Սպորտ բաժնի բոլոր հրապարակումները

Տեղի է ունեցել Մասկերանոյի դատական լսումը

Jan 21, 2016 Comments Off on Տեղի է ունեցել Մասկերանոյի դատական լսումը

Տեղի է ունեցել կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի գործով դատական լսումը, տեղեկացնում է Դատարանի որոշմամբ` Մասկերանոն դատապարտվել է 815 000 եվրո տուգանքով և մեկ տարվա ազատազրկմամբ: Վերջինիս փաստաբանն արդեն իսկ բողոքարկել է որոշումը: Սպասվում է, որ արգենտինացին կխուսափի բանտից, եթե կարողանա վճարել 21 000 եվրո:

Ամբողջը

Ռեալը կարող է ձեռք բերել Դիբալային

Jan 21, 2016 Comments Off on Ռեալը կարող է ձեռք բերել Դիբալային

«Ռեալը» մտադիր է ամռանը առաջարկով դիմել «Յուվենտուսին» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը գնելու համար: Ինչպես հաղորդում է Fichajes.net-ը, թուրինյան ակումբը միտված չէ բաժանվելու տաղանդավոր հարձակվողից, սակայն մադրիդյան ակումբը կարող է այնպիսի առաջարկ անել, որից դժվար կլինի հրաժարվելը: Հատկանշական է, որ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել «Ռեալի» վրա, սակայն իսպանական ակումբում վստահ են, որ շուտով ամեն ինչ […]

Ամբողջը

Ռուբեն Հայրապետյանը ճնշում է գործադրել Մխիթարյանի վրա. գործակալ

Jan 21, 2016 Comments Off on Ռուբեն Հայրապետյանը ճնշում է գործադրել Մխիթարյանի վրա. գործակալ

Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սեյլուկը Tribuna.com-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Շախտյոր»-ից «Բորուսիա» տեղափոխության մասին: «Մի ժամանակ ես համոզել էի Դոնեցկի «Մետալուրգ»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին` որքան հնարավոր է արագ գնել Մխիթարյանին, քանի որ նա արդեն առաջարկ էր ստացել շվեյցարական մի ակումբից: Նրանք  վերցրեցին հայ ֆուտբոլիստին, իսկ հետո արդեն ես կազմակերպեցի Հենրիխի տեղափոխությունը […]

Ամբողջը

Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը

Jan 21, 2016 Comments Off on Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը

Kicker-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում:

Ամբողջը

Ինչպես թուրք երկրպագուներն ու լրագրողներն Օզբիլիսին դիմավորեցին Ստամբուլում. տեսանյութ

Jan 21, 2016 Comments Off on Ինչպես թուրք երկրպագուներն ու լրագրողներն Օզբիլիսին դիմավորեցին Ստամբուլում. տեսանյութ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը պատրաստվում է պայմանագիր ստորագրել թուրքական «Բեշիկթաշ»-ի հետ։

Ամբողջը

Նեյմարի շքեղ հնարքը. տեսանյութ

Jan 21, 2016 Comments Off on Նեյմարի շքեղ հնարքը. տեսանյութ

Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն 1։2 հաշվով առավելության է հասել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ։

Ամբողջը

Օմար Մոմանին շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանի տարեդարձը

Jan 21, 2016 Comments Off on Օմար Մոմանին շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանի տարեդարձը

Հունվարի 21-ին իր 27-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ամբողջը

Օզբիլիսը ժամանել է Թուրքիա

Jan 21, 2016 Comments Off on Օզբիլիսը ժամանել է Թուրքիա

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլ, որտեղ կբանակցի տեղի «Բեշիքթաշի» հետ։ 25-ամյա ֆուտբոլիստի լուսանկարը ,որը տեղադրվել է  թուրքական ակումբի թվիթերյան էջում,արված է Աթաթուրքի անվան օդանավակայանում:

