Նիկոլ Փաշինյանի ստացված ու չստացված եթերները

Կառավարությունում արտակարգ դրություն է։ Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը, իսկ մարմնի մյուս մասերը տեղյակ չեն գլխից։ Իսկ գլխում բազմակարծություն է։

Նիկոլ Փաշինյանը կատաղած է։ Դրա համար էր եթեր մտել ու ասում էր, որ նախկինում մամուլի միջոցների 99 տոկոսը իշխանություններին ծախված է եղել՝ յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք ներկայացնելով որպես ՀԺ–ի՝ կոմերցիոն առումով հաջողված խմբագիր։

Նիկոլը հիմա մեղավոր է փնտրում եթերում հայտնված կադրերի համար։ Ուզում է պատժել նրան, ով կամա թե ակամա հերթական անգամ ցույց է տվել Փաշինյանի իրական էությունը։

Փաշինյանն ունի ստացված և չստացված եթերներ։ Ուշագրավն այն է, որ ստացված են, այսինքն՝ Փաշինյանի իրական դեմքն են բացահայտում այն եթերները, որոնք իր վերահսկողությունից դուրս են եղել։ Օրինակները բազմաթիվ են։

Վերցնենք թեկուզ կորոնավիրուսի թեման։ Երբ վարչապետը գիտի, որ եթերում է, խորհուրդ է տալիս մարդկանց պահել սոցիալական հեռավորություն և հազալիս բերանը փակել անձեռոցիկով։ Իսկ երբ ինքը եթերում է, բայց չգիտի այդ մասին, անում է ճիշտ հակառակն, ինչ քարոզում է։ Հազում է բաց բերանով, չի պաշտպանում սոցիալական շփման կորոնավիրուսային կանոնները։

Մեկ այլ օրինակ։ Երբ Փաշինյանը գիտեր, որ եթերում էր, խոսում էր այն մասին, որ ինքը դատարանների գործերին չի միջամտելու, և մենք ունենալու ենք անկախ դատական համակարգ։ Իսկ ահա երբ Փաշինյանը եթերում էր, բայց չգիտեր այդ մասին, կոպտորեն միջամտում էր դատական որոշումների կայացմանը։ Նրա գլխավորած համակարգը կոպտորեն խառնվում էր դատարանների գործերին։

Փաշինյանը քարոզում է համեստ ապրելակերպ և քննադատում էր նախկիններին բյուջեն մսխելու համար, բայց հենց դարձավ վարչապետ անմիջապես սկսեց գերթանկարժեք վայելքների մեջ ընկնել և բյուջեն մսխել՝ անունը դնելով պարգևավճարներ։ Աներձագն էլ կրուտիտ է լինում՝ պարգևավճար–հավելավճար թեմայով։

Սկզբում Նիկոլն ուզում էր թաքուն բարձրացնել իր յուրայինների աշխատավարձը, բայց հենց բացահայտվեց, սկսեցին հղում անել ժողովրդին։ Ինքը ժողովրդի կամքն է կատարում։ Իսկ հետո էլ թե բա եթե դուրներդ չի գալիս սա ու որոշեք մեզ քշել, մեր փոխարեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը կգան։ Փաստորեն՝ նիկոլենք իրենց թալանի իրավունքը պաշտպանելու համար դիմում են պարզունակ մանիպուլյացիայի՝ «Հանգիստ նստեք տեղներդ, թե չէ «Մեշոկ պապին» կգա ձեզ կուտի» տեխնոլոգիային։

Փաշինյանին հունից հանում են իր իրական դեմքի բացահայտողներն ու իր նախկին կյանքից տեղյակ մարդիկ։ Նախկինում, օրինակ, նա դեմ էր խոսում աշխատավարձերի բարձրացմանը։ Հիմա նա դոշով է պաշտպանում բյուջեից փող տանելու հեղափոխականների իրավունքը։

Դե իսկ օրերս տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ բացահայտեց, որ Փաշինյանի գլխավորած համակարգը փնթի է։ Մեկ դերասանի թատրոնի դեպքում այլ բան չէր էլ սպասվում։ Նիկոլի մոտ միայն սեփական լայվերն են առանց կիքս եթեր գնում։ Եթե, իհարկե, չհաշվենք չնախատեսված գղտոցները։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 843 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am