«Իմ քայլ»-ի պատգամավորները կդատվեն

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավը, ընդդեմ Սահմանադրական դատարանի, կուլմինացիոն փուլ է թևակոխում: Հասկանալով, որ ո'չ քաղաքական ճնշումները, ո'չ

հարուցված շինծու գործերն ու մեղադրանքները, ո'չ էլ վաղաժամ թոշակի ուղարկելու օրինական առաջարկը ցանկալի արդյունք չեն տալիս` Փաշինյանը հրապարակ է նետել նոր, առավել վտանգավոր ավանտյուրա, որի հետևանքները պետության համար անդառնալի կարող են լինել: Հունվարի 30-ից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթը` Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարանի մասին ու Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Առաջարկվում է գործող սահմանադրության կոպտագույն խախտումով ստեղծել իրավական հիմք` իրականացնելու սահմանադրության փոփոխություն` առանց Սահմանադրական դատարանի դրական եզրակացության: Նախագծով առաջարկում է ոչ պարտադիր դարձնել ՍԴ-ի կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականության վավերացումը, փոխարենը այդ գործառույթը վերապահել Ազգային ժողովին։
Օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ սևով սպիտակի վրա գրված է. «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավակարգավորումները սահմանված են Սահմանադրության 15-րդ՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն» գլխով: Ըստ այդմ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու երկու ճանապարհ է սահմանվում՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Նման պահանջ չկա ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի, այնպես էլ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում:
ՀՀ Սահմանադրության 168-րդ «Սահմանադրական դատարանի լիազորությունները» հոդվածի 2-րդ կետը սահմանում է «2) մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»: Նախ հարկ է նկատել, որ վերը նշված լիազորությունը Սահմանադրությունում ավելացվել է 2015 թվականին: Հին խմբագրությամբ Սահմանադրությամբ ՍԴ-ն նման լիազորությամբ օժտված չի եղել, 2005 եւ 2015 թվականներին սահմանադրական փոփոխության գործընթացին ՍԴ-ն որեւէ առնչություն չի ունեցել:
Միայն այն փաստը, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ին՝ սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները, առանց ՍԴ-ի լիազորության իրացման, չեն կարող տեղի ունենալ»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Փաստացի իշխող մեծամասնությունը շրջանառում է նախագիծ` անգամ չթաքցնելով, որ այն հակասում է ՀՀ գործող սահմանադրությանը: Մարդիկ գտնում են, որ սահմանադրության դրույթը պահպանելը պարտադիր չէ, որովհետև նախկինում նման կարգավորում չի եղել:
Պարոնա'յք, աղջիկնե'ր և տղանե'ր, նախկինում չի եղել նաև սուպերվարչապետական համակարգ, որն այսօր կա և սիրով ընդունվել է Փաշինյանի և նրա թիմի կողմից: Նախկինում եղել է հզոր նախագահի ինստիտուտ, որն այսօր չկա: Նիկոլ Փաշինյանը սիրահոժար ընդունեց Հրայր Թովմասյանի գրած սահմանադրութան այն կետերը, որոնք իրեն մեծ իշխանություն են ապահովում, իսկ ահա այն կետերը, որոնք սահմանում են դատական իշխանության, մասնավարոպես ՍԴ-ի իրավունքները, համարում եք անընդունելի և ուզում եք խախտել դրանք: Մինչդեռ ցանկացած տրամաբանող մարդու համար պարզ է, որ այս լիոզորությունը ՍԴ-ին տրվել է որպես հակակակշիռ սուպերվարչապետության ինստիտուտին:
Գոնե հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը փուռն է տալիս իր ողջ քաղաքական թիմին` առաջարկելով վավերացնել հակասահմանադրական օրինագիծ: Այս օրենքի նախագծին կողմ քվեարկող պատգամավորները, անկախ քաղաքական հայացքներից, երբևէ ստիպված են լինելու կանգնել սահմանադրական արդարադատության առջև և դատվել սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Այս իրողությունը հասկանալի է անգամ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողին: Փաստորեն Փաշինյանը մանդատի դիմաց շատ բարձր գին է պահանջում յուրայիններից: Կողմ քվեարկելով այս նախագծին` նրանք դառնալու են Նիկոլ Փաշինյանի յուրովի մահապարտները, քանի որ վավերացնելու են ապագայում դատվելու սեփական դատավճիռը:
Բայց, եթե անգամ այս խայտառակ նախագիծն ընդունվի, սահմանադրական փոփոխության նախագիծը ՍԴ-ի հետ համաձայնեցնելու ռիսկը, որից այդքան սարսափում է Փաշինյանը, միևնույնն է, չի չեզոքացվում: Բայց սա արդեն անդրադարձի առանձին թեմա է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 18550 անգամ
Լրահոս
Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video) Նիկո՛լ, Պապիկյանի «ճարպային շերտը հաստացնելու» փոխարեն մի բան պետք է անեիր․ Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am