Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ժամանեց Սոչի՝ մասնակցելու «Վալդայ» ակումբի համաժողովին:

Վալդայ» համաժողովին բացի Պուտինից և Ալիևից ներկա էին Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեկավարները: Կան տեղեկություններ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ռուսական կայքերի՝ կողմերը մատնանշել են, որ երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ դրական դինամիկա կա: «Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և հաջողությամբ զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերն, անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար», - ասել է Պուտինը: Նրա կարծիքով՝ երկրներն այս ուղղությամբ լավ հեռանկարներ ունեն: «Ի նկատի ունեմ ծրագրերը, որոնց հեղինակը Ադրբեջանի նախագահն է: Իմ կողմից կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ խոշոր նախագծերն իրագործվեն»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ անհրաժեշտ է տեղեկությունների փոխանակում՝ հասկանալու համար, թե ինչպես են ընթանում գործերն այլ ուղղություններով:

Ի պատասխան ՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին հանդիպելու հնարավորության համար: Նա Ռուսաստանի հետ հարաբերությունները որակել է որպես ռազմավարական գործընկերային: «Ռուսաստանը մեզ համար կարևորագույն գործընկեր է, ընկեր, բարի հարևան: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Վստահ եմ՝ այսօրվա քննարկում լավ ներդրում կլինի՝ մեր կապերի հետագա ամրապնդման գործում»,-հավելել է Ալիևը:

Ապա Ալիևը «Վալդայ» համաժողովում խոսել է արցախյան հակամարտության մասին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը: «Կցանկանայի անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Առաջին հերթին՝ դա մեղմ ասած սուտ է… Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,-ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար: «Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»,-ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար ընդունելի որոշումը երկրի տարածքային ամբողջականության վերականգնում է:

Իլհամ Ալիևի հետ հանդիպումից երկու առաջ Վլադիմիր Պուտինը Երևանում էր՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Նրա մեկնումից ժամեր անց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ էր ունեցել «Վալդայ» ակումբում։
«Վալդայ» համաժողովին նախօրեին ղարաբաղյան հակամարտությունից խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳ նախարարը նշել էր, մասնավորապես, թե երկխոսությունն այսօր, ըստ էության, դեռ չի վերսկսվել, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան, գոնե Լավրովն այդպիսիք չի տեսնում: Լավրովը շեշտել էր, որ Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողություններ Ղարաբաղում տեղի չունենան:

«Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և դրանք շատ խոշոր չեն», - երեկ ասել է Լավրովը՝ միաժամանակ հայտարարելով, որ առաջխաղացում էլ բանակցություններում չկա: «Կարող եմ ասել, որ ներկայումս իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակված է, և չի հաջողվում այն հանել այդ վիճակից», - ասել է Սերգեյ Լավրովը՝ բողոքելով, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշատակել է, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը:

Այժմ, Ալիևը՝ Պուտինի հետ միասին հնչեցնում է իր դիրքորոշումը. Պատասխանը Փաշինյանին: Հատուկ՝ Պուտինի ներկայությամբ քննարկման ժամանակ նման հայտարարությունները վկայում է այն մասին, որ նա փորձում է ցույց տալ, որ Մոսկվան կիում է Բաքվի տեսակետը:

Թամար Բագրատունի

դիտվել է 33164 անգամ
Լրահոս
Սպասե՛ք․ Մոսկվան չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այս քայլերը․ Մարիա Զախարովա (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին․․․ (video) «Այ քայլող մսագու՛նդ», դուք չեք հաղթել, ձեզ․․․ քաղաքացի (video) Դատվելու եք․ նոր ընտրակեղծիքներ եկան․ Էդմոն Մարուքյան (video) Խայտառակ բացահայտումներ․ ի՞նչեր է արել ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը․ վստահված անձ (video) «ՔՊ-ականները վախեցած են. իրենք գիտեն՝ սրա տակից դուրս չեն գալու». քաղաքացի (video) «Ընդդիմությունը ջախջախիչ ձևով հաղթել է Նիկոլին, ընտրակեղծիքների նոր բացահայտումներ են սպասվում» (video) Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Անիծյալ աթոռ Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video) Կոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am