Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակիչներին է մեղադրել՝ Ալիեւի կողմից քարտեզն այդպես գծելու համար։ «Պարոն Ղալումյանն ասեց, որ դուք ցույց եք արել, դրա համար Ալիևը էս նախագծով ա գծում, մալադեց Ալիևին․․․ դա խելացի մարդու ասած ա՞»,-Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի խոսքերը փոխանցեց Կիրանցի բնակիչներից մեկը։
«Ղալումյանն երեկ էր ասում՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, շարժման մեջ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել, բա դա խելացի մարդու ասա՞ծ է»,- նշել է է բնակիչներից մեկը։ Մեկ ուրիշն էլ ավելացրել՝ «մալադեց, Ալիեւ»։