Կիրանցեցիները թույլ չեն տալիս Գնել Սանոսյանը գլուխը բարձրացնի․ նա գլուխը կախ լսում է մարդկանց (video)
Առավոտը մարզպետը, սահմանապահ զորքերի հետ եկել է, որ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անեն, բայց գյուղացիները չեն թողել, բավական բուռն քննարկում ա եղել․ Sputnik Արմենիային պատմել է Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանը, որի «կադաստրով» անշարժ գույքի կեսը անցնում է Ադրբեջանին։
Խանում Թամրազյանը հայտնել է, որ թե՛ ինքը, թե՛ մյուսները հրաժարվել են լքել իրենց տները։ Այս պահին Կիրանցի բնակիչները հավաքված են դպրոցի դիմացի հատվածում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ևս եկել է Կիրանց, որտեղ տեղի բնակիչները ներկայացնում են իրենց բողոքն ու պահանջը։