Լսել և մտածել. ամաչել Ռուբեն Հայրապետյանից


«Արմնյուզ» հեռուստաընկերության «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀՖՖ նախագտահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի ուսանելի հայտարարություն արեց երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Հայրապետյանի խոսքով` Սերժ Սարգսյանը իր լավ ընկերն է, եղել և մնում է այդպիսին, իսկ նրանք, ովքեր երրորդ նախագահին վատ ընկեր են համարում, պարզապես չեն ճանաչում նրան: «Սերժ Սարգսյանին մեղադրում են հազար ու մի բանի մեջ, բայց Սերժ Սարգսյանին վատ ընկեր լինելու մեջ մեղադրել, դա արդեն ծիծաղելի է։Որպես տղամարդ` ես հպարտանում եմ, որ երբևիցե համարվել եմ Սերժ Սարգսյանի ընկերը կամ համարվում եմ. դա ինձ համար պատիվ է։ Ցանկացած նորմալ տղամարդու համար, որը երբևիցե շփվել է Սերժ Սարգսյանի հետ, հպարտանում է և կհպարտանա»,- հայտարարել է Հայրապետյանը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ամենամեծ հեղինակություն ունեցող ղեկավարն է եղել մեր երկրում: Ռուբեն Հայրապետյանի հանրային կերպարը երբեք լուսապայծառ և անբիծ չի եղել: Նրա գործունեության վատ կողմերին մամուլը, այդ թվում նաև մեր կայքը անդրադարձել է բազմիցս`սկսած Հարսնաքարի հայտնի միջադեպերից /Հայրապետյանի թիկնապահները ծեծելով սպանել էին ռազմական բժշկին-խմբ./, մինչև տարատեսակ այլ առիթներ: Սակայն անկախ նախկինում նրա ցուցաբերած վարքագծից` պետք է ընդունել, որ այս պահին Հայրապետանի  կեցվածքն առնվազն հարգանքի է արժանի: Հանուն արդարության պետք է նշել, որ նա ամեն դեպքում ունեցել է նաև կարևոր ներդրում` Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում, ինչպես նաև բարեգործական աշխատանքներ է կատարել Արցախում, որը հատուկ գովազդի թեմա չի էլ դարձել:
Ակնհայտ է, որ այժմ Ռուբեն Հայրապետյանը թիրախավորված է. հնարավոր է, որ նա մոտ ապագայում կձերբակալվի, մեծ է հավանականությունը, որ կորցնի նաև իր հարստության մի մասը: Այսքանով հանդերձ, ի տարբերություն նախկիներին առաջին պատեհ առիթով մոռացած և Նիկոլ Փաշինյանի թևատակերին տաքուկ ծվարած մի շարք այլ օլիգարխների, Ռուբեն Հայրապետյանը իրեն ուղղակի տղամարդավարի է պահում և ու «չի քցում» Սերժ Սարգսյանին: Եվ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը ժամանակին անգամ պատժել էր Հայրապետյանին` Հարսնաքարի հայտնի միջադեպից հետո նրան զրկելով ԱԺ պատգամավորի մանդատից:
Պետք է նկատել, որ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի` Սերժ Սարգսյանը կարողացել է ճիշտ ընկեր ընտրել, որովհետև իշխանության ղեկին եղած ժամանակ, որպես կանոն, ընկերների պակաս չի զգացվում, և այդ պահին դժվար է լինում տարբերել իրական ընկերոջը կեղծ ընկերոջից: «Ընկերները», որպես կանոն, անհետանում են փառք ու իշխանություն կորցնելուց հետո: Այս տեսանկյունից Ռուբեն Հայրապետյանի` Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցը բազմաթիվ այլ օլիգարխների համար, որոնք կայացել և միլիոնատեր են դարձել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, կարող է բարոյական դաս համարվել: Նույն Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնը հիմնադրվել է 1998 թվականին` Քոչարյանի նախագահության շրջանում: Ծառուկյանը Հայաստանի թիվ մեկ մեծահարուստ է հռչակվել Քոչարյանի օրոք, նրա կուսակցությունը ևս հիմնադրվել է դարձյալ Քոչարյանի ժամանակ, նրա անմիջական նախաձեռնությամբ: Այսօր, երբ Քոչարյանը բանտում է, Ծառուկյանն ու նրա կուսակցությունը չեն ուզում ավելորդ ռիսկի դիմել. անգամ դատապարտող հայտարարություն չարեցին:
Նույն Սամվել Ալեքսանյանը, որն այսօր Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի օլիգարխն է դարձել, աճել ու բարգավաճել է նախ Քոչարյանի,ապա նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Նույն Վարդանյանները ժամանակին իրենց հայաստանյան բիզնես կայսրությունը հիմնել են Քոչարյանի իշխանութան օրոք: Միքայել և Կարեն Վարդանյանների լուսահոգի հայրը` Հրանտ Վարդանյանը, իր ամենահայտնի բիզեսը` «Գրանդ քենդի» կոնֆետների արտադրությունը, հիմնել է ՀՀՇ-ական Հարություն Ղարագյոզյանից`Կարամելի Հարութից ձեռք բերված գործարանի տարածքում: Այդ գործարքին մեծապես նպաստել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչի մասին, ի դեպ, Հրանտ Վարդանյանը ժամանակին հրապարակավ արտահայտվել է:
Բայց այսօր Վարդանյանները ցուցաբերում են զրո վերաբերմունք` Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Նույն կերպ են վարվում «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Գազպրոմ Արմենիայի» նախկին տնօրեն, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, էլի շատերը, որոնք, բառիս ամենաուղիղ իմաստով, իրենց առաջին միլիոնները, որոնց հիմքի վրա հետագայում բիզնես-կայսրություններ կառուցեցին, դիզել են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին և շատ լավ գիտեն` առանց այն ժամանակվա նախագահի բարեհաճության, չէին ունենա այն, ինչ ունեն: Թվարկված մարդիկ` բոլորը, թեկուզ իրենք իրենց համար, պետք է լսեն Ռուբեն Հայրապետյանի խոսքը և ամաչեն իրենցից:

