Բոլթոնը Իսրայելին կոչ է արել ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը
Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իսրայելը պետք է դիտարկի Իրանի միջուկային զենքի ծրագիրը վերացնելու հնարավորությունը՝ ի պատասխան Թեհրանի հարձակման։
Բոլթոնի տեսանկյունից, Իսրայելի պատասխանը պետք է լինի «շատ ավելի ուժեղ»:
«Գրեթե հաստատ, այս պահին հրթիռներից ոչ մեկը միջուկային մարտագլխիկ չի պարունակել, բայց երբեք չեք կարող վստահ լինել, որ հաջորդ հարձակումը, բալիստիկ հրթիռների հաջորդ համազարկը միջուկային մարտագլխիկներ չի պարունակի», - ասել է Բոլթոնը: