Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
Չինաստանի Գուանդուն նահանգում՝ Մեյչժոու-Դաբու մայրուղու վրա, փլուզվել է ճանապարհը։ 19 մարդ է զոհվել, հայտնում է Xinhua-ն։
Փոսն է ընկել 18 ավտոմեքենա։ Արդյունքում՝ հրդեհ է բռնկվել։ Տուժել է 31 մարդ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։ Սակայն տեղեկատվությունը նախնական է` զոհերի ստույգ թիվը դեռ պաշտոնապես չի հաղորդվում։