցհետո՝ 1993թ. սեպտեմբերի 3-ին, Եռաբլուրում գտնվող Մեղրյանիշիրմաքարը կոտրվեց, իսկ նկարին ցեխ քսեցին, իհարկե, ՀՀՇ-ն այպդես էլչգտավ հանցագործներին:

1993թ. սպանեցին Աշտարակի գինու գործարանի տնօրեն ԳրիշաՄիկոյանին, ով <<հանդգնել էր>> տեղական ընտրություններում հաղթելՀՀՇ֊ի նախագահ Տեր֊Հուսիկին: Սպանվեց նաև շրջգործկոմի նախագահի եղբայրը՝ Ժորա Գևորգյանը։ Ասում էին՝ տեր-պետրոսյանական ՀՀՇ-նայսպես էր վարվում իրենց հաղթել հանգդգնողների և իրենցհակառակվողների հետ:

1993թ. մայիս 3

Երևանում ՀՀՇ-ին հատուկ լկտի և բացահայտ ձևով փողոցում ավտոմատներից գնդակահարվեցին երկաթգծի վարչության պետՀամբարձում Ղանդիլյանը, նրան ուղեկցող գեներալ Ժորա Իսահակյանը ևՀակոբ Ունինիկյանը: Մամուլոմ և հասարակության մեջ վաղուց էինխոսում, որ Ղանդիլյանը իբրև ազնիվ և անաչառ մարդ՝ կոնֆլիկի մեջ էՏեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ և տեղյակ է նրանց մութ գործարքներից:

1993թ. հուլիս 22

Իր բնակարանի մոտ գտնվող այգում գնդակահարվեց ՀԽՍՀ ՊԱԿ նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանը, ամբողջ հայաստանը վստահ էր , որդա ՀՀՇ-ի ձեռքի գործն էր, սակայն Տեր-Պետրոսյանական պրոպագանդանայստեղ էլ փորձեց մեղքը դնել ուրիշների վրա և կասկածները հեռացնելՀՀՇ-ից ու անձմաբ Տեր-Պետրոսյանից: Մինչ այդ Յուզբաշյանը փորձել էրկարգավորել բարձիթողի բենզինի և վառելիքի շուկան, որն ըսրտշրջանառվող լուրերի՝ ՀՀՇ-ն և անձմաբ Տեր-Պետրոսյանի հարստացման հիմնական աղբյուրներից էր, քանի որ էլեկտրականության միտումնավորանջատումներով բնակչությունը ստիպված էր լինում տաքանալու ևլուսավորվելու համար օգտվել էներգիայի այլ աղբյուրերից, իսկ դրանց վերահսկողությունն ու ֆինանսկան հոսքերը գնում էին ՀՀՇ գրպանը:

1993թ. հոկտեմբերի 13

Մեքենայի մեջ երեք կրակոցով սպանվեց ՀՀ առևտրաարդյունաբերակա նպալատի նախագահ Աշոտ Սարգսյանը: Մարդիկ խոսում էին, որ նաբանիմաց մարդ էր և շատ բան գիտեր ՀՀՇ թալանի մասին, այդպիսիմարդիկ ՀՀՇ-ին պետք չէին:
ՀՀՇ-ն այպես էր նախընտրում լռեցնել իր կատարած հանցագործությունների մասին մարդկանց, հետագայում դրանց չբացահայտվելու համար:

1993թ. հոկտեմբերի 18

ՀՀՇ-ին հատուկ ոճով դավադրաբար սպավեց Մարտակերտի պաշտպանական շրջանի ղեկավար գնդապետ Նորայր Դանիելյանը: Այսպիսին էր հանրային արձագանքը։

1994թ. հունիսի 2

Օրը ցերեկով մահափորձ իրականացվեց ՀՀ Դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ, վերջինսմիաժամանակ հանդիսանում էր բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994թ. փետրվարի 28-իորոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը: Ըստ շրջանառվող լուրերի Գրիգորյանը անցել էր ՀՀՇ-ի կողմից թույլատրելիի սահամանը և ընդհուպ մոտեցել Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատիկողմից իրականացված միլիարդավոր դոլարի թալանի, ինչպես նաև աղետի գոտու օնության և շինարարկան տեխնիկայի թալանի բացահայտմանը: Միայն ինչ-որ հրաշքով Գրիգորյանը և նրա վարորդ Արթուր Հակոբյանը, ստանալով ծանր վիրավորումներ փրկվեցին մահից: Սակայն արդեն իսկ այդ մահափորձը ստիպեց Գրիգորյանին <<զուսպլինել>> իր բացահայտումներում և հեռու մնալ Տեր-Պետրոսյանի շրջապատից:

1994թ. դեկտեմբերի 17

Իր տան շքամուտքի մոտ դիմահար երկու կրակոցով դաժանաբար սպանվեց Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը: Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէր Գալստյանի վատհարաբերությունները և խիստ քննադատությունը Տեր-Պետրոսյանին ևՀՀՇ-ին հետ:

1994թ. Երիտասարդկան պալատի մոտից առևանգվեցին Արթուր Հովհաննիյանը և Կարեն Ռաֆայելյանը: Մի քանի ամիս անց նրանց մարմիննեը գտան գնդակահարված:

1995թ. մայիսի 17

Կալանավայրում կասկածելի պայմաններում «մահացավ» Դրոյի գործով ձերբակալված Արտավազդ Մանուկյանը, հասարակությունը վստահ էր, որ ՀՀՇ-ն, չկարողանալով կտտանքներով հասնել իր ուզած ցումունքներին, պարզապես սպանեց նրան:

1996թ. հունվարի 9

Հրազենով սպանվեց <<Արմենիա>> հյուրանոցի փոխտնօրեն Սոսին Խաչատրյանը: Ասում էին՝ տեր-պետրոսյանական ՀՀՇ-ն այսպես էր վարվում նրանց հետ, ովքեր խանգարում էին խոշոր օբեկտներիսեփականաշնորհմանը և թալանին:

1996թ. պանվեց ԱԺ պատգամավոր , Վանաձորի հացի գործարանի տնօրեն Բորիս Մխիթայանը: Սպանողը իբրև թե ձերբակալվեց, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ այտեղ ևս ակնհայտ էր ՀՀՇ-ի անտեսանելի ձեռքը, որը սպանում էր մեծ ձեռնարկությունների տնօրեններին:

90-ականներին հասարակական ընկալման համատեքստում տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի հետ էին անվերապահորեն կապվում Արցախյան ազատամարտի մի շարք հերոս հրամանատարների զոհվելու փաստերը ևս: Նրանցից շատերը՝ Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան, Շահեն Մեղրյան և շատ-շատ այլ հերոսներ զոհվեցին մշուշոտ և կասկածելի պայմաններում:

Ցանկանում եմ նշել, որ թե՛ մամուլի հրապարակումներից, թե ՛ժամանակակիցների խոսքերից երևում է, որ հասարակությունն այդ զոհերը կապում էր տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի հետ:

էս ցանկը սպառիչ չէ, կարող եք քննարկել, լրամշակել, համենայնդեպսսրանք այն հնչեղ գործերն են, որոնք ժամանակին քննարկվել են հասարակական լայն շրջանակների կողմից…

Փաստաբան Վահե Եփրիկյան

 

դիտվել է 28577 անգամ
Լրահոս
«Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am