ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն հերթական «ձեռքբերումն» է գրանցել:

Նրանց իշխանության օրոք անցկացված Երեւանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ, հօգուտ իշխող ուժի, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերն այնքան ակնհայտ են եղել, որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աչքից դրանք չեն վրիպել:

Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է, որ ավագանու 2023 թվականի ընտրությունները 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցած երբեւէ ամենաշատ վարչական ռեսուրսի կիրառումով ընթացած ընտրություններն են եղել:

Կազմակերպությունը մի կողմից նշել է, որ ընտրական գործընթացը հիմնականում իրականացվել է ազատ և թափանցիկ եղանակով, մի կողմից էլ հստակ արձանագրել է, որ ՔՊ-ն ակնհայտ վարչական ռեսուրսի կիրառման է դիմել:

Ըստ Freedom house-ի զեկույցի՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները նկատել են վարչական ռեսուրսների համատարած չարաշահում` իշխող կուսակցության օգտին. օրինակ՝ կասկածելի իրավական հիմքերով քարոզարշավին թաղապետերի և նրանց տեղակալների ներգրավումը, կամ քարոզարշավի ընթացքում պետության կողմից ֆինանսավորվող քաղաքային բարեկարգման ծրագրերը, որոնք դիտվում էին որպես ընտրողների վրա ազդելու փորձ:

Կազմակերպությունը նաև արձանագրել է, որ ՔՊ-ի կողմից կազմակերպված հանրահավաքներին քաղաքապետարանի, վարչական և կրթական հաստատությունների աշխատակիցներ են մասնակցել։

Freedom House-ն իր զեկույցում նաև շեշտել է, որ ավագանու ընտրություններին մասնակցությունն աննախադեպ ցածր է եղել, ինչը, ըստ կազմակերպության, վկայում է, որ հայ հանրությունը չի աջակցում ո՛չ հեղափոխական իշխանությանը, ո՛չ էլ նախկին իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Գյումրու ՃՈ Հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաները հերթով դուրս են գալիս այնտեղից «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը․ Սուրենյանց  Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հրաժարվում է բժշկական հետազոտություն անցնել․ Մենուա Սողոմոնյան Գեղարքունիքում «Toyota»-ն հայտնվել է ճանապարհի կողնակում, բախվել չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել է Մեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասին Շատ երեխաներ դարձել են ծնողազուրկ, հայրենազուրկ, իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում. Արտակ Զաքարյան Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել «Տականքին պետք է ճանաչել դեմքով»․ Գագիկ Համբարյան Ջրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակը Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրության, փոքրհոգության. արքիեպիսկոպոս Աջապահյան Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը Նիկոլը իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ. Աշոտյան Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար. Բագրատ Սրբազան Թուրքերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին Լարված իրավիճակ Գավառ-Վարդենիս ճանապարհին․ Ոստիկանները բռնությամբ փորձում են բացել ճանապարհը ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ) ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am