Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Միջնորդության քննարկումը նշանակվել է այսօր ժամը 22:30-ին: Նախագահող դատավոր՝ Նելլի Բաղդասարյան (Դատարանի Շենգավիթ նստավայր):Այս մասին գրում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։