ՇՏԱՊ․ թալանել են ֆերմեր Տիգրան Եղոյանին՝ հասցնելով 2,5-3մլն․ դրամի վնաս

hayeli.am-ին է դիմել ֆերմեր Տիգրան Եղոյանը։ Ֆերմերն ահազանգում է, երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակային պայմաններում, գյուղանտնտեսության կաթվածահար վիճակի մասին․

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ այն, որ այսօր գյուղատնտեսությունը կաթվածահար վիճակում է, դա միտումնավոր է արվել։ Ցավով արձանագրում եմ, որ Հայաստանի Կառավարության այն ծրագիրը, որով իրենք ուզում են գյուղատնտեսությունը վարկավորել, բացառապես բլեֆ է»,- ասաց ֆերմերը` շարունակելով խոսքը․- «Ունեմ հերկված վիճակում հողատարածք, որը պատրաստվում էի ցանել։ Սակայն սերմնացու գարի չունենալու պատճառաով չկարողացա գարնանացան անել։ Եթե այսօր Կառավարությունն ուզում է օգնել, ապա ասեմ՝ ուշ է։ Ուզում եմ Կառավարության բթամիտներին հուշել, որ արդեն գնացքն անցել է, հիմա արդեն գյուղացին պետք է մտածի հողը ջրելու ու հնձելու մասին։

Երկրորդը՝ հայտնվելով մեկուսացման վիճակում, խոզերիս, որ այս պահին գտնվում են Թալինում, ճանապարհները փակ լինելու պատճառով չեմ կարողանում կեր հասցնել, առավել ևս դրանց բերել Վայոց Ձոր, ինչի պատճառով էլ սատկում են»։

Նրա խոսքով՝ Մարտունու տարածաշրջանում մարտունեցին չի կարողանում երեսուն դրամով վաճառել իր կաղամբը, արդյունքում ուզում է թափել իր այն։ Իսկ ինքը՝ ճանապարհների փակ լինելու պատճառով չի կարողանում գնել կաղամբը, որպեսզի իր խոզերին կեր լինի, այնուհետև հարց բարձրացրեց՝ ո՞վ է սրա պատասխանը տալու։

«Երրորդը՝ Քասախում մեզ պատկանող ունենք այգիներ ու մեծ անասնագոմեր։ Քանի որ մենք գտնվում ենք մեկուսացման մեջ, այդ տարածքն անտերության է մատնված։ Երեկ իմանում ենք, որ այդ տարածքների կողպեքը ջարդել ու մտել են այնտեղ՝ գողանալով մոտ երեք հարյուր հազար դրամ արժողությամբ սառնարաններ, գերմանական տեսակի «կոմպրեսատոր» ու մի քանի այլ ապրանքներ։ Նախնական մոտ 2,5-3 մլն դրամի ապրանք են գողացել»,- ահազանգեց պարոն Եղոյանը:

Ֆերմերը նշեց, որ անմիջապես ոստիկանություն են դիմել, բայց ոստիկանությունն այս գործին ընթացք չի տալիս, որովհետև իրենք չեն կարողանում ներկայանալ ոստիկանական բաժանմունք։ Այնուհետև հարց բարձրացրեց, թե ինչպես ներկայանա ոստիկանական բաժանմունք, եթե իրենք այսօր փակված են Վայոց Ձորում և չեն կարողանում մեկուսացումից դուրս գալ։

«Գտնվում ենք դառը վիճակում։ Չգիտենք՝ որտեղ վազենք․ Թալինում խոզերն են սովամահ լինում, Վայոց Ձորում գոմեշ չունենք՝ ջայլամով ենք զբաղվում, Քասախում էլ մեզ պատկանող տարածքներն են թալանում»,- գանգատվեց նա:

Ֆերմերը նորից դիմեց ժողովրդին` ասելով, որ այս Կառավարությունը դատապարտված է, իսկ Նիկոլ Փաշինյանին էլ խորհուրդ տվեց վերջ տալ ստելուն․

«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք Կաշպիրովսկին եք, ով ինսունականաններին բթացնում էր ժողովրդին, այսօր էլ Դուք եք նույնը անում։ Հերիք է խաբեք ժողովրդին․․․

Այսօր Լիբանանից ու Սիրիայից գյուղատնտեսության մեջ ներդրումներ են անողներ կան, որոնց գոնե չի կարելի խաբել։ Օֆիցիալ ասում եմ՝ այսօր ես բարձրաձայնում եմ գյուղացու խնդիրները, վերջ տվեք ֆեյք էջերով ինձ սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելը։ Այլապես զգուշացնում եմ՝ այն օգտատերերին, որոնց կբացահայտեմ, շանսատակ կանեմ»։

Տիգրան Եղոյանը զգուշացրեց նաև, որ մի քանի օրից ինքը պատրաստվում է գալ Երևան և հանկարծ որևէ ոստիկան չհամարձակվի իր առաջ կանգնել, ու խանգարել ազատ տեղաշարժի իր իրավունքը․

 

դիտվել է 9198 անգամ
Լրահոս
Ինտելեկտուալ Հեղափոխություն․ ինչ կփոխվի մեր կյանքում 9 նոր պայմանագիր՝ առանց մրցույթի․ ի՞նչ է ձեռք բերել Հ1-ը. pastinfo.am ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը Բայդենի վարչակազմը Ուկրաինային տվել է շատ ավելի շատ զինամթերք՝ ամբողջովին անվճար, քան մենք օգտագործել ենք Իրանում. Թրամփ 15 ամիս՝ երեխաների վերադարձի գործը քննելու համար․ ՄԻԵԴ-ը Հայաստանի դատարանների ձգձգումը խախտում է համարել․ Hetq.am Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին․ Պետեր Մադյար Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան Արեգակի վրա տեղի է ունեցել աշնան առաջին հզոր բռնկումը Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին ներգրավվել է իրավապաշտպանի մահվան հետաքննությանը Վենսը խոստովանել է՝ ԱՄՆ-ն խոցելի վիճակում է հայտնվել «Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարին Միլիարդատեր Լեոն Բլեքը հրաժարվել է Կոնգրեսում Էպշտեյնի գործով ցուցմունք տալուց և հայց է ներկայացրել Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ԱՄՆ-ում հայ տղամարդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ ապրանքներ արտահանելու համար Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Միացյալ Նահանգները շուտով կվերսկսի դաշնակիցներին զինшմթերքի վաճառքը․ Թրամփ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Վահագն Չախալյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եվրոպային սառը ձմեռ է սպասվում. Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am