Տեսանյութեր


Ի՞նչ խողովակներով են ամերիկյան արտադրության ուղղաթիռները հասել Ադրբեջան. Ռուբեն Մեհրաբյան

Հակառակորդի քայլերի դեպքում ազատամարտիկներն ու երկրապահները կլինեն բանակի կողքին. Արամ Ավետիսյան

Ինչու՞ են Մանվել Գրիգորյանի կինն ու դատավոր աղջիկը զարմացած վերջինիս արած քայլերից. Արամ Ավետիսյան

Ի՞նչ չափի գումարներից են զրկվել բոլոր նրանք, ովքեր հետաձգել են կենսաթոշակի կուտակումը.Ա.Խուրշուդյան

Նիկոլ Փաշինյանի ոչ պոպուլյար քայլը. Աշոտ Խուրշուդյան (տնտեսագետ)

Կենսաթոշակի հին համակարգը շատ մեծ բեռ էր դառնալու ապագա սերունդների համար. Աշոտ Խուրշուդյան

«Ես, Մագնուս Կարլսենը և Կարպովը». Տաճատ Վարդապետյան

Ադրբեջանը ձեռք է բերել կրկնակի նշանակության ամերիկյան արտադրության երկու ուղղաթիռներ. Ս.Սարգսյան

Սերժ Սարգսյանը բաց տեքստով ասում է, որ այլևս թալան չի՞ լինելու

May 06, 2016 1 Մեկնաբանություն

Նախօրեին Հանրային խորհրդի անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը միասնականության կոչ է արել և խոսել շարունակական փոփոխությունների մասին. «Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակների իրականացմանը: Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք, հաղթել ենք մեր միասնական կամքի ու մեր հավատի շնորհիվ: 

Ամբողջը

Ալիևը հետ է կանչել իր հյուպատոսներին

May 06, 2016 Comments Off on Ալիևը հետ է կանչել իր հյուպատոսներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետ է կանչել Սանկտ-Պետերբուրգում և Եկատերինբուգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսներ Էլշադ Գուլամովին և Սուլթան Հասիմովին: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությանը: Թեպետ դիվանագիտական ծառայության ավարտի ժամկետից շուտ հյուպատոսներին հետ կանչելու պատճառների վերաբերյալ պաշտոնական որևէ պատճառ չի նշվում, այդուհանդերձ հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ դժգոհ են նախկին գլխավոր հյուպատոսների և […]

Ամբողջը

ՌԴ կառավարությանը չի հաջողվի հավասարակշռել երկրի բյուջեն. Bloomberg

May 06, 2016 Comments Off on ՌԴ կառավարությանը չի հաջողվի հավասարակշռել երկրի բյուջեն. Bloomberg

Ռուսաստանի կառավարությանը չի հաջողվի հավասարակշռել երկրի բյուջեն 2020 թվականից շուտ, համարում են Bloomberg գործակալության կողմից հարցված փորձագետները: Նրանցից մի քանիսի կարծիքով դա հնարավոր կլինի միայն 2025-ից հետո: Նման եզրակացություններ են արել վերլուծաբանները՝ ծանոթանալով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներին, որոնց համաձայն 2017-2019 թթ. նավթի գինը ամենայն հավանականությամբ բարելի դիմաց 40 դոլարից շատ կլինի: Այսպես, հարցման մասնակցած 28-ից […]

Ամբողջը

Թուրքական Քիլիսում երկու հրթիռ է ընկել

May 06, 2016 Comments Off on Թուրքական Քիլիսում երկու հրթիռ է ընկել

Սիրիայի տարածքից երկու հրթիռ է ընկել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քիլիս քաղաքի վրա, տեղեկացնում է anadolu.com.tr-ը: Լրատվական գործակալության փոխանցմամբ հրթիռներից մեկն ընկել տներից մեկի տանիքին, սակայն զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ վնասվել են բնակելի շենքեր և շինություններ: Քիլիս քաղաքը գտնվում է Սիրիայի սահմանից 6 կիլոմետր հեռավորության վրա:

Ամբողջը

Թշնամի-առաջնորդների ցուցակում

May 06, 2016 Comments Off on Թշնամի-առաջնորդների ցուցակում

«Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը «Մեծ տարի գրաքննության համար» հեգնական արշավ է սկսել, որտեղ 12 երկրների առաջնորդների թվում, որոնք «ԶԼՄ-ների նկատմամբ հաղթանակ են տոնում», նշված են նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով կազմակերպության կայքը, Ադրբեջանի հարցում «Լրագրողներն առանց սահմաններին»-ն նշում է, որ այդ երկրում […]

Ամբողջը

Կովաչիչը կարող է վարձավճարով «Ռեալից» տեղափոխվել «Միլան»

May 06, 2016 Comments Off on Կովաչիչը կարող է վարձավճարով «Ռեալից» տեղափոխվել «Միլան»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է վարձավճարով «Ռեալից» տեղափոխվել «Միլան», գրում է  Football Italia-ն: Իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին այս շաբաթ եղել է Մադրիդիում, որտեղ հանդիպել է «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Նշվում է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխությունն ու այլ գործնական հարցեր:

Ամբողջը

Մահափորձ է իրականացվել Hürriyet թերթի խմբագիր նկատմամբ

May 06, 2016 Comments Off on Մահափորձ է իրականացվել Hürriyet թերթի խմբագիր նկատմամբ

