Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին

Տավուշի մարզի Կիրանց գյուղում է ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը:Նա համայքապետի ու համայնքի բնակիչների հետ ապագայում անցնող սահմանային հատվածն է ուսումնասիրում:

Բնակիչներից մեկը ասաց, որ իրենց համար դեռ պարզ չէ, թե որտեղ է կանգնելու մեր սահմանապահը։ «Մինչև չիմանանք, թե որտեղ են կանգնելու սահմանապահները՝ ճանապարհը չենք բացելու, կարող է կանգնում է 300 մետր հեռու, կամ 100 մետր էլ առաջ է գալիս։ Մինչև վերջնական կետը չորոշենք՝ մենք չենք նահանջի»։

Բնակիչներից մեկն էլ դժգոհություն հայտնեց, որ որոշել են, թե ինչ են անելու, ստորագրել են, նոր եկել են իրենց հետ հանդիպելու։

Սանոսյանը նշեց, որ պարտադիր չի, որ ինքն անձամբ այցելի, որ խնդիրները հասկանա։ «Վարչական ղեկավարը ամենօր խնդիրները բարձրացնում է»։

Բնակիչներից մի կին էլ նախարարին հակադարձեց, որ առանց գյուղ գալու՝ ինչ որ համակարգչային ծրագրով որոշել են, թե սահմանը որտեղով է անցնում։ «Սանոսյանն ասաց, որ տեղի է ունեցել սահմանազատման սահմանագծման պրոցես։ «Այդ պրոցեսին հաջորդում են այլ գործընթացներ»։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս եք փաստաթուղթ ստորագրել, առանց հասկանալու՝ այս տուն հայտնվելու է թիրախում, թե ոչ՝ Սանոսյանը պատասխանեց, որ գիտեն, թե սահմանը որտեղով է անցնում, գիտեն, թե ճանապարհը որքան հեռու է։ «Մարդկանց նախնական տարբերակի մասին էլ ասենք, ինչը պարզ չի ձեզ»։

Կիրանցի մեկ այլ կին էլ արտասվելով ասաց. «Թուրքին բերում՝ կանգնացնում են էստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք չեն տալիս, ծախել են պրծել»։

Գնել Սանոսյանը՝ հեռացավ, առանց բնակիչների դժգոհությունները լսելու։

 

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Նիկոլական քարոզիչների, բռնության կոչ ու ատելության խոսք տարածողների հույսը՝ Աննա Վարդապետյան, հավատը՝ Արգիշտի Քյարամյան Համացանցային խարդախություններ. Մասիսի ոստիկանները բացահայտել են նույնատիպ երեք դրվագ Սպասվում է փոփոխական եղանակ Գյումրու ՃՈ Հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաները հերթով դուրս են գալիս այնտեղից «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը․ Սուրենյանց  Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հրաժարվում է բժշկական հետազոտություն անցնել․ Մենուա Սողոմոնյան Գեղարքունիքում «Toyota»-ն հայտնվել է ճանապարհի կողնակում, բախվել չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել է Մեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասին Շատ երեխաներ դարձել են ծնողազուրկ, հայրենազուրկ, իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում. Արտակ Զաքարյան Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել «Տականքին պետք է ճանաչել դեմքով»․ Գագիկ Համբարյան Ջրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակը Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրության, փոքրհոգության. արքիեպիսկոպոս Աջապահյան Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը Նիկոլը իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ. Աշոտյան Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար. Բագրատ Սրբազան Թուրքերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին Լարված իրավիճակ Գավառ-Վարդենիս ճանապարհին․ Ոստիկանները բռնությամբ փորձում են բացել ճանապարհը ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am