Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Ռուսաստանի հայերի միությունը, հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումներ, հոգևորականներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

Տարածված հայտարարության մեջ նշվում է. «Մենք՝ Ռուսաստանի հայերի միության խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներս՝ ՌԴ բոլոր տարածաշրջանները ներկայացնող աշխարհի ամենամեծ հայկական կազմակերպության տարածաշրջանային և տեղական բաժանմունքների ղեկավարները (Մոսկվա, Մոսկվայի մարզ, Կրասնոդարի երկրամաս, Կեմերովո, Ստավրոպոլ, Ուլյանովսկ, Օմսկ, Նովոսիբիրսկի մարզ, Տուլա, Յարոսլավլ, Կամչատկա, Նիժնի Նովգորոդ, Բրյանսկ, Տամբով, Իվանովո, Վորոնեժ, Սարատով, Թաթարստան, Բաշկրտոստան և այլն), հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումների ղեկավարները (Հայ դատ, Ջավախքյան սփյուռք, «Արարատ», Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիա և այլն), հոգևորականության ներկայացուցիչները, հայկական գիտակրթական, մշակութային, զինվորական, դիվանագիտական, երիտասարդական, մարզական կազմակերպությունների ներկայացուցիչները, քննարկելով Հայաստանում տիրող իրավիճակը, ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականության հետևանքով նրա գոյությանը սպառնացող վտանգները, որոնք բերում են

Երկրի ինքնիշխանության կորստի և ազգային արժեքների անշրջելի վնասների՝ հրաժարվելով «Հայաստան-Արցախ- Սփյուռ» եռամիասնությունից
Հայ-ռուսական հարաբերությունների նպատակադրված վատթարացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, երբ բացակայում են Հայաստանի անվտանգությունն ապահովող այլ գործուն մեխանիզմներ, որով ճանապարհ է հարթվում Բաքվի կողմից հետագա ագրեսիայի համար
Տարածքային կորուստների և անվտանգության համակարգի դեգրադացիայի, որն ապագայում ավելի կբարդացնի անվտանգության ամրապնդումը,
Դարերի ընթացքում Հայաստանի և հայերի նկատմամբ՝ անկախ նրանց ապրելու երկրներից, ստեղծված դրական համբավի ոչնչացմանը՝ հասարակության մեջ բաժանարար գծեր դնելով, ինչպես նաև հոգևոր և աշխարհիկ ավանդական ինստիտուտների արժեզրկմանը:
Աջակցություն ենք հայտնում Հայաստանում սկսված, կառավարության կողմից տարվող ստորացուցիչ համաձայնվողական քաղաքականությունը սրբելու գործընթացին: Կոչ ենք անում հայկական բոլոր հասարակական-քաղաքական ինստիտուտներին, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ միավորել բոլոր հնարավորություններն ու ջանքերը՝ օժանդակելու Բագրատ արքեպիսկոպոսին՝ որպես առաջնորդի, ով ստանձնել է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման պատասխանատու առաքելությունը:

Խորհրդանշական է, որ հնագույն քրստոնեա ժողովրդի հաղորդությունը կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղցու շուրջ համախմբմամբ, որը բոլոր ժամանակներում կանգնած է եղել մեր ինքնության պահպանման և հայ ազգային ազատագրական պայքարի առաջնագծում:

Փաշինյանի կառավարման տարիներին եղել են բոլոր պայմանները՝ ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, օգտագործել ընձեռնված տնտեսական հնարավորությունները, ակտիվ աշխատել միջազգային կառույցներում, այլ ոչ թե փչացնել հարաբերությունները Հայաստանի բարեկամների և դաշնակիցների, Սփյուռքի հետ՝ նոր բարեկամների կամ դաշնակիցների հետ որևէ պայմանագրերի և համաձայնագրերի բացակայության պայմաններում: Բայց նրա իշխանությունը, «խաղաղության օրակարգի» քողածածկույթի տակ, տարել է բոլորովին այլ քաղաքականություն: Եվ այսօր այն մատնված է անգործության, երբ խոսքը վերաբերվում է ազգային շահերին, սահմանների և ադրբեջանական զորքի կողմից ավելի քան երեսուն օկուպացված բնակավայրերի պաշտպանությանը: Ընդ որում՝ նախանձելի ակտիվությամբ պայքարում է սեփական ժողովրդի դեմ:

Փաշինյանի կառավարությունը չի մտածում իր ժողովրդի մասին, երբ ցուցադրաբար հակառուսական գիծ է վարում, թեև լավ հասկանում է, թե Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունն ինչպես է պայմանավորված Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններով՝ էներգակիրներ, հացահատիկ, մասնավոր տրանսֆերտներ և այլ:

Օգտվելով նրանից, որ հայերն աշխարհի ամենախաղաղասեր ժողովուրդներից մեկն են՝ Հայաստանի իշխանությունները մարդկանց գիտակցության մեջ մանիպուլատիվ միջոցներով ներակում են «կեղծ» օրակարգ, անտեսելով այն փաստը, որ նույն Ադրբեջանն այլ քաղաքականություն է առաջ տանում: Արցախում, հրապարակային ցինիզմով էթնիկ զտում իրականացնելով և մինչ օրս գերության մեջ պահելով մեր հայրենակիցներին, այդ թվում՝ ԼՂՀ նախկին բարձրագույն ղեկավարությանը, Ալիևն այսօր բուն Հայաստանի բնակիչներին է սպառնում տեղահանել իրենց տարածքներից և տներից, պարծենում է, թե Փաշինյանի հետ երկխոսության ընթացքում խոսքի իրավունքը Բաքվինն է, որին՝ «առաջին իսկ պահանջի դեպքում՝ չորս գյուղ է վերադարձվում» և հայտարարում է, թե «այդպես է լինելու նաև հետագայում»:

