Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք չմոռանալու խոստումը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջությամբ․

«Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։

Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին։ Հետագա օրերի, ամիսների և տարիների ընթացքում 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս եկան՝ ընդմիշտ կոտրված թողնելով ընտանիքներ ու հավերժ փոխելով սերունդներ։

Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը։ Մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն ապրելուց հետո ՝ վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար։ Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին երկրների կառուցվածքն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեր երկրում: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ վստահ լինելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվի:

Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ ընդդեմ անհանդուրժողականության: Մենք ատելությանն ու սարսափին շարունակելու ենք պատասխանել հույսով և ապաքինմամբ։ Եվ մենք շարունակելու ենք կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր փնտրում են ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվությամբ, անվտանգ և հարգանքով»:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն պատասխանել է Նիկոլին՝ անվանելով նրան "гнида". քաղաքագետ Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ.Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին Հայաստանից հայերին մեկ «Իթթիհաթ վե թերաքքին» է արտաքսել, մեկ էլ` ՀՀՇ-ն․ Դաշնակցության դեմ հալածանքներն այսօր շարունակում է ազգակործան պատուհասի հոգեզավակը․ Էդգար Էլբակյան Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում «Նայե՛ք այս տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին» Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները. Ինչի՞ համար. Դավիթ Անանյան Շաբաթ օրը երիտասարդական հավաք ենք ունենալու. Բագրատ Սրբազան Այո, հնարավոր է. վարչապետը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Չափազանց մտահոգիչ է, որ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել հունիսի 12-ի դեպքերով Ո՞վ է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Թագուհի Թովմասյանը ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին Ինչու է Փաշինյանն այսպես ոչ պրոպորցիոնալ վարվել, դա գալիս է իր վախկոտությունից. Զուրաբյան Էս մարդիկ մարդասպան, արյունատենչ մարդիկ են: Մենք ոչ մեկին ո՛չ թիրախավորել ենք, ո՛չ սպանության կոչ ենք արել. Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Այս պահին Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերները. Գառնիկ Դանիելյան Ազգային ժողովի բակում հատուկ ջոկատայիններ են տեղակայված Լուսաձայնային նռնակ շատ են նետել, որովհետև հարձակվել են ոստիկանության վրա. Ալեն Սիմոնյան 4 ժամ՝ քվորումն ապահովելու համար Ինչ արեցիր իրենք, իրենք «Վազգեն Մանուկյան-2» արեցին. Ալեն Սիմոնյան Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am