Արթուր Դավթյանն անգրագիտության, թե խաբեության արանքում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:
Նամակում մասնավորապես ասված է․ «Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»։Ղարաբաղի գործող և նախկին նախագահները դիմումում հույս են հայտնում, որ Հայաստանի գլխավոր դատախազն իր որոշմամբ հնարավորություն կընձեռի, որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:

Ակնհայտ է, որ սա ոչ միայն Արցախի երկու նախագահների անձնական տեսակետ-խնդրանքն է, այլ ամբողջ ժողովրդի։
Գլխավոր դատախազությունը քիչ առաջ արձագանքել է նախագահների դիմումին, որից դատելով կարող ենք ասել, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջին վիճակագրական անգրագետ է, կամ էլ իր վրայից պատասխանատվությունը ցրելով` մի ոչ իրավաբանական լոլո է կարդացել։

Դատախազությունից տարածել են հետեւյալ հաղորդագրությունը ․«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաեւ Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:

Մինչդեռ քանի դատարանը գործը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, գործը դատարանի վարույթում չէ, նշանակում է, որ դատարանը չի կարող այս պահին որոշում կայացնել խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ։ Իսկ քանի որ գործը դեռ դատարանի վարույթում չէ, հետեւաբար այն գտնվում է նախաքննության մարմնի՝ դատախազի տիրույթում։ Հետեւաբար համարել սա անգրագիտություն, թե մանր սրիկայություն, արդեն ընթերցողի գործն է։ Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի քննությունը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Նա այն չորս դատավորներից մեկն է, ովքեր ավելի վաղ հրաժարվել էին քննել Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունը:

Անի Սահակյան

 

դիտվել է 6220 անգամ
Լրահոս
«Սրբուհի Գալյա՛ն, դու քո համար էդ բանտը կառուցի, թե չէ». Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ «Փաշինյանը շատ արագ ուզում է հասնել Մոսկվա․ ՔՊ-ի ներսում արդեն իրար «փոր են թափում»»․ Շահինյան (video) Հարություն Մկրտչյան, ինչ պետք է հայրդ աներ, ես արեցի․ Բորիս Մուրազին՝ Հ1-ում ծեծկռտուքի մասին (video) Աննա Վարդապետյան, դու հանկարծ չհուզվես․․․ դու դեռ Փաշինյանով պիտի զբաղես․ Վահե Մովսիսյան (video) Վաղվանից տեղումները կվերադառնան Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը. Սուրենյանց Սրբուհի Գալյա՛ն, վերջ տվեք․․․ հուզվելուց առաջ սա լսե՛ք․ Արեգնազ Մանուկյան (video) Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել Առաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն մենամարտերին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի #ՈՒՂԻՂ․ «Մնում է՝ դեկտեմբերին Ռուսաստանը վզին դնի՝ կգնաս ու հրաժարական կտաս»․ Էդիկ Անդրեասյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռուբեն Վարդանյանն այդ մարդը չէ․․․ ինչպես ամերիկացի փորձագետը «նեղը գցեց» Փաշինյանին (video) Շունչ քաշի, հանգստացի, որոշողն արդեն որոշել է. Արսեն Բաբայանը` Դանիել Իոաննիսյանին (video) Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Փաշինյանի քաղաքականությունը կարող է Հայաստանը բերել թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի․ Զաքարյան Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար ՌԴ ԱԳՆ բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման մասին Ինչ նպատակով է Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ մեկնելու Ռուսաստան․․․ (video) Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞․ «Հրապարակ» Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո «Հայրենիք» կուսակցությունը չի փակվում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am