Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Քննչական կոմիտեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրել երկու իրար հակասող հատկանիշներով: Քրեական օրենսգրքի՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ատելություն հրահրող հրապարակային խոսքի տարածման հոդվածներով։ Նա տնային կալանքի տակ է։

Սակայն, աղմկահարույց մյուս դեպքով սայլը տեղից չի շարժվում կամ, միգուցե, իրավապահները ջանասիրություն ցուցաբերել չեն ուզում։

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր՝ ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս՝ ապրիլի 15-ի գիշերը, իր նկատմամբ իրականացվել էր բռնություն։ Մասնավորապես՝ դիմակավորված 4-5 անձինք մոտեցել էին ոստիկանության մեքենային (իսկ այդ ժամանակ ոստիկանները գնացել էին իրենց բնական կարիքները հոգալու), դաժան ծեծի էին ենթարկել Սամվել Վարդանյանին, իջեցրել էին տաբատը, թքել վրան։

Արդյունքում` բռնության մասին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հաղորդման հիման վրա` ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ): Այս գործը ոչ մի կերպ չի բացահայտվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Վաշինգտոնը փորձում է կանխել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև լայնածավալ պատերազմը. ԱՄՆ բանագնաց Բնության հուշարձանի, արգելոցի կամ հատուկ պահպանվող տարածքի խախտման տուգանքը գրեթե կրկնակի ավելացել է Սարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավարտվել, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ չունի․ ՔԿ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Kia»-ն և «Ford Transit»-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Անտառային հրդեհների պատճառով սահմանափակվել է նավերի տարանցումը Դարդանելի նեղուցով Շվեդիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել. Zham.am Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին Նոր կարմիր գծեր՝ Երևանի կենտրոնում Գազայում հիվանդանոցը գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ Ադրբեջանը Տեղում սահմանազատում է արել (լուսանկար) Կարտոֆիլի պարկի հետ "ближний бой" մտած քայլիստ Հովիկին կարո՞ղ է Նիկոլը դուրս անի ՔՊ֊ից Հայտարարել է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, միևնույն ժամանակ, մեր կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարները փոխանցում է ՀՀ ֆոնդերին․ Արմինե Ավագիմյան. «Ապառաժ» Սեուլում հայտարարել են, որ հյուսիսկորեացի զինվորները պայթել են սահմանն ականապատելիս ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիր է կնքվել Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը Հ1֊ի հերթական "մուտիլովշչիցան" Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա 50 վիրավnր Ես չեմ փախել, հանրային դաշտում օգտագործում եմ նորմատիվ բառապաշար․ հանրային մեղադրողը պետք է ընդունի՝ իր մտավախությունները չեն իրականացել․ Վազգեն Սաղաթելյան Ադրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրին Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կհանդիպի արցախահայության հետ Այս ամենի նպատակը մեզ փակելն է․ թե դա ոնց կարվի, որքանով կանցնի իրավաբանության սահմանները, կարևոր չէ․ Նարեկ Սամսոնյան «Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ Աղազարյանի հերթական լկտի պահվածքը 1500-ից ավելի միգրանտներ կվտարվեն Ռուսաստանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am