Ամբողջը

Մարիա Գեւորգյանը դարձավ Հայաստանի չեմպիոն

Jan 20, 2016 Comments Off on Մարիա Գեւորգյանը դարձավ Հայաստանի չեմպիոն

Ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը: Առաջնության ավարտից դեռ մեկ տուր առաջ չեմպիոնի կոչումը նվաճել էր Մարիա գեւորգյանը: Այսուհանդերձ, վերջին տուրում էլ նա հաղթանակ տարավ Սուսաննա Գաբոյանի նկատմամբ եւ ինը հնարավորից վաստակելով 8.5 միավոր վստահ զբաղեցրեց առաջին տեղը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Աննա Հայրապետյանը, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Սիրանույշ Ղուկասյանի հետ եւ վաստակեց 6.5 միավոր: […]

Ամբողջը

Ռուսաստանում ինձ վատ է վերաբերվել մամուլը

Jan 20, 2016 Comments Off on Ռուսաստանում ինձ վատ է վերաբերվել մամուլը

Մոսկվայի «Սպարտակից» ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխված Յուրա Մովսիսյանը պարզաբանել է իր խոսքը, թե վատ վերաբերմունքի է արժանացել ռուսական ակումբում: «Չեմ կարող մեկնաբանել այդ խոսքերս: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ: Ես նկատի չեմ ունեցել «Սպարտակը», հիմնականում՝ մամուլը»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է Sovsport-ը: «Ինչ վերաբերում է «Սպարտակում» անցկացրած տարիներին, ապա որքան շատ հաջողությունների […]

Ամբողջը

Ադրբեջանական թիմի նախկին մարզիչը գլխավորում է «Միկան»

Jan 20, 2016 Comments Off on Ադրբեջանական թիմի նախկին մարզիչը գլխավորում է «Միկան»

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Սերգեյ Յուրանը նշանակվել է Երեւանի «Միկա» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է 46-ամյա մասնագետը. «Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 1-ը» – ասել է նա: Սերգեյ Յուրանի վերջին թիմը եղել է Կալինինգրադի «Բալթիկան», որը մարզել է մինչեւ 2015 թվականի հունիսը: Նա նախկինում աշխատել է նաեւ մերձմոսկովյան «Խիմկիում», Յարոսլավլի […]

Ամբողջը

«Բարսելոնա». շաբաթվա լավագույն գոլերը

Jan 20, 2016 Comments Off on «Բարսելոնա». շաբաթվա լավագույն գոլերը

Ներկայացնում ենք կատալոնյան «Բարսելոնայի» մանկապատանեկան թիմերի շաբաթվա լավագույն գոլերը:

Ամբողջը

Արթուր Աբրահամի հաջորդ մրցակցի անունը հայտնի է

Jan 20, 2016 Comments Off on Արթուր Աբրահամի հաջորդ մրցակցի անունը հայտնի է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայ Արթուր Աբրահամը տիտղոսի հաջորդ պաշտպանությունը կանցկացնի մեքսիակցի Խիլներտո Ռամիրեսի հետ։ Ռամիրեսի պրոմոուտեր Բոբ Արումը հաղորդել է, որ այս բռնցքամարտիկների միջեւ մենամարտը կկայանա Լաս Վեգասում։ Այն կլինի երեկոյի երկրորդ կարեւորագույն իրադարձությունը՝ Պակյաո-Բրեդլի մենամարտից հետո։

Ամբողջը

Մխիթարյանը` գոլի հեղինակ

Jan 20, 2016 Comments Off on Մխիթարյանը` գոլի հեղինակ

Դորտմունդի «Բորուսիա»-ն Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնելու ընթացքում ընկերական հանդիպում անցկացրեց Պրահայի «Սպարտակ»-ի հետ և հաղթեց 3:1 հաշվով: Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլի հեղինակ:

Ամբողջը

Հայաստանի (Մ17) հավաքականը պարտվեց

Jan 19, 2016 Comments Off on Հայաստանի (Մ17) հավաքականը պարտվեց

Բելառուսում ընթացող «Զարգացման գավաթ-2016» 12-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 2-րդ տուրի հանդիպումն անցկացրեց: Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները գոլազուրկ նվազագույն հաշվով պարտվեցին Իսրայելի տարիքակից ընտրանուն: Միակ գոլը խփվել է մրցավարի ավելացրած ժամանակում: Նշենք, որ Հայաստանի (Մ17) հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ հունվարի 20-ին՝ մրցելով Լիտվայի ընտրանու հետ:

Ամբողջը