Փաշինյանը, ի պատասխան, միայն լռում է, իսկ սեփական ժողովրդին սպառնում է պատերազմի հեռանկարով: Նա, պարտվելով պատերազմում և կապիտուլացիա ստորագրելով, անկարող լինելով կասեցնել կամ պատասխանել Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը, իր համաձայնվողականությամբ, բանակցությունների ժամանակ հայ ժողովրդի շահերն արժանավայել ներկայացնելու տկարությամբ մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ մետեցնում է նոր պատերազմի և նոր զիջումների:

Հարավային Կովկասում, որտեղ խաղաղության են ձգտում տեղի բոլոր ժաղովուրդները, խաղաղության մասին կարելի կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ Երևանում իշխանության գան նոր, առողջ ուժեր և առաջնորդներ: Եվ որքան շուտ Փաշինյանը հրաժարական տա, այնքան մեր պետությունն ու ժողովրդը քիչ կորուստներով կհաղթահարեն այս իրավիճակը, այնքան իրատեսական կլինի երկրում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հեռանկարը:

Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին և ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ անհնազանդության խաղաղ գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ անթույլատրելի ուժային մեթոդների և սպառնալիքների կիրառումից: Այդ մարդիկ, առանց այդ էլ ստորացված ու ճնշված՝ վերջին տարիներին Հայաստանում և Արցախում տեղի ունեցած գործընթացներից, այսօր ստիպված են դուրս գալ խաղաղ ցույցերի՝ բարձր դասելով երկրի շահերը և իրենց զավակների ապագան: Դուք նույնպես ամեն ինչ արեք, որպեսզի ձեր զավակները կարողանան հպարտությամբ նայել իրենց հայրենակիցների աչքերին, այլ ոչ թե ամոթից հայացքները թեքեն:

Նաև նախազգուշացնում ենք տարատեսակ զանգվածային լրատվամիջոցներին՝ սկսած տարբեր բլոգերներից և տելեգրամ ալիքներից, մինչև ինտերնետ կայքեր, այլ էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, նրանց կողմից կեղտոտ տեխնոլոգաների միջոցով, զրպարտությամբ, վիրավորանքով և այլ հակահասարակական գործողություններով հասարակությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելիության մասին:

Մենք համոզված ենք, որ միայն մեր համախմբումը կարող է կասեցնել յուրաքանչյուր հայի համար կործանարար այս գործընթացները և վերականգնել բարձր ինտելեկտուալ ու մարդկային կարողություններ ունեցող ազգի համբավը:

Մենք Ճշտի և Արդարության կողմից ենք:

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

 Telegram https://t.me/HAYELI_am

դիտվել է 9209 անգամ
Լրահոս
Վայոց Ձորի քննչականում ՀՅԴ անդամներին համոզել են ցուցմունք տալ՝ իբր փող են բաժանել, որ ազատ արձակվեն (video) Լուկաշենկոն կոնկրետ թվերով «պայթեցնելու է» Փաշինյանին, սպասե՛ք․ Արամազդ Զաքարյան (video) Հունիսի 12-ին կատարվածը՝ դիտորդների աչքերով․ արտահերթ զեկույց է հրապարակվել Սա սարսափ ու խայտառակություն է․ Լուկաշենկոն Նիկոլին ասաց՝ «արյուն ծծող»․ մանկավարժ (video) Իրանն ու Ռուսաստանը շահագրգռված չեն տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությամբ. Կիրիլ Սեմյոնով Ֆրանսիան CAESAR հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին Մեղադրում է զինդատախազի տեղակալին Դատ ու դատաստան. Մելիքյանը հայտնում է առաջիկայում սպասվող դատական նիստերի մասին Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը. Գալուզին Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան բացել. հրավիրում եմ բոլոր այն մարդկանց ովքեր մեզ համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է սուրճ խմելու. կիրանցի Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը. Գալուզին Հրազդան քաղաքում ավտոմեքենան բախվել սյանը և կողաշրջվել. կա տուժած Ալեն Սիմոնյանը՞, թե՞ «ակվարիումը», դուք փախե՛լ եք․ Բագրատ Սրբազան (video) Մեզ վրա կրակել են, բայց լա՛վ լսեք՝ թքած ունենք ձեր սպառնալիքների վրա․ Գառնիկ Դանիելյանի կոշտ ելույթը (video) Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից Անընդհատ չե՛ն կարող փախչել․ Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ տապալված նիստի ու ՔՊ-ականների մասին (video) «Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել». Նինա Կարապետյանց Սրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման Վարդանյան Նեղսրտու՞մ եք, որ նռնակներ են նետել ոստիկանները․․․ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայտարարությունները (video) Լևոն Քոչարյանը՝ Ալենի Սիմոնյանի կողմից Սեյրան Օհանյանի նկատմամբ լկտի պահվածքի մասին (video) «Գայի պոստի» մոտ մեքենան մխրճվել է առևտրի տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել հետիոտնին, վերջինս մաhացել է Մանդատները դնելու հիմքով Ազգային ժողովը չի արձակվում, պարզ ասած` չի ցրվում. Վահե Գրիգոչյան Աննա Հակոբյանը հաղթեց Նիկոլ Փաշինյանին և Կարեն Անդրեասյանին. իր ընկերուհին անձեռնմխելի է․ 168․am Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա Թուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան. Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am