Ստամբուլում զինված անձը փորձել է կրակել հայտնի թուրք լրագրող Ջան Դյունդարին: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը` վկայակոչելով NTV հեռուստաալիքը, սպանության փորձը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ, որտեղ անցկացվում է Դյունդարի գործով դատավարության նիստը: Ինքը լրագրողը չի տուժել, սակայն ոտքի թեթև վնասվածք է ստացել NTV-ի թղթակիցը, ով լուսաբանելիս է եղել դատական գործընթացը: Նշվում է, որ հարձակվողը […]

Ամբողջը

Հարավային Օսիան կփակի Վրաստանի հետ սահմանը

May 06, 2016 Comments Off on Հարավային Օսիան կփակի Վրաստանի հետ սահմանը

Վրաստանի հետ Հարավային Օսիայի պետական սահմանը մայիսի 8-ին եւ 9-ին փակ կլինի: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը: «Հաղթանակի օրվա նվիրված միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման հետ կապված՝ մայիսի 8-ին եւ 9-ին Վրաստանի հետ Հարավային Օսիայի սահմանին քաղաքացիներին թույլ չի տրվի հատել սահմանը»,- ասված է հանրապետության ՊԱԿ-ի հաղորդագրությունում: Անցակետերի աշխատանքը կվերականգնվի մայիսի 10-ին, ժամը 7:00-ից:  

Ամբողջը

Հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով

May 06, 2016 Comments Off on Հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է կողմերի կառուցողական մոտեցումներից: Եթե Ադրբեջանը շարունակի առաջնորդվել «կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, կամ պատերազմ» սկզբունքներով, ապա, իհարկե, կլինի ոչինչ, իսկ ռազմական սպառնալիքներով նրանք միայն կչեղարկեն խնդրի խաղաղ կարգավորումը: Ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանին տված իր հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա պարզաբանել […]

Ամբողջը

ԱՄՆ-ի կոչը՝ Եվրամիությանը

May 06, 2016 Comments Off on ԱՄՆ-ի կոչը՝ Եվրամիությանը

Միացյալ Նահանգները կոչ է անում Եվրամիությանը չշտապել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագիծը կյանքի կոչելու հարցում և «դադար վերցնել»՝ գնահատելու համար ԵՄ էներգետիկ ու ազգային անվտանգության ռիսկերի գնահատման համար: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության էներգետիկայի հարցով համանախագահ Ամոս Հոխշթայնը: Ավելին, ԱՄՆ-ն այս նախագիծը չի դիտարկում, որպես կոմերցիոն: «Մենք չենք կարծում, որ […]

Ամբողջը

Հռոմի պապի կոչը Եվրոպային.միգրանտներին չդիտարկել որպես հանցագործներ

May 06, 2016 Comments Off on Հռոմի պապի կոչը Եվրոպային.միգրանտներին չդիտարկել որպես հանցագործներ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Եվրոպային կոչ է արել միգրանտներին չդիտարկել որպես հանցագործների՝ ելույթ ունենալով  Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրոպական կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի, Եվրոպական խորհրդարանի, Եվրահանձնաժողովի և Եվրոպական Խորհրդի նախագահների ներկայությամբ: «Ի՞նչ է պատահել ձեզ հետ: Եվրոպան մարդասիրության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և ազատությունների կենտրոնն է: Ի՞նչ է պատահել այն Եվրոպայի հետ, որը ժողովուրդների […]

Ամբողջը

Մխիթարյանը Նոբբիի հաղորդման հյուրն է. տեսանյութ

May 06, 2016 Comments Off on Մխիթարյանը Նոբբիի հաղորդման հյուրն է. տեսանյութ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում «Այնտրախտի» դեմ արտագնա խաղից առաջ հյուրընկալվել է Նոբբի Դիկելի հաղորդմանը:

Ամբողջը

«Արսենալ»-ի նպատակը

May 06, 2016 Comments Off on «Արսենալ»-ի նպատակը

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ «զինագործներ»-ը մտադիր են շրջանցել «Տոտենհեմ»-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: ««Արսենալ»-ի նպատակը «Տոտենհեմ»-ին շրջանցելն է: Առաջնությունը դեռ ավարտված չէ: Պետք է տեսնել, թե ինչ կկատարվի: «Տոտենհեմ»-ը հիանալի մրցաշրջան է անցկացնում: Սակայն այդ թիմին չհաջողվեց լավ ավարտել այն: Եթե «Տոտենհեմ»-ին հաջողվի գերազանցել «Արսենալ»-ին, եզակի դեպք կլինի: Սակայն […]

Ամբողջը

Հանցավոր անփութությունն անպատիժ է թողնվում

May 06, 2016 Comments Off on Հանցավոր անփութությունն անպատիժ է թողնվում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին, ասել է, որ բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված, իսկ հրամաններն ու որոշումները չեն քննարկվում: «Բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձևավորվում են նաև համապատասխան քննարկումների, առաջարկների հիման վրա, չեն քննարկվում և կատարվում են: Իհարկե, եթե հարցն այդ կադրային փոփոխությունների մասին է, ապա պետք […]

Ամբողջը

Նոր բնակարաններ՝ Շինարարներ 35 շենքի վթարային մուտքի բնակիչներին

May 06, 2016 Comments Off on Նոր բնակարաններ՝ Շինարարներ 35 շենքի վթարային մուտքի բնակիչներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Շինարարների փողոցի 35 հասցեում գտնվող շենքի 4-րդ կարգի վթարային մուտքի բնակիչների հետ հանդիպմանը նրանց է հանձնել նոր բնակարանների հատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Նշենք, որ Շինարարներ 35 շենքի 1-ին մուտքն ընդգրկված էր 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող, վերաբնակեցման ենթակա շենքերի ցանկում: Հանդիպման ընթացքում […]

Ամբողջը