Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի․ վերլուծական

7օր-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը բերեց պատերազմ ու պարտություն։ Հիմա նա դարձել է պատերազմի վաճառական։ Հետպատերազմական շոկի մեջ գտնվող հայ ժողովրդին նա վախեցնում է պատերազմով։ Ճիշտ է, իր վարած քաղաքականությունը խաղաղություն չի բերում, բայց պատերազմի վախը Նիկոլը ձգտում է առավելագույնս աշխատացնել և կապիտալիզացնել։

2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատերազմի վախը վաճառեց ու քվե կորզեց։ Դրանից հետո ունեցանք մինի–պատերազմների շարք, տարածքային կորուստներ, մարդկային զոհեր, գերիներ։

2022–ի հոկտեմբերի 6–ին Նիկոլն Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ դրա դիմաց խոստանալով խաղաղություն։ Խաղաղություն չկա, Արցախը հայաթափված է, Ալիևն անցել է Հայաստանի տարածքներին ու պահանջում է Երևանը։

Նիկոլ Փաշինյանն ընտրել է դիլիմ–դիլիմ տարածքները հանձնելու մարտավարությունը։ Տավուշում նա կրկին պատերազմ ու վախ էր վաճառում։ Դա քարոզչական ահաբեկչություն էր ՀՀ քաղաքացիների ու մասնավորապես՝ Տավուշի ժողովրդի հանդեպ։ Ասաց՝ եթե Տավուշի տարածքները չհանձնենք, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կհարձակվեն ու պատերազմ կլինի։

Երբ Նիկոլն ասում է, թե պատերազմ կլինի, ուզում է ասել, որ մենք անպայման կպարտվենք։ Ու հենց այդ պարտությամբ է նա վախեցնում՝ սպասարկելով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։

Նիկոլի բռնած գիծը զիջումներն են։ Ինքը շատ լավ գիտի, որ դրանք վերջ չեն ունենալու, բայց իրեն դա չի հետաքրքրում։ Իրեն իր կաշին է հետաքրքրում։ Կաշվի փրկության գին է նշանակված հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելը։ Ինքը դա պարտաճանաչորեն կատարում է։ Թե ինչ կլինի Հայաստանի հետ, ո՛չ Նիկոլին, ո՛չ իր դրսի պատվիրատուներին չի հետաքրքրում։

Այս խայտառակ պատմությանը վերջ դնելու, մեր երկրում իրական խաղաղություն հաստատելու և Հայաստանի ոչնչացումը կանխելու միակ տարբերակը Նիկոլին հեռացնելն է՝ հանձնելը։ Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի։

դիտվել է 487 անգամ
Լրահոս
Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է Տարաձայնություններ, աջակցություն շարժմանը. ինչու՞ է Անի Սամսոնյանը դուրս եկել ԼՀԿ-ից Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին. վիրավորվելու, բռնության կիրառման մասին խոսք չկա Լուկաշենկոն պատասխանել է Նիկոլին՝ անվանելով նրան "гнида". քաղաքագետ Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ.Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին Հայաստանից հայերին մեկ «Իթթիհաթ վե թերաքքին» է արտաքսել, մեկ էլ` ՀՀՇ-ն․ Դաշնակցության դեմ հալածանքներն այսօր շարունակում է ազգակործան պատուհասի հոգեզավակը․ Էդգար Էլբակյան Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում «Նայե՛ք այս տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին» Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները. Ինչի՞ համար. Դավիթ Անանյան Շաբաթ օրը երիտասարդական հավաք ենք ունենալու. Բագրատ Սրբազան Այո, հնարավոր է. վարչապետը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Չափազանց մտահոգիչ է, որ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել հունիսի 12-ի դեպքերով Ո՞վ է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Թագուհի Թովմասյանը ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին Ինչու է Փաշինյանն այսպես ոչ պրոպորցիոնալ վարվել, դա գալիս է իր վախկոտությունից. Զուրաբյան Էս մարդիկ մարդասպան, արյունատենչ մարդիկ են: Մենք ոչ մեկին ո՛չ թիրախավորել ենք, ո՛չ սպանության կոչ ենք արել. Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Այս պահին Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերները. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am