Շիշկինին ապաստան տալով` Հայաստանի իշխանությունը թքում է Ռուսաստանի իշխանության երեսին. Ա. Միհրանյան

Հայաստանի կողմից ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ապաստան տրամադրելու քայլը քաղաքական անգրագիտություն է, դա նշանակում է թքել ՌԴ իշխանությունների երեսին:

Hayeli. am-ի հետ զրույցում նման կարծիք հայտենց մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: «Հայաստանի իշխանությունների այդ քայլը տհասություն է, քաղաքական անգրագիտություն»,- նշեց Միհրանյանը:
Արձագանքելով հայկական մեդիա տիրութում գերիշխող այն վարկածին, թե Շիշկինին ապաստան տալով ՀՀ իշխանությունները համարժեք պատասխան են տվել ՌԴ իշխանություններին` ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, արդարադատության գեներալ, կոռուպցիայի մեղադրանքով հետախուզվող Միհրան Պողոսյանին չարտահանձնելու համար, քաղաքագետը նշեց. « Ռուսաստանում Միհրան Պողոսյանին չեն էլ ճանաչում: Նույնիսկ ես, որ այսքան հետաքրքրվում են քաղաքականությամբ և հատկապես Հայաստանի հետ կապված հարցերին շատ ուշադիր եմ, չգիտեմ` ով է Միհրան Պողոսյանը: Բայց եթե անգամ խոսքը ոչ թե Միհրան Պողոսյանի, այլ շատ ավելի հայտնի ու ազդեցիկ կերպարի մասին լիներ, միևնույնն է չէր կարելի: Միամտություն է մտածել, թե Հայաստանն ունի այնպիսի ռեսուրս և վճռականություն, որպեսզի կարողանա քաղաքական մարտահրավեր նետել Ռուսաստանին` այն էլ այդպիսի հրապարակային եղանակով: Այդ տղային / նկատի ունի Միհրան Պողոսյանին-խմբ./ վերադարձնել-չվերադարձնելը քաղաքական հարց չէր, չնայած այստեղ էլ տարբեր կարծիքներ կան` սկսած նրանից, որ արտահանձնման փաստաթղթերն անգրագետ ձևակերպումներով են կազմվել, վերջացրած նրանով, որ Միհրան Պողոսյանի հարցը ՌԴ-ի համար քաղաքական նշանակություն չունի: Բայց Շիշկինի հարցը բոլորովին այլ է` սա քաղաքական հարց է Ռուսաստանի համար: Ես չգիտեմ` այս հարցը Հայաստանում ում մակարադակով է որոշվել: Բայց ում մակարդակով էլ որ որոշված լինի` նրան ապաստան տալը կոպիտ մարտահրավեր է` ուղղված ՌԴ իշխանություններին և հենց նախագահ Պուտինին: Եթե Հայաստանը Շիշկինին քաղաքական ապաստան է տալիս, ուրմեն հրապարակավ թքում է Ռուսասատանի իշխանությունների դեմքին: Նման քայլ անելու համար կամ պետք է անխելք լինել, կամ Հայաստանի թշնամի: Ես չեմ կարծում, որ Շիշկինն այն մարդն է, որի պատճառով արժեր հակամարտության գնալ ռուսական իշխանության դեմ, այն դեպքում, երբ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է ,և Հայաստանը բազմաթիվ` ռազմական, տնտեսական, սոցիալ-տնտեսական հարցեր ունի նրա հետ»,-նշեց Անդրանիկ Միհրանյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ` քաղաքականությունը կառուցվում է կուռ հաշվարկների, ոչ թե զգայական զեղումների և հուզական ապրումների վրա: «Երբ նժարին են դրվում պետության շահն ու անձնական զգացմունքները, որոշումները պետք է կայացվեն ի շահ երկրի և ժողովրդի բարենպաստության: Համենայն դեպս ողջ քաղաքակիրթ աշխարհն առաջնորդվում է այդ տրամաբանությամբ: Քաղաքականության և դիվանագիտության մեջ ընդամնեը մեկ կարևոր հարց կա` ինչ է շահում դրանից քո պետությունը, դա ում է ձեռնտու, ում է պետք: Եթե այդ քայլից պետությունը ոչինչի չի շահում, հակառակը` տուժում են ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները, կնշանակի` կատարվել է հանցավոր արարք` իշխանության ապուշության պատճառով:
Հայաստում որոշ մարդիկ կորցրել են իրենց խելքը: Նրանց թվում է, թե աշխարհը պետք է իրենց քայլերով առաջնորդվի և իրենց հետևից գնա, իրենց շուրջը պտտվի: Ցավալի է, որ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունն ընկել է սրանց նմանների ձեռքը: Հայաստանի իշխանությունը չի հասկանում, որ այդ կարգի քմահաճույքներ հզոր գերտերությունները միգուցե, կարող են իրենց թույլ տալ: Այս մարդիկ  չգիտեն, որ այն ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի եզին: Սա քաղաքագիտական և դիվանագիտական պարզագույն այբուբեն է:
Ես գիտեի, որ Հայաստանում իշխանության են եկել կիսագրագետները, հիմա համոզվում եմ, որ սրանք ոչինչ չեն էլ ուզում սովորել: Սրանից տուժելու է պետությունը և սա շատ ցավալի է»,- ընդգծեց Անդրանիկ Միհրանյանը:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ՀՀ միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել:

