Թուրքիան է՞ մատակարարել Իսրայելի ՌՕՈՒ-ին վառելիքը
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է Անկարայի կողմից իսրայելական ռազմական ինքնաթիռների համար վառելիքի մատակարարման մասին լուրերը:
«Որոշ սոցիալական ցանցերում տարածված այն պնդումը, թե «իսրայելական ավիացիոն վառելիքը մատակարարվում է Թուրքիայից», չի համապատասխանում իրականությանը։ Ավիացիոն վառելիքի վաճառքը, ինչպես հետեւում է էներգետիկ շուկայի կարգավորման վարչության (EMRA) տվյալներից, ոչ մի կապ չունի իսրայելական ռազմական ինքնաթիռների հետ», - ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի, ՌԻԱ Նովոստիին ստացված հայտարարության մեջ: