Տեսանյութեր


ՊԵԿ ղեկավարը հեղափոխությունից օգտվող սրիկների մասին

Քաղբանտարկյալներն ու Նորքի գործը. ի՞նչ լուծում կստանա գործող իրավիճակը. Աշոտ Մանուչարյան

Մովսես Հակոբյանին միայն աշխատանքից ազատելը քիչ է, նրա նկատմամբ քրգործ պետք է հարուցել. քաղաքացի

Դպրոցները նմանվել են զինվորական կազարմայի. Ահարոն Ադիբեկյան

« Պետք է վերանայել պոլիկլինիկական աշխատակազմի աշխատավարձերը». Արսեն Թորոսյան

Մովսես Հակոբյանը կազատվի աշխատանքից

« Հայաստանում սպասվում են գայլերի հարձակումներ». Սիլվա Ադամյան (բնապահպան)

Ամո՛թ է. Ադրբեջանը կենդանիների մասին համապատասխան օրենքներ ունի, իսկ մենք ոչ. Կարինե Փանոսյան

Թբիլիսիում վառվում է մայր տաճարը

Mar 20, 2016 Comments Off on Թբիլիսիում վառվում է մայր տաճարը

Թբիլիսիում կիրակնօրյա պատարագի ժամանակ Սուրբ Երրորդության տաճարում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած հրշեջները և փրկարարները շտապ տեղահանել են բոլորին, հայտնում է korrespondent.net-ը: Ինչպես տեղեկացրել է Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների գործակալության տնօրեն Զվիադ Կացաշվիլին, հրդեհը բռնկվել է տաճարի ներքնահարկում, որտեղ գտնվում է տպագրատունը: Ծուխը տարածվել է տաճարի ողջ շինությունում և կից տարածքում:

Ամբողջը

Առեղծվածային դեպք Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի` գլուխը տոպրակի մեջ, պարանոցին՝ պարան

Mar 20, 2016 Comments Off on Առեղծվածային դեպք Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի` գլուխը տոպրակի մեջ, պարանոցին՝ պարան

Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 6-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամանել է թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ընթերականների ներկայությամբ 3-րդ հարկի նշված բնակարանի […]

Ամբողջը

Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Mar 20, 2016 Comments Off on Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվել է «Աուգսբուրգ»-ին: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին: Ստորև ներկայացնում ենք դորտմունդցիների մեկնարկային կազմը: «Բորուսիա»-ի մեկնարկային կազմը. Բյուրկի, Մխիթարյան, Ռոյս, Հյումելս, Շահին, Ռամոս, Կագավա, Սոկրատիս, Պիշչեկ, Վեյլ, Դուրմ:

Ամբողջը

Խամենեին Իրանի թշնամիներ է անվանել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին

Mar 20, 2016 Comments Off on Խամենեին Իրանի թշնամիներ է անվանել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար, այաթոլա Ալի Խամենեին հեռուստաեթերում ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուներին անվանել է երկրի թշնամիներ: «ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուները միմյանց հետ մրցում են Իրանին վարկաբերելու հարցում, ինչը թշնամանքի նշան է»։ Բացի այդ, նա պատմել է, որ Իրանը նախկինի նման բախվում է օտար բանկերի ու կորպորացիաների հետ աշխատանքային խնդիրների՝ չնայած […]

Ամբողջը

Արտակարգ իրավիճակ Դիլիջանի ոլորաններում

Mar 20, 2016 Comments Off on Արտակարգ իրավիճակ Դիլիջանի ոլորաններում

Արդեն 2 ժամից ավելի է` Դիլիջանի ոլորաններում տիրում է բարձիթողի վիճակ: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի և տեղի ճանշինականների անգործության հետևանքով չեն կարողանում ազատ երթևեկել: Մի քանի ավտոմեքենաներ բախվել են իրար: Կա նաև վիրավոր, ում գլխից արյուն է հոսում, սակայն միայն 1 ժամ անց նոր շտապօգնության բրիգադը […]

Ամբողջը

Խնդիրներ չունեն ո՛չ զենքի, ո՛չ այլ հարցերում

Mar 20, 2016 Comments Off on Խնդիրներ չունեն ո՛չ զենքի, ո՛չ այլ հարցերում

Բաքուն ամենաշատն է շահագրգռված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ Ռուսական «Կոմերսանտ» թերթին հարցազրույց է տվել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությանը և Բաքվի ու Մոսկվայի վրա դրա հնարավոր ազդեցությանը։ Մամեդյարովը չի համաձայնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը ազդել է ռուս-ադրբեջանական հարաբերություններիր վրա. «Չեմ կարծում։ Ադրբեջանը, որը նման բարիդրացիական հարաբերություններ […]

Ամբողջը

Մեծ խաղ Ղարաբաղի շուրջ

Mar 20, 2016 Comments Off on Մեծ խաղ Ղարաբաղի շուրջ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերի գլխավորած պատվիրակությանը։ Մամեդյարովն, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, ասել է. «Հայաստանի իրական նպատակը տարատեսակ սադրիչ գործողությունների օգնությամբ բանակցային գործընթացը վնասելն է, որպեսզի պահպանի գործող ստատուս քվոն և բռնակցված ադրբեջանական տարածքները»։ Ապա, Մամեդյարովը հայտարարել է, թե օրակարգում տեխնիկական […]

