Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով

«Իմ քայլը» հիմնադրամն, ավելի կոնկրետ՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 14-ին նախաձեռնել էր «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ընթրիքը։

Այս միջոցառմանը մասնակցելու, այն է՝ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար մուտքավճարը 1 մլն ՀՀ դրամ էր:

Նախօրեին համացանցում արդեն կադրեր հայտնվեցին, թե ինչպես են «կին գործարարները» գերթանկարժեք մեքենաներով ժամանում ընթրիքի վայր՝ «Արմաս» գինու գործարան։

Բայց իրականում, մեր տեղեկություններով, իր հետ ընթրելու համար 1 մլն դրամ վճարելու Աննա Հակոբյանի նախաձեռնությունը ձախողվել է․ իրական գործարար կանանցից քչերն են արձագանքել նրա կոչին։ Եվ որպեսզի միջոցառումն ինչ-որ կերպ կայանա ու փորձեն խուսափել խայտառակ լինելուց, որոշել են «բերման ենթարկել» ՔՊԿ-ական իշխանության սրտի հին ու նոր օլիգարխներին՝ պարզապես նրանց կանանց տեսքով։

Մասնավորապես Աննա Հակոբյանի հետ 1 միլիոնանոց ընթրիքին մասնակցել է Սամվել Ալեքսանյանի, նույն Լֆիկ Սամոյի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով իր հետ տարել է նաև իր աղջիկներին, ազգականներին և ընկերուհիներին։

Գերթանկարժեք ընթրիքին մասնակցել է նաև «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի կին անդամը, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի կինը, ով ժամանել է շքեղ Maybach-ով։

Մեր տեղեկություններով՝ հյուրերի թվում են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը, Ալեն Սիմոնյանի որդու կնքահայր Էդգար Ավագյանի կինը, ՔՊԿ-ական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դուստրը, եղել են այլ գործարարների կանայք ևս։

Ի դեպ, այս ընթրիքին Լֆիկ Սամոյի տիկնոջ հորդորով մասնակցել է նաև «Դան-Դեսերտ» քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր կանանցից մեկը։ Ուշագրավ է, որ ըստ օդում կախված լուրերի՝ մինչ այդ նիկոլական հարկայինի աշխատակիցներին ուղարկած են եղել այդ ընկերություն՝ ստուգումների անվան տակ ճնշումներ գործադրելու։ Շողերինա Մկրտչյանը հուշել է, որ եթե Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար 1 մլն դրամ վճարեն ու մասնակցեն ընթրիքին, ապա այդպիսով ցույց կտան իրենց հնազանդությունն այս իշխանությանը և կխուսափեն ավելորդ խնդիրներից։

Ահա այսպես են օլիգարխիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները օլիգարխների նոր որջ բուծում։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 478 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն պատասխանել է Նիկոլին՝ անվանելով նրան "гнида". քաղաքագետ Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ.Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին Հայաստանից հայերին մեկ «Իթթիհաթ վե թերաքքին» է արտաքսել, մեկ էլ` ՀՀՇ-ն․ Դաշնակցության դեմ հալածանքներն այսօր շարունակում է ազգակործան պատուհասի հոգեզավակը․ Էդգար Էլբակյան Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում «Նայե՛ք այս տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին» Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները. Ինչի՞ համար. Դավիթ Անանյան Շաբաթ օրը երիտասարդական հավաք ենք ունենալու. Բագրատ Սրբազան Այո, հնարավոր է. վարչապետը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Չափազանց մտահոգիչ է, որ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել հունիսի 12-ի դեպքերով Ո՞վ է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Թագուհի Թովմասյանը ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին Ինչու է Փաշինյանն այսպես ոչ պրոպորցիոնալ վարվել, դա գալիս է իր վախկոտությունից. Զուրաբյան Էս մարդիկ մարդասպան, արյունատենչ մարդիկ են: Մենք ոչ մեկին ո՛չ թիրախավորել ենք, ո՛չ սպանության կոչ ենք արել. Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Այս պահին Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերները. Գառնիկ Դանիելյան Ազգային ժողովի բակում հատուկ ջոկատայիններ են տեղակայված Լուսաձայնային նռնակ շատ են նետել, որովհետև հարձակվել են ոստիկանության վրա. Ալեն Սիմոնյան 4 ժամ՝ քվորումն ապահովելու համար Ինչ արեցիր իրենք, իրենք «Վազգեն Մանուկյան-2» արեցին. Ալեն Սիմոնյան Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբան Ամենահեշտը հենց մանդատը թողնելն է. Լևոն Քոչարյան ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Սրբազան պայքարի դեմ իշխանական բռնաճնշումների առաջին ալիքն ուղղված է ՀՅԴ-ին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am