Հանուն արդարության նշենք նաև, որ, օրինակ, Սամվել Մայրապետյանը չվախեցավ գնալ այդ ռսիկին: Չնայած ծանր հիվանդությանը, Քոչարյանի դեմ ցուցմունք չտալու համար նա անգամ բանտ նստեց: Ինչ խոսք, մարդիկ, տարբեր են:   

 

Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 18090 անգամ
Լրահոս
Դատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ պետք է հանրաքվե անցկացնի․ ՌԴ ԱԳՆ 6 տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Մեզ Փաշինյանը պետք չէ,որ Արցախում տրնգի պահեց, հետո հանձնեց․․․ Աննա Գրիգորյանի սուր խոսքը Եռաբլուրից (video) Ադրբեջանը Մոսկվայում հակահայկական թեզե՞ր է առաջ մղում, թե՞ կա իրական հիմք ԱԹՍ-ների պատմության տակ․ Politik.am Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել Մեզ ՀՀ-ից հրամայել էին՝ դիրքերը թողնել ու հեռանալ, ով պիտի հրամայեր՝ Նիկոլը, չենք ենթարկվել (video) #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն Այս պահին ստիպված ենք Փաշինյանի բերած հետևանքի դեմ պայքարել. Նարեկ Կարապետյան Նեթանյահուն՝ «լուսանցքում»․ Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել Նիկո՛լ, нaсмeрть մենք կանգնած ենք․ ԱԺ-ում դրանց «մամաները լացացրին»․ քաղաքացի (video) Թրամփ․ ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում Իրանում 38 կամուրջ ոչնչացնել, բայց ես չեմ ուզում դա անել Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավnր «Չխոսե՛ք այդ տոնով»․ լարված խոսակցություն Մեսրոպ Մանուկյանի և ՄԻՊ-ի միջև (video) ԱՄՆ-ն գիշերը կրկին հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն․ թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Այս սահմանադրությունը չարիք է լինելու․ մենք աջակցում ենք համազգային շարժմանը․ Արտակ Բեգլարյան (video) Ի՞նչ գաղտնի գործեր եք անում․ մենք տեսնում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի հրապարակային խոսքը․Սիմոնյան (video) Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am