Վոյաժներին ոչինչ չի խանգարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անգամ ժողովրդական շարժումը եւ երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չեն պահում վոյաժներից․ այս օրերին, երբ մարդիկ անհնազանդության ակցիաներ են իրականացնում իշխանությունների դեմ, խորհրդարանական խմբակի ներկայացուցիչներն իրենց չեն զրկում շրջագայություններից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեծաթիվ պատվիրակությամբ հերթական գործուղմանը կմեկնի։ 9 հոգանոց խումբը Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար մայիսի 15-18-ը կլինի Ժնեւում։ Պատվիրակության կազմում միայն աշխատակազմի ներկայացուցիչներն են` նրա խոսնակը, խորհրդականը, օպերատորը եւ այլք։

Պաշտպանության հանձնաժողովի անդամներ Քրիստինե Պողոսյանն ու Արմեն Խաչատրյանն էլ երեկվանից քառօրյա այցով Բրյուսելում են՝ Ժնեւի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) եւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի (PfPC) քարտուղարության կազմակերպած «Ժողովրդավարական արժեքների պաշտպանություն. անվտանգության ոլորտի կառավարման եւ խորհրդարանական վերահսկողության դերը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու։ Աշխատանքային այցով մայիսի 12-15-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) են գործուղվել ՔՊ-ականներ Հակոբ Արշակյանը, Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Ղազարյանը։ Մայիսի 15-18-ը Ռուբեն Ռուբինյանը կլինի Փարիզում: Դե իսկ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն` այսօր Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելու, որտեղ քննարկվելու է «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեման: Նշենք, որ ընդդիմադիրները ներքին որոշում ունեն՝ այս օրերին մերժել գործուղումները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 05․ 24 թ համարում։

դիտվել է 495 անգամ
Լրահոս
Ադրբեջանին արվող միակողմանի զիջումները ոչ թե խաղաղություն, այլ՝ նոր պատերազմ են բերելու Վաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը․ կներկայացվեն Շարժման հետագա քայլերը Սաղաթելյանի և Սամսոնյանի գործով նիստին դատախազները տանջվում էին, կռիվ տալիս օբյեկտիվության դեմ Ո՞վ կլինի ՆԱՏՕ-ի հաջորդ քարտուղարը Դիվերսանտներ Գուլիևն ու Ասգերովը՝ Բաքվի հայասպան քաղաքականության կենդանի վկաներ Վաշինգտոնը փորձում է կանխել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև լայնածավալ պատերազմը. ԱՄՆ բանագնաց Բնության հուշարձանի, արգելոցի կամ հատուկ պահպանվող տարածքի խախտման տուգանքը գրեթե կրկնակի ավելացել է Սարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավարտվել, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ չունի․ ՔԿ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Kia»-ն և «Ford Transit»-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Անտառային հրդեհների պատճառով սահմանափակվել է նավերի տարանցումը Դարդանելի նեղուցով Շվեդիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել. Zham.am Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին Նոր կարմիր գծեր՝ Երևանի կենտրոնում Գազայում հիվանդանոցը գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ Ադրբեջանը Տեղում սահմանազատում է արել (լուսանկար) Կարտոֆիլի պարկի հետ "ближний бой" մտած քայլիստ Հովիկին կարո՞ղ է Նիկոլը դուրս անի ՔՊ֊ից Հայտարարել է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, միևնույն ժամանակ, մեր կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարները փոխանցում է ՀՀ ֆոնդերին․ Արմինե Ավագիմյան. «Ապառաժ» Սեուլում հայտարարել են, որ հյուսիսկորեացի զինվորները պայթել են սահմանն ականապատելիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am