Տեսանյութեր


«Ես, Մագնուս Կարլսենը և Կարպովը». Տաճատ Վարդապետյան

Ադրբեջանը ձեռք է բերել կրկնակի նշանակության ամերիկյան արտադրության երկու ուղղաթիռներ. Ս.Սարգսյան

Ահազանգ. Մարտունիում ՀԷԿ-երի շահագործման պատճառով հողեր կան, որոնք այլևս օգտագործման ենթակա չեն

«Յոթ միլիարդ դոլար պարտքի կեսը կերել են».Արամ Գ Սարգսյան

Պետությունը հանցանք է գործում Մանվել Գրիգորյանի նկատմամբ. փաստաբան

Պրն. վարչապետ, հրապարակայնորեն ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. փաստաբան

Մանվել Գրիգորյանին ճանաչող-չճանաչողներն առանց բացառության ուրացան նրան. Լևոն Բաղդասարյան(փաստաբան)

Որդուս սպանեցին, որովհետև նա բացահայտել էր, որ բանակից վառելիք են գողանում. Սևազգեստ մայր

ԱԺ-ն ավարտեց 9-րդ նստաշրջանի աշխատանքները

Jun 09, 2016 Comments Off on ԱԺ-ն ավարտեց 9-րդ նստաշրջանի աշխատանքները

Ազգային ժողովը այսօր ՀՀ օրհներգի ներքո ավարտեց 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նստաշրջանը հայտարարեց փակված: Առավոտյան նրա հորդորը` ներկա լինել նստաշրջանի փակմանը, շատ պատգամավորներ, այդ թվում` ՀՀԿ-ական, անտեսել էին: Հոտնկայս պատգամվորների շարքերը բավականին նոսր էին, բացակայում էին նաև օլիգարխներն ու գեներալիտետը: Ի դեպ, ամբողջ օրհներգի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ձայնակցում էր: […]

Ամբողջը

Նրանք մազոխի՞ստ են, որ լուրջ ռիսկեր են տեսնում…. Ն. Զոհրաբյան

Jun 09, 2016 Comments Off on Նրանք մազոխի՞ստ են, որ լուրջ ռիսկեր են տեսնում…. Ն. Զոհրաբյան

ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին՝ նշելով. «Այս նախագիծն այն դեպքերից է, որը լրջորեն քննադատվել է նաեւ Հանրապետական խորհրդարանական մեծամասնության տնտեսական հանձնաժողովի կողմից, որը գլխավորում է Հանրապետական՝ նշելով, որ նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ նախագիծը, կարծես, պարտադրի Համաշխարհային բանկին, որ […]

Ամբողջը

Թեթեւ վերաբերմունք է նման լուրջ նախագիծը քննարկման բերել ԱԺ քառօրյայի վերջում. Արամ Մանուկյան

Jun 09, 2016 Comments Off on Թեթեւ վերաբերմունք է նման լուրջ նախագիծը քննարկման բերել ԱԺ քառօրյայի վերջում. Արամ Մանուկյան

ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում Արամ Մանուկյանը նշեց, որ առնվազն թեթեւ վերաբերմունք է նման լուրջ նախագիծը քննարկման բերել ԱԺ քառօրյայի վերջում։ «Երեկ չէ առաջին օրն ենք ստացել այս փաստաթուղթը։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան, բայց խնդիրն այն է, որ ոչ թե մենք չենք կարդացել, այլ որեւէ տնտեսագետ, փորձագետ չի կարդացել այն։ Մեր մասնագետին մեկ […]

Ամբողջը

Ոչ արդարացի դրույքաչափերն են, որ ապահովում են ստվերի գոյությունը. Խ. Քոքոբելյան

Jun 09, 2016 Comments Off on Ոչ արդարացի դրույքաչափերն են, որ ապահովում են ստվերի գոյությունը. Խ. Քոքոբելյան

ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը բարձրաձայնեց աշխատավարձերի ձեւակերպման հարցը։ Նա դիմեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին՝ նշելով. «Հայաստանում բացի բյուջետային, ֆինանսական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտից, շատ քիչ հիմնարկներ կարող ենք գտնել, որտեղ ձեւակերպվում են աշխատավարձերը։ Ես կարծում եմ, որ մեղավորը հարկային դրույքաչափն է, որ ձեռք չի տալիս ձեւակերպել։ Չե՞ք կարծում, որ անկախ […]

Ամբողջը

«Ալբանիայի պառլամենտի նախագահն իր ելույթում չի ասել, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Jun 09, 2016 Comments Off on «Ալբանիայի պառլամենտի նախագահն իր ելույթում չի ասել, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Ալբանիայի պառլամենտի նախագահն իր ելույթում չի ասել, որ ամբողջությամբ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և, որ ԼՂՀ հիմնախնդիրը պետք է լուծվի հենց այդ սահմաններում, ինչպես գրել էր ադրբեջանական մամուլը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, որը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում այս հարցով խոսել […]

Ամբողջը

Վրաստանը SOCAR-ի հետ ստորագրել է շահավետ պայմանագիր. Վրաստանի վարչապետ

Jun 09, 2016 Comments Off on Վրաստանը SOCAR-ի հետ ստորագրել է շահավետ պայմանագիր. Վրաստանի վարչապետ

