Շտապ ազատել․Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարություն կոչվածը նստած է ոչ միայն Քոչարյանի, այլև՝ հայ ժողովրդի վրա․ Ռազմիկ Դավոյան

hayeli.am-ը գրող-հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն մարտի 20-ին հրապարկել է հրատապ սկզբունքները: ԵԽ-ն գտնում է, որ պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկմանն այլընտրանքային միջոցները, գործողությունները չեն կարող արվել մարդու արժանապատվության հաշվին, սահմանափակումները պետք է լինեն համաչափ և այլն։
ՄԱԿ-ից ևս նման կոչեր են հնչում, որպեսզի բոլոր երկրները փոխեն իրենց երկրի կալանավորներից շատերի խափանման միջոցը:

- Ուզում եմ շեշտել, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահողները հավանաբար մի խնդիր են լուծում իրենց համար՝ վրիժառություն։ Ռոբերտ Քոչարյանը չունի որևէ հանցանք, որի համար նրան պահեին կալանքի տակ։ Այս երկարատև դատավարություն կոչվածը ծանրորեն նստած է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի վրա, այլև՝ մեր ողջ երկրի ու հայ ժողովրդի վրա։ Սա մի հարց է, որի պատասխանը պետք է տան այն մարդիկ, ովքեր նրան դատապարտում են։

Ռազմիկ Դավոյանը չի ուզում անուններ տալ՝ նշելով, որ բոլորին հայտնի են այդ մարդիկ, որոնց հետ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը դատաստան չի տեսել, ովքեր իսկապես արժանի էին դատաստանի։

Ռազմիկ Դավոյանը հույս հայտնեց, որ այս հարցը գոնե միջազգային դատարանները կլուծեն, քանի որ Հայաստանի դատարանները չեն կարողանում լուծել․

- Հուսանք, որ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան՝ Սևակ Թորոսյանը, չի թողնի, որ այս դատավարություն կոչվածը ծանրացնեն հայ ժողովրդի վրա։

 

դիտվել է 3463 անգամ
Լրահոս
Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել Արտակարգ դեպք․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am