Ապաստանի տրամադրման համար քաղաքական հետապնդումը. «Առկա է իրական ու հիմնավոր վտանգ, որ նա Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու դեպքում իր քաղաքական հայացքների պատճառով կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձելիության սկզբունքը այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, քաղաքական հայացքների կամ մի շարք այլ հիմքերով»,- նշված է փաստաղթում:
Հայկ Դավթյան

 

դիտվել է 8469 անգամ
Լրահոս
Գնաճի տեմպը սկսել է արագանալ. «Լույս» հիմնադրամ Առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ՇՏԱՊ․ Ոստիկանները գնացել են Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի տուն․․․ (video) Գեղամ Մկրտչյանը նշանակվել է պետի տեղակալ Դատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին Սասու՛ն, բա դու էլ գնայիր ծեծուջարդ ուտեիր Մանվելի նման․ «մտել էիք կնգա փեշի տակ» (video) Կապանում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց․ վնասվել են մեքենաներ, տուժել կենդանիներ ՀՀ–ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային Նիկոլին sms են ուղարկել, իրականությունն իմացել է, հիստերիկ վիճակի մեջ ընկել. Էդգար Էլբակյան (video) #ՈԻՂԻՂ․ ՇՏԱՊ․ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ մի քանի անգամ մտել են ՀՀ․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Տիգրան Ավինյանն անակնկալի եկավ․․․ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայհոյանքին (video) Արցախից առաջին փախնողը դու՛ք եք․ ներողություն խնդրի ու գնա՛․ Տիգրան Աբրահամյան (video) Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկի՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն Ոստիկանները քաղաքացիների տներ են զանգահարում, տվյալներ ճշտում «Հայաստան» դաշինքը կքվեարկի՞ Սամվել Կարապետյանի օգտին․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը (video) Իսրայելը հարվածել է Իրանի հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել Նիկոլի բերած քարտեզի ծակերը․ Ֆիզիկայի գիտությունների դոկտոր (video) Սասուն Միքայելյանի խայտառակ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայհոյանքին (video) Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները․ WSJ #ՈՒՂԻՂ․ Նիկոլենք հայհոյում ու հարձակվում են․ ի՞նչ են թաքցնում․ Էդգար Էլբակյան (video) Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Թույլ խաղաղությունն այն է, երբ մենք դուռը բացում ենք hակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ. Նարեկ Կարապետյան Վեհափառ Հայրապետի հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am