Ամբողջը

Ինչու՞ է սրում Մոսկվան

Mar 20, 2016 Comments Off on Ինչու՞ է սրում Մոսկվան

Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող բանակցությունների հերթական փուլը կողմերի միջև լարումը մեղմելու փոխարեն էլ ավելի սրեց՝ ուղեկցվելով փոխադարձ մեղադրական հռետորաբանությամբ: 2012-ից սկսած Վրաստանի և Ռուսաստանի բանագնացները՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կանոնավորապես հանդիպում են: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ մարտի 16-ին Պրահայում: Դեռ մինչև այս հանդիպումը, սակայն, Գրիգորի Կարասինը,  կարծես […]

Ամբողջը

Հովիկ Աբրահամյանի չարչարանքները

Mar 20, 2016 Comments Off on Հովիկ Աբրահամյանի չարչարանքները

Ապրիլի 7-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Փաստ է, որ մի քանի օր առաջ Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպմանը` գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ ընդհանուր հայտարարի չի հաջողվել գալ: Մոսկվան, ակնհայտորեն ձգում է հարցը, երկարաձգում բանակցությունները: «Գազի գնի հետ կապված որոշում չկա, բայց քննարկում կա, հանրապետության նախագահը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկել […]

Ամբողջը

Ինչպես է ընկնում «Բոինգ 737-800» օդանավը. նոր կադրեր

Mar 20, 2016 Comments Off on Ինչպես է ընկնում «Բոինգ 737-800» օդանավը. նոր կադրեր
Ամբողջը

Հայերի անակնկալները` ԱՄՆ մեկնող Ալիևին

Mar 20, 2016 Comments Off on Հայերի անակնկալները` ԱՄՆ մեկնող Ալիևին

Մի քանի օր է Միացյալ Նահանգներում շարունակվում է հայանպաստ հարցերի առաջ մղման արշավը։ Հայամետ խմբերը զանգահարելով, անձնական հանդիպումներով, հորդորում են ԱՄՆ-ի կոնգրեսականներին՝ աջակցել նախագահ Բարաք Օբամային ուղղված երկու նամակներին։ Նամակներից մեկը, հիշեցնենք, վերաբերում է ամերիկացի կոնգրեսականներ՝ Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսի և Նյու Յորքից դեմոկրատ Էլիոթ Ինգըլի նախաձեռնությանը, որոնք, հիշեցնենք, հայ – ադրբեջանական պատերազմի հնարավոր […]

Ամբողջը

«Ռեալի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկը հանձնվել է Գյումրիի անօթևան ընտանիքներին. տեսանյութ

Mar 20, 2016 Comments Off on «Ռեալի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկը հանձնվել է Գյումրիի անօթևան ընտանիքներին. տեսանյութ

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն, ինչպես արդեն տեղեկացրել էինք, միացել են Գյումրիի` երկրաշարժի հետևանքով տուժած ընտանիքներին բնակարաններ հատկացնելու նախաձեռնությանը: Լեգենդար ակումբի ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկը, աճուրդի կհանվի: Տեսանյութը հրապարեկվել է նախաձեռնության youtube-ի ալիքում:

Ամբողջը

2-ամյա փոքրիկն օգնության կարիք ունի

Mar 20, 2016 Comments Off on 2-ամյա փոքրիկն օգնության կարիք ունի

Արմեն Արմոս Մարտիրոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «Ընկերներ, շատ շտապ դեպք է, փոքրիկ հրաշքի կյանքին վտանգ է սպառնում, նա մեր օգնության կարիքն ունի: 2-ամյա Վարդուհին իր ծննդյան օրը նշեց հիվանդանոցում: Փոքրիկ Վարդուհին արդեն մի քանի շաբաթ է՝ «Արաբկիր» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Ծնողներն էլ բաժանմունքի դռների առաջ ամեն վայրկյան երեխայից մի լավ լուրի […]

Ամբողջը

Գնչուների կյանքը` լուսանկարներով

Mar 20, 2016 Comments Off on Գնչուների կյանքը` լուսանկարներով
Ամբողջը

Պուգաչովայի որդու նվերը` կնքամորը

Mar 20, 2016 Comments Off on Պուգաչովայի որդու նվերը` կնքամորը

Ալլա Պուգաչովայի Մաքսիմ Գալկինի երեխները դարձել են 2 տարեկան: Հարրին և Լիզան արդեն հաճախում են մանկապարտեզ: Այդ մասին պատմել է երեխաների կնքամայր` մոդելավորող Միլա Ստավիցկայան: «Ալլայի և Գալկինի երեխաներն ուղղակի հրաշք են: Արդեն լավ խոսում են, սովորում են անգլերեն, նկարում են: Հարրին ինքնուրույն  ինձ համար բացիկ է պատրաստել: Նրանք Լիզայի հետ միասին հաճախում են ամենասովորական […]

Ամբողջը