Սա գիտատեխնիկական մտքի հարստագույն պաշարի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանություն է. կառավարության հերթական հակահայ որոշումը

Վերջերս չզեկուցվող նիստին որոշում կայացվեց գիտատեխնիկական գրադարանի լուծարման վերաբերյալ

Ս/թ մայիսի 2-ին գրադարանի աշխատակիցներին հայտարարվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ գիտատեխնիկական գրադարանն իր տարածաշրջանային չորս մասնաճյուղերով` Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Կապան, այսուհետ լուծարվում են...(((
Հայաստանն այլևս չպիտի ունենա հանրապետությունում եզակի գիտատեխնիկական գրադարան...

1970թ. և -1980թ. Գրադարանի և գրապահոցի համար կառուցված շենքերը օտարման նպատակով վաճառքի է հանված...

Սա գիտատեխնիկական մտքի հարստագույն պաշարի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանություն է ...

Գրադարանը հիմնվել է 1963 թ. ի սկզբանե հանրապետական կարգավիճակով, որին հետագայում միավորվեց 1957թ. ստեղծված առաջին տեխնիկական գրադարանը։ Առանձնանում է իր հատուկ ֆոնդերով մոտ 22 մլն փաստաթուղթ` արտոնագրեր, ԳՕՍՏ-եր, ճյուղային, հանրապետական և միջպետական ստանդարտներ, արտադրության տեխնոլոգիաներ, տեխնիկական պայմաններ ու անձնագրեր, արդյունաբերական կատալոգներ և այլատիպ գիտատեխնիկական բնույթի արտադրության, քաղաքաշինական , արդյունաբերական գործընթացները կանոնակարգող փաստաթղթեր, որոնք հատուկ մասնագիտացված տեխնիկական գրականության հարուստ ֆոնդեր են` ընդհանուր մոտ 22 մլն փաստաթուղթ։
Գրադարանն ի սկզբանե ստեղծվել է թիրախային և ճյուղային գիտական և տեխնիկական տեղեկատվությամբ սպասարկելու հանրապետության ողջ գիտաարտադրական, արդյունաբերական ծածկույթը և մշտապես ծառայել է իր առաքելությանը։
Մինչդեռ այսօր այն պիտի դադարի իր գոյությունը և տարիների փորձառությամբ և սպասարկման բարձր մասնագիտական որակներ ու ավանդույթներ ստեղծած անձնակազմը կուղարկվի տուն...
Կառավարությունը որոշել է տնտեսել և գտնում է, որ գրադարանին հատկացվող պետական միջոցները ավելորդ և չարդարացված վատնում են և այդ գումարի խնայողությամբ արդարացնում է գրադարանի ոչնչացումը, քանի որ ֆոնդերի մասնատումը հենց դրան էլ կբերի ժամանակի ընթացքում։
գրադարանի տեխնիկական հատուկ ֆոնդերը , որոնք երկրի տնտեսական, գիտական, արդյունաբերական ներուժի գործարկման և տեխնիկական վերազինման բաղկացուցիչն են, գիտատեխնիկական, արդյունաբերական , արտադրական բնույթի հանրապետական նշանակության ֆոնդեր, ռազմավարական նշանակության տեղեկատվական հարստություն, ազգային գիտական և տեխնիկական անվտանգության բաղկացուցիչ և վերջապես Հայաստանի Հանրապետության Ազգային գրադարանային հավաքածուի մաս...
Համեմատության համար նշեմ, որ Հայաստանի ազգային գրադարանի փաստաթղթերի հավաքածուն մոտ 7մլն է, գիտատեխնիկական գրադարանի փաստաթղթերի հավաքածուն մոտ 22մլն։

Ահազանգում է Մարգարիտա Մանուկյանը

դիտվել է 1104 անգամ
Լրահոս
Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը․ Սուրենյանց  Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հրաժարվում է բժշկական հետազոտություն անցնել․ Մենուա Սողոմոնյան Գեղարքունիքում «Toyota»-ն հայտնվել է ճանապարհի կողնակում, բախվել չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել է Մեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասին Շատ երեխաներ դարձել են ծնողազուրկ, հայրենազուրկ, իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում. Արտակ Զաքարյան Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել «Տականքին պետք է ճանաչել դեմքով»․ Գագիկ Համբարյան Ջրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակը Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրության, փոքրհոգության. արքիեպիսկոպոս Աջապահյան Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը Նիկոլը իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ. Աշոտյան Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար. Բագրատ Սրբազան Թուրքերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին Լարված իրավիճակ Գավառ-Վարդենիս ճանապարհին․ Ոստիկանները բռնությամբ փորձում են բացել ճանապարհը ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ) ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել. Բագրատ Սրբազան Զինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am