APA գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ի պատասխան «Գազպրոմի» հետ գաղտնի բանակցություններ վարելու մեղադրանքների, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ իրականացվել են միայն տեխնիկական բանակցություններ, սակայն վերջնական արդյունքում պայմանագիրը կնքվել է ադրբեջանական SOCAR-ի հետ՝ ավելի շահավետ պայմաններով: Կվիրիկաշվիլին «Գազպրոմի» շուրջ տեղի ունեցող գործընթացները բնութագրել է որպես քաղաքական սպեկուլյացիա:

Ամբողջը

Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել ևս 2 փողոց և 4 բակային տարածք

Jun 09, 2016 Comments Off on Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել ևս 2 փողոց և 4 բակային տարածք

Արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են ամենօրյա միջոցառումները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նախորդ շաբաթ նորերով է փոխարինվել փողոցներում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև բակերում, այգիներում ու պուրակներում եղած 535 վնասված լամպ:  Նույն ժամանակահատվածում Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել […]

Ամբողջը

«Համախմբում» կուսակցության նպատակն՝ ըստ Օսկանյանի

Jun 09, 2016 Comments Off on «Համախմբում» կուսակցության նպատակն՝ ըստ Օսկանյանի

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժումը, որն արդեն 5 տարեկան է, մուտք է գործում քաղաքականություն և առաջիկա քայլերն անելու է «Համախմբում» կուսակցության հետ: Այս կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը ողջունեց երիտասարդների որոշումը: Հանրապետության տարբեր բուհերի ուսանողները, ովքեր երիտասարդական շարժման անդամներ են, վստահություն հայտնեցին, որ քաղաքական ուղղվածությունն իրենց չի խանգարի մասնակից լինել քաղաքացիական տարբեր […]

Ամբողջը

Թուրքիան պատասխան է պատրաստում

Jun 09, 2016 Comments Off on Թուրքիան պատասխան է պատրաստում

Թուրքիան վճռական միջոցներ է պատրաստում Գերմանիայի դեմ՝ ի պատասխան Բունդեսթագի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի, գրում է Bild-ը: «Իրավասու մարմինները՝ առաջին հերթին ԱԳՆ-ն, գործողությունների պլան են մշակում»,- մեջբերում է թերթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքը: Նրա խոսքով՝ «պլանի» մանրամասները կբացահայտվեն նախագահի եւ վարչապետի կողմից այն քննարկելուց հետո: Նշենք, որ Թուրքիան առնվազն […]

Ամբողջը

Էրդողանը Գերմանիային կոչ է արել հետ կանգնել «սխալից»

Jun 09, 2016 Comments Off on Էրդողանը Գերմանիային կոչ է արել հետ կանգնել «սխալից»

Մենք Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւը քննարկել ենք Ազգային անվտանգության խորհրդում եւ որոշել, թե ինչ միջոցառումներ ենք իրականացնելու։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Գերմանիայի որոշման դեմ Թուրքիայի քայլերին, ասել է. «Մեր լրատվամիջոցները ցանկանում են շատ արագ տեսնել մեր որոշումները։ Մենք այդ հարցը քննարկել են Ազգային անվտանգության խորհրդում եւ […]

Ամբողջը

Արցախի տարածքում Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ համաձայնագիրը չի գործում. ՊՆ տեղեկանքը

Jun 09, 2016 Comments Off on Արցախի տարածքում Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ համաձայնագիրը չի գործում. ՊՆ տեղեկանքը

Ղարաբաղի տարածքում Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ համաձայնագիրը չի գործում, հետեւաբար այն չի ազդում Հայաստանի ՊՆ-ի եւ ԼՂՀ ՊՆ-ի համագործակցության վրա: Այս մասին ասված է հայաստանի ՊՆ տարածած տեղեկանքում, որը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին: ՊՆ տեղեկանքում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության եւ […]

Ամբողջը

Բունդեսթագի թուրք պատգամավորը Թուրքիային կոչ է անում հետևել իրենց օրինակին

Jun 09, 2016 Comments Off on Բունդեսթագի թուրք պատգամավորը Թուրքիային կոչ է անում հետևել իրենց օրինակին

Պոլսում լույս տեսնող «Ակօս» թերթի լրագրող Քարին Քարաքաշլըն զրուցել է Գերմանիայում Կանաչների կուսակցության նախագահ, Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի հեղինակ՝ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի հետ տարբեր կառույցների, անհատների, այդ թվում՝ նախագահ Էրդողանի կողմից նրա հասցեին հնչեցված ռասիստական հայտարարությունների, սպառնալիքների, նաև՝ բանաձևի ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումների մասին:

Ամբողջը

Էրդողանը կարող է հույսը կտրել. The Guardian

Jun 09, 2016 Comments Off on Էրդողանը կարող է հույսը կտրել. The Guardian

«Դրակոնյան» օրենքներ ընդունելով և պառլամենտի պատգամավորներին անձեռնմխլիությունից զրկելով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հույսը կտրել, որ Թուրքիան 2020 թ-ից շուտ կարող է Եվրամիություն մտնել:

Ամբողջը

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մեջ վճռական դերը պատկանում է Ռուսաստանին. Մերկել

Jun 09, 2016 Comments Off on Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մեջ վճռական դերը պատկանում է Ռուսաստանին. Մերկել

Երեկ Մերկելը Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մեջ վճռական դերը պատկանում է Ռուսաստանին:

Ամբողջը

Կերթևեկեն հաջորդ տարվանից

Jun 09, 2016 Comments Off on Կերթևեկեն հաջորդ տարվանից

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում անցկացվել է Երկաթուղիների համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 44-րդ նիստը:

